6 ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՊԵՏՔ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԵՆ ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴԻԿ

Ի՞նչն է միավորում նշանավոր մարդկանց, ովքեր իրենց աշխատանքի ոլորտում հասել են մեծ հաջողությունների։ Նշանավոր մարդիկ առաջին հերթին գործի մարդիկ են․ նրանք, ովքեր չեն սպասել որևէ բանի, այլ գործել են՝ հասնելով հաջողությունների։

3181
մոլորություններ-1

Գոյություն ունեն 6 մոլորություններ, որոնք թույլ չեն տալիս դառնալու գործի մարդիկ։ Internest.am-ի հետ պարզենք դրանք ու փորձենք հենց այսօր ազատվել այդ մտքերից։

Կատարյալ պահ ամեն ինչ սկսելու համար

Սա պերֆեկցիոնիստներին բնորոշ արտահայտություն է։ Նրանք կարծում են, որ պետք է գա այն կատարյալ պահը, երբ հնարավոր կլինի գործել ու իրականացնել գաղափարները։ Նրանք սպասում են մինչև վերանան բոլոր խոչընդոտները, բայց դա ճիշտ չէ․ մի խոչընդոտը վերացնելուց հետո ի հայտ են գալիս մյուսները։ Կատարյալ ժամանակ ու պահ չի լինում․ կամ կարելի է ասել այսպես․ կատարյալ պահը երեկ էր, իսկ այսօր երեկվա չարածը սկսելու կամ անելու վերջին հնարավորությունը։

Պետք է շտապել

Ցանկացած լավ միտք կամ գաղափար պետք է իրականություն դարձնել՝ սկսելով ամենափոքրից։ Մարդիկ հաջողության են հասնում ինչ-որ բան իրականացնելով և ոչ թե սպասելով։

Գաղափարները հաջողություն են բերում

Գաղափարները հաջողություն չեն բերում․ հաջողությունը սկսվում է դրանք իրականացնելուց։ Մեկ իրագործված գաղափարն ավելի լավ է, քան հարյուր չիրականացվածները։
Անհանգստությունը գործը չսկսելու պատճառ
Կարող եք անհանգստանալ, վախենալ ու խուճապի մատնվել այն ժամանակ, երբ կսկսեք գործել։ Գործողությունը լավագույն դեղամիջոցն է վախի դեմ։

Ոգեշնչում գործը գլուխ բերելու համար

Եթե բոլոր բանաստեղծները ստեղծագործելու համար սպասեին ոգեշնչման, ապա գրողները կլինեին միայն արձակագիրներ։ Ոգեշնչումը գալիս է ստեղծագործելու ժամանակ, ինչպես, օրինակ, Պուշկինի դեպքում էր։
Այսպես է նաև բոլոր աշխատանքների դեպքում․ երբ սկսում եք աշխատել, ուղեղի աշխատանքն ակտիվանում է և, ոգեշնչումը ինքնըստինքյան գալիս է։

Ծուլությունը չգործելու պատճառ

Բոլորն էլ ինչ-որ չափով վախկոտ են ու ծույլ։ Նրանցից մեկը վախենում է գործել, իսկ մյուսը չի սիրում ոչինչ անել։ Պետք է հրաժարվել այս երկու բացասական հատկանիշներից, այլապես երբեք որևէ գաղափար չեք կարողանա հաջողությամբ իրագործել։

Երեկվա սխալը վաղվա հաջողության գրավական

Փաստն այն է, որ մարդիկ գործում են ներկայում, իսկ այն անհանգստությունները, որոնք եղել են ավելի վաղ կամ սպասվում են ապագայում, ներկայի ժամանակի զուր կորուստ են։

Ապրեք ու գործեք ներկայում

Չի կարելի ահմանափակվել այս խորհուրդներով, հետևեք սրանց և վաղը կլինեք ավելի հաջողակ ու երջանիկ, քան երեկ։

 

In this article


Join the Conversation