Ամբողջ աշխարհում հայտնի շոկոլադե մածուկի պատմությունը սկիզբ է առել Իտալիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։
Ահա, թե ինչպես է այն սկիզբ առել․․․
Պիետրո Ֆեռերո անունով հրուշակագործը քաղցրավենիքներ է պատրաստում հերթական միջոցառման համար, սակայն այնքան շոգ է լինում, որ շոկոլադը վայրկենապես սկսում է հալչել։ Այդ ժամանակ նրա գլխում մի միտք է ծագում՝ հալված շոկոլադը քսել հացին և հյուրասիրել։ Սա լավագույն ու ամենաարդյունավետ լուծումն էր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Հյուրերին դուր է գալիս այս նոր դեսերտը, ինչը շատ անսպասելի էր հրուշակագործի համար։ Բազմաթիվ փորձարկումներ անելուց և տարատեսակ համեմունքներ ավելացնելուց հետո ստեղծվում է բոլորիս հայտնի շոկոլադե մածուկը՝ Nutella-ն, որն այդ օրվանից լայն տարածում է գտնում ամբողջ աշխարհում՝ որպես շոկոլադե մածուկ։
Արտադրանքի առաջին խմբաքանակն անմիջապես սպառվում է խանութներում։ Պիետրոն հասկանում է, որ դա կարող է լինել իր համար ապրուստի միջոց։
Որոշ ժամանակ անց այն արտահանվում է այլ երկրներ և համարվում Իտալիայի խորհրդանիշը։
Մինչ այսօր Nutella-ն շարունակում է մնալ ամենաշատ վաճառվող շոկոլադների ցուցակում՝ ամեն տարի ընկերությանը բերելով ավելի քան 1 միլիարդ դոլարի եկամուտ։
Շնորհիվ ճիշտ ու որակյալ գովազդի՝ Պիետրո Ֆեռերոյի ստեղծած շոկոլադե մածուկը դառնում է նախաճաշի լավագույն տարբերակը։
Հետաքրքրական է այն փաստը, որ այս շոկոլադում պարունակվող բաղադրիչները տարբերվում են։ Օրինակ՝ Եվրոպայում վաճառվող շոկոլադի բաղադրության մեջ կա գետնանուշի կարագ, իսկ Ռուսաստան արտահանվող շոկոլադի մեջ՝ արմավենու յուղ։
Մի՛ վախեցեք նոր ու հետաքրքիր գաղափարներն իրականացնելու փորձերից։ Համարձակության ու համառության արդյունքում են ստեղծվում հաջողակ բիզնեսները։
Join the Conversation