ԻՆՉՊԵՍ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵԼ YOUTUBE-Ի ՄԻՋՈՑՈՎ

Գումար վաստակելու ժամանակակից ու արդյունավետ տարբերակներից է Youtube-ը, որի հնարավորությունները ճիշտ օգտագործելու դեպքում կարող եք մեծ գումարներ վաստակել։

7936
youtube-11

Ահա մի քանի տեխնիկական փուլեր, որոնք անհրաժեշտ են գումար վաստակելու համար։

Այսպես գումար վաստակելը պարզ, բայց ժամանակատար գործընթաց է։ Շատ հաճախ այն ավելի երկար ժամանակ է պահանջում, քան պատկերացնում ենք։ Առաջին պայմանը նյութերի որակն է, դիտումների քանակը և այլն։

Մուտք

Մշակեք մուտքի ճիշտ ռազմավարություն։ Մտածեք, թե ինչ թեմատիկայով են լինելու առաջին վիդեոները, ինչով են առանձնանալու մրցակիցների ալիքներից, ինչպես են գրավելու լսարանին և այլն։

Ալիք

Որոշեք, թե ալիքն ինչ թեմատիկա է ունենալու՝ հաշվի առնելով, որ հետագայում կարող է այն ընդլայնելու ցանկություն առաջանալ։ Այդ իսկ պատճառով խուսափեք նեղ ու սահմանափակ անվանումներից, ընտրեք ճիշտ բանալի բառեր, որպեսզի ալիքը հեշտությամբ գտնվի որոնման դաշտում։

Կոնտենտ

Շատ բլոգերներ շտապում են գումարներ վաստակել առանց նյութեր տեղադրելու, առանց ունենալու բաժանորդներ ու դիտումներ։ Ալիքն ապահովեք նյութերով, ապա մտածեք գումար վաստակելու մասին։ Փորձեք ավելի հաճախակի տեղադրել հոլովակներ և մի մոռացեք ընտրել այնպիսի բանալի բառեր, որոնք կապահովեն բարձր դիտելիություն։

Լսարան

Փորձեք գրավել նրանց, ովքեր հետաքրքրվում են ձեր ալիքով։ Հոլովակներ պատրաստեք արդիական թեմաներով, հավաքեք բանալի բառեր, որոնք կարող եք օգտագործել անվանումներում, նկարագրություներում և այլն։ Բայց մի մոռացեք, որ տեքստը պետք է ընթեռնելի լինի։
Google AdSense
Օգտվեք Google AdSense-ի հնարավորություններից՝ ակտիվացնելով այն կարգավորումների դաշտում, որից հետո հետևելով ցուցումներին՝ ձեր ալիքը միացրեք այդ ծրագրին։

Կան նաև գումար վաստակելու այլ տարբերակներ, որոնց հետ ահամագործակցելու դեպքում կնվազի ալիքն արգելափակելու հավանականությունը։

  • Ահա դրանցից մի քանիսը՝
  • Agency of Internet Rights
  • Quiz Group
  • VSP
  • ATG Media
  • Xmedia

Սրանցից յուրաքանչյուրն ունի իր պահանջները, գումար վաստակելու տարբերակները, հետադարձ կապի, երաժշտական անվճար գրադարանից օգտվելու հնարավորությունները և այլն։ Վերլուծեք դրանցից յուրաքանչյուրի գործունեությունն ու պայմանները և ընտրեք ամենահարմար տարբերակը։
Շատ կարևոր է նաև բաժանորդների քանակը․ որոշ մեդիաընկերություններ պատրաստ են աշխատել նույնիսկ այն դեպքում, երբ ալիքն ունի 1000-3000 բաժանորդ, ինչն այնքան էլ վատ չէ։

Գովազդ

Գումար կարող եք վաստակել նաև վիդեոներին կցվող գովազդների միջոցով։ Այս դեպքում պետք է համաձայնության գալ գովազդատուների հետ։ Սա բավականին արդյունավետ տարբերակ է, քանի որ հնարավորություն է տալիս գումար վաստակելու՝ առանց դիտողների վստահությունը չարաշահելու (գովազդը կարող եք բաց թողնել մի քանի վայրկյան դիտելուց հետո)։
Այնուամենայնիվ, շատ կարևոր է կոնտենտի որակը, ինչի շնորհիվ գովազդատուները որոշ ժամանակ անց կդիմեն ձեզ՝ առաջարկելով իրենց ծառայությունները։

Հիշեք՝ գումար վաստակելու երաշխիքը որակյալ ու հետաքրքիր նյութերն են։

In this article


Join the Conversation