Տանն աշխատելը շատերի համար երազանք է, սակայն քչերն են պատկերացնում, թե ինչ բացասական զգացողություններ են ի հայտ գալիս՝ միայնակության զգացողություն, ձանձրույթ և այլն։
Ահա մի քանի պարզ քայլ այդ զգացողություններից ազատվելու, տանն աշխատելու և միևնույն ժամանակ հետընթաց չապրելու համար։
- Զարթուցիչը դրեք մահճակալից հեռու, որպեսզի ստիպված վեր կենաք անկողնուց ու անջատեք։ Դա կօգնի անմիջապես հաղթահարել քնելու ցանկությունն ու պատրաստեվել աշխատանքային օրվան՝ լոգանք ընդունեք, նախաճաշեք, հագնվեք այնպես, ինչպես գրասենյակ գնալիս։ Այդպես նորից քնելու հավանականությունը կնվազի։
- Ոչ մի դեպքում ննջասենյակն աշխատասենյակի վերածել չի կարելի։ Ընտրեք հարմարավետ վայր, որը կարող է փոխարինել աշխատասենյակին ու արդյունավետ աշխատանքի համար նախապայմաններ ստեղծեք։
- Շփումն ամենահուսալի միջոցն է արտաքին աշխարհից չկտրվելու և միայնակության զգացողությունից ազատվելու համար։ Բացի այդ, առանց գործընկերների հետ խորհրդակցելու այս կամ այն կարևոր քայլերի մասին, հնարավոր է՝ աշխատանքը թերի կամ սխալ կատարեք։
- Փորձեք օրն այնպես կազմակերպել, որ զբաղվածության հիմնական մասը լինի ցերեկային ժամերին, ինչպես աշխատում է մարդկանց մեծամասնությունը։
Աշխատանքային գրաֆիկի առկայությունն ու դրան հետևելու սովորությունը թույլ է տալիս գրագիտորեն բաշխել ժամանակն ու հավասարակշռություն պահպանել աշխատանքի ու ազատ ժամանակի միջև։
- Տանն աշխատելիս տեղյակ պահեք ընտանիքի անդամներին, որ աշխատանքային ժամերին Ձեզ չանհանգստացնեն ոչ կարևոր հարցերով։ Եթե սոցցանցերի էջերը ստուգելու գայթակղությունը մեծ է լինում և դա խանգարում է աշխատանքի վրա կենտրոնանալուն, ապա փորձեք ապաակտիվացնել էջերը որոշ ժամանակով։
- Արդյունավետությունն ու կրեատիվությունը պահպանելուն օգնում են տեսողական, լսողական և շոշափողական մեթոդները։ Այնպես որ օրվա ընթացքում կարճատև զբոսանքների գնացեք․ դա օգնում է վարել ակտիվ կյանք, այլապես Ձեր կամքով կհայտնվեք ազատազրկման մեջ։
- Ժամանակավոր, բայց տեխնոլոգիաներից պարբերաբար հրաժարումն օգնում է առավել արդյունավետ աշխատել։ Այդ իսկ պատճառով աշխատանքից հետո կտրվեք աշխատանքից՝ պատկերացնելով, որ վերադարձել եք տուն։ Հակառակ դեպքում ինքներդ Ձեզ կենթարկեք նյարդային ու ֆիզիկական հյուծման, դեպրեսիայի ու անքնության։
Թույլ մի տվեք, որ աշխատանքը մուտք գործի Ձեր անձնական կյանք ու զրկի Ձեզ հանգստից։
- Հեռակա աշխատանքն ունի նաև իր առավելությունները․ այն պահին, երբ դուք փաղաքշում եք Ձեր կատվին կամ շանը, այդ ընթացքում գրասենյակային աշխատողները շտապում են տուն։
Join the Conversation