Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ՁԵԶՆԻՑ ՀԵՏՈ ԲԻԶՆԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՊՐԵԼ

Բիզնեսմեններին ու սեփականատերերին շատ հաճախ է անհանգստացնում այն հարցը, թե ինչ կլինի բիզնեսի հետ այն ժամանակ, երբ նրանք այլևս չեն լինի։ Այս հարցին չբախվելու համար պետք է կարողանալ ստեղծել այնպիսի բիզնես, որը կշարունակի իր գործունեությունը նույնիսկ սեփականատիրոջ բացակայության ժամանակ։

3345
Բիզնես-1

Օգտակար արտադրանք

Ապրանքը ձեռք բերելու ծախսը պետք է ավելի ցածր լինի, քան դրա օգտակարության աստիճանը։ Սա է խոցելի մարքեթինգի, լավ վաճառքի, հիացական գնահատականների ու մշտական զարգացման գլխավոր բանալին։

Սպառողների խումբ

Երբ պատկերացում եք ունենում, թե սպառողների որ խմբին է գրավում տվյալ արտադրանքը, այդ դեպքում ռեսուրսներ ու հնարավորություններ կորցնելու հավանականությունը նվազում է։ Ավելորդ ժամանակ չեք ծախսի նրանց համար, ովքեր չեն կարող սպառող լինել, բացի այդ գումարներ կխնայեք՝ խուսափելով ավելորդ գովազդից։

Յուրօրինակ արտադրանք

Երբ մի քանի ընկերություն առաջարկում են միևնույն արտադրանքը, գնորդի համար շատ դժվար է լինում ընտրություն կատարելը։ Եվ որպեսզի խուսափեն դրանից, ընտրում են այն տարբերակը, որն ավելի մատչելի է։
Մարդիկ մեխանիկորեն ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչով է առանձնանում տվյալ արտադրանքը մյուսներից։ Յուրօրինակ ապրանքները փորձարկվում են ու եթե մեկ անգամ օգտագործելուց հետո այն դուր է գալիս որևէ հաճախորդի, ապա շուկալի մյուս մրցակիցներին այլևս հնարավորություն չի տրվում։

Ֆունկցիոնալ բիզնես

Բիզնեսը պատկերացրեք կոնվեյերի տեսքով, որի մի ծայրին գտնվում են սպառողները, իսկ մյուս ծայրին՝ արտադրանքը։ Կոնվեյերը պետք է աշխատի առանց դադարի։ Որքան վաղ սկսեք գործի դնել կոնվեյերի բոլոր ֆունկցիաները, այնքան արագ կվերածվի ամբողջական համակարգի։

Ցանկալի արդյունք

Եթե ուզում եք, որ արտադրանքն ունենա ցանկալի արդյունք, ապա պետք է խոսեք արդյունքների լեզվով մարքեթինգի յուրաքանչյուր փուլում՝ վաճառք, արտադրանք, գնում և այլն։

Ստեղծեք հրահանգներ

Սեփականատերը պետք է կարողանա բացատրել, սովորեցնել ու լուծել այն խնդիրները, որոնք աշխատակիցներին չեն հաջողվում։ Հնարավոր չէ հասնել մտածողության աստիճանի, եթե մշտապես գտնվում եք պրոցեսային փուլում։

Վարձեք լավագույններին

Սեփականատերի առջև դրված է մի խնդիր՝ եկամուտ ստանալ բիզնեսից, ինչ համար էլ նա գումարներ է ներդնում։ Եթե դուք և՛ սեփականատեր եք, և՛ ղեկավար, ապա անպատճառ կհայտնվեք երկու ցանկությունների մեջտեղում օրինակ՝ գնել մեքենա, թե գումարը ներդնել բիզնեսի մեջ։ Այդ իսկ պատճառով շատ դեպքորում սեփականատերերն անձամբ չեն ղեկավարում բիզնեսը։ Այդ դերը ստանձնում են վստահելի մարդիկ, ովքեր կկարողանան տվյալ բիզնեսը տանել զարգացման ուղիով ու գրանցել մեծ հաջողություններ։

Ստեղծեք մոտիվացիայի ճշմարիտ ուղի

Խրախուսեք աշխատողներին այն գործողությունների համար, որոնք օգտակար են բիզնեսին և անտարբեր եղեք ոչ օգտակար գործողությունների նկատմամբ։ Մոտիվացիայի ճշմարիտ ուղին միշտ հիմնված է լինում որոշակի արդյունքի վրա։

Կարգուկանոնի մշակույթ ստեղծեք

Շատ հաճախ հատատված կոնոնակարգը խիստ ձևական բնույթ է կրում։ Կարգուկանոնի խախտումը սկսվում է ղեկավարներից ու տարածվում նաև աշխատակիցների վրա։ Օրինակ՝ ղեկավարը հաստատում է հստակ ժամ աշխատավայրում լինելու համար, բայց ուշանում է։ Սա արդեն ազդանշան է դառնում բոլոր աշխատողների համար՝ մի շտապիր կատարել հրահանգը, քանի որ վաղն այն արդեն փոխված կլինի։ Սովորեք կարգապահ լինել, ամեն ինչ սկսվում է Ձեզնից։ Իսկ եթե չեք կարող, ապա դուրս եկեք ղեկավարի պաշտոնից, քանի դեռ ինքներդ ձեր ձեռքով չեք քայքայել բիզնեսը։

Հետևեք

Լավ մտածված բիզնեսը մի համակարգ է, որը կարող է աշխատել նույնիսկ առանց սեփականատիրոջ մասնակցության և տալ ցանկալի արդյունք։ Լավ սեփականատերը ձգտում է հետևել ու վերահսկել բիզնեսը, կարգուկանոն հաստատել՝ հասնելով գերազանց արդյունքի։

In this article


Join the Conversation