5 ԱՄԵՆԱԹԱՆԿԱՐԺԵՔ ԽՄԻՉՔՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Internest.am-ի հետ ծանոթացեք աշխարհի 5 ամենաթանկարժեք խմիչքների ցանկին, որոնց արժեքները իրական լինելու սահմաններից շատ հեռու են։

2840
թանկարժեք խմիչքներ

          Գինի «Chateau Lafitte-Rothschild»

 

«Chateau Lafitte-Rothschild»

1989 թվականին աճուրդի ժամանակ «Chateau Lafitte-Rothschild» խմիչքը վաճառվել է «Forbes» ամսագրի հրատարակիչ Թոմաս Ֆորբսին 156 000 դոլարով։ Այն պատկանել է Ռոտշիլդների ընտանիքին Ֆրանսիական հեղափոխության տարիներին։ Գինու արժեքը պայմանավորված է ոչ միայն հնությամբ, այլև Ամերիկային նախագահի՝ Թոմաս Ջեֆերսոնի անվան հետ։
Շատերի կարծիքով գինին արդեն վերածվել է քացախի, ինչը հայտնի չէ, թե երբ պարզ կլինի։

          Գինի «Cabernet Sauvignon Capsule»

«Cabernet Sauvignon Capsule»

Գինու արժեքը կազմում է 180 000 դոլար։ Այն երկար ժամանակ պահպանում էր մոլորակի ամենաթանկ գինու տիտղոսը։ «Penfolds»-ը՝ արտադրող ընկերությունը, պնդում է, որ խմիչքը պատրաստված է խաղողի ամենահին որթի տեսակից։ Ավստրալացիներն այս գինին պահպանում են բյուրեղապակյա կապսուլայի մեջ, որը մեծ փորձանոթ է հիշեցնում։

                          Տեկիլա «Spluch»

 

«Spluch»Այս տեկիլայի արժեքը կազմում է 255 000 դոլար, սակայն բարձր գինը պայմանավորված է ոչ այնքան գինու որակով, որքան շիշը պատրաստելու համար պահանջված ծախսով։ Շիշն առանձնանում է իր յուրօրինակ դիզայնով՝ ոսկու և պլատինի համադրությամբ։

                    Վիսկի «Isabella’s Islay»

 

«Isabella’s Islay»

«Isabella’s Islay»-ը աշխարհի ամենաթանկ վիսկին է՝ պատրաստված բրիտանական «Beverage» ընկերության կողմից։ Արժեքը կազմում է 6,2 մլն դոլար։ Այս խմիչքի արտասովոր շիշը զարդարված է բազմաթիվ թանկարժեք քարերով՝ ավելի քան 8500 ադամանդով ու 350 սուտակով։ Իսկ կափարիչը պատրաստված է սպիտակ ոսկուց։ Շիշը լցված է լավագույնը համարվող Այլա տեսակի վիսկիով, որը կոչվում է համանուն կղզու անունով։

         Կոնյակ «Henri IV Dudognon Heritage»

 

«Henri IV Dudognon Heritage»Կոնյակի արժեքը կազմում է 2 մլն դոլար, արտադրվել է Tequila Ley մեքսիկական ընկերութայն կողմից։ Կոնյակի շիշը ձևավորված է 24 կարատ քաշով ոսկով ու պլատինով՝ զարդարված 6500 ադամանդով։ «Henri IV Dudognon Heritage» կոնյակը արդն 100 տարի է, ինչ պահպանվում է փայտե տակառներում։

In this article


Join the Conversation