ԱՄԵՐԻԿԱՑԻ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԵԳԱՆ ՄԱՐԿԼԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Մեգան Մարկլը պատմում է իր մանկության, ֆեմինիզմի հանդեպ իր վերաբերմունքի, արքայազն Հարրիի հետ ծանոթության մասին։

5062
Մեգան-Մարկլ-1

2018 թվականի մայիսին կայանալու է արքայազն Հարրիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարկլի հարսանեկան արարողությունը։
Մարկլին հաջողվել է կոտրել արքայական ընտանիքին բնորոշ բոլոր կարծրատիպերը։ Բացի այն, որ ամուսնալուծված է, նաև փեսացուից մեծ է 3 տարով։

  • Ահա թե ինչպես է տեղի ունեցել ամուսնության առաջարկությունը․
    Երեկո էր։ Պատրաստվում էինք ընթրել, երբ նա ծնկի եկավ ու արեց այդ անակնկալ առաջարկությունը։ Ես ինձ հազիվ կարողացա զսպել, որպեսզի չասեի այո և թույլ տվեցի, որ ավարտեր իր խոսքը։
  • Մենք ծանոթացել ենք Լոնդոնում մեր ընդհանուր ընկերոջ միջոցով։ Դրանից 3-4 շաբաթ անց Հարրին առաջարկեց ինձ միասին գնալ Բոտսվան։
    Միմիյանցից հեռու գտնվելը դժվար էր․ նա Բոտսվանում էր, իսկ ես ՝ Ամերիկայում նկարահանումների էի մասնակցում։
  • Ես որոշեցի, որ ոչ մի նորություն չեմ ընթերցելու՝ ո’չ դրական, ո’չ բացասական, քանի որ դա կարող էր ազդել մեր հարաբերությունների վրա։
  • Շատ վատ է, որ հասարակությունը չի ընդունում անհավասարություններ։ Ես հպարտ եմ իմ ծագումով։  Մենք ուշադրություն չենք դարձնում այդ փաստին․ մեզ համար կարևոր է, թե ինչպիսին ենք որպես զույգ։

     Ես այժմ աշխատում եմ այնպես, ինչպես նախկինում։ Միակ փոփոխությունն այն է, որ մարդիկ սկսել են ինձ այլ կերպ ընդունել։ Ես նույն մարդն եմ, այնպիսին եմ, ինչպիսին էի առաջ։

     

    մեգան մարկլ 4

  • Դու այնպիսին ես, ինչպիսին պետք է լինես։ 3 կգ պակաս քաշն ու շպարը քեզ երջանիկ ու գեղեցիկ դարձնել չեն կարող։ Մարդը լրացումների կարիք չունի․ կարևոր չէ միայնակ է, թե զուգընկերոջ հետ։ Մարդն այնպիսին է, ինչպիսին պետք է լինի։
  • Իմ ծնողներն ամուսնալուծվեցին, երբ ես երկու տարեկան էի, բայց ես երբեք նրանց վիճելիս չեմ տեսել։ Մենք շարունակում էինք միասին մեկնել հանգստի։ Կիրակի օրերին հայրս գալիս էր ու միասին հեռուստացույց էինք դիտում։ Մենք համերաշխ էինք։
  • Ծնողներս աջակցում էին ինձ։ Ծայրը ծայրին հասցնելով՝ փորձում էին հոգալ իմ կարիքներն ու ապահովել բարեկեցիկ կյանքով։ Ես նույնպես աշխատում էի ռեստորանում ու միևնույն ժամանակ գեղագիտություն դասավանդում։
  • Հայրս աշխատում էր Հոլիվուդում որպես լուսավորող, և նա բոլորից լավ գիտեր, թե որքան դժվար է դերասանի համար աշխատանք ձեռք բերելը։

    Հայրս հպարտ էր, երբ տեսավ, որ ինձ հաջողվում է հասնել նպատակներիս։

    Մեգան Մարկլ 3

  • Իմ 20 տարիներն անցել են ուրիշների հետ համեմատվելով։ Ինձ միշտ ուղեկցում էր գեղեցիկ, խելացի ու գրավիչ լինելու ցանկությունը։

Փառքը տրվում է ոչ միայն հնարավորություններով, այլև պատասխանատվությամբ ու ոգևորվածությամբ։

Հնարավոր է լինել գեղեցիկ կին ու միևնույն ժամանակ ելույթ ունենալ գենդերային հավասարության օգտին։

Լինել ֆեմինիստ ու լինել կանացի․ երկուսն էլ միմյանց չբացառող հասկացություններ են։

Երբ 11 տարեկան էի, հեռուստացույցով մի գովազդ տեսա սպասք լվանալու հեղուկի մասին։ Գովազդում ասվում էր, որ ամերիկացի կանայք պայքարում են յուղոտ տապակների ու կաթսաների դեմ։ Իմ դասընկերներից երկուսը հաստատեցին, որ կնոջ տեղը խոհանոցում է։ Ես հիշում եմ, թե որքան վրդովվեցի։ Երբ հայրիկիս պատմեցի, նա ինձ ասաց, որ պետք է նամակ գրեմ։ Նամակն ուղղված էր այդ ժամանակ առաջին տիկին Հիլարի Քլինթոնին։

Մեգան Մարկլ 5
Զարմանքս մեծ էր, երբ մի քանի շաբաթ անց պատասխան ստացա նրանից։ Մեր տուն եկան նկարահանումներ անելու և իմ մասին նյութ պատրաստելու համար։ Որոշ ժամանակ անց գովազդը փոփոխության ենթարկվեց․ դա իմ մեծագույն հաղթանակն էր։ Այդ ժամանակ հասկացա, որ յուրաքանչյուրն ընդունակ է շատ բան փոխելու։

In this article


Join the Conversation