Դե ինչ, սկսում ենք պարզել հետաքրքիր մանրամասներ հենց մրցույթը նախաձեռնող բժշկից։
– Արդեն 17-րդ անգամ է, ինչ կազմակերպվում է այս մրցույթ-ակցիան։ Ո՞րն է գլխավոր նպատակը։
– Նպատակը մեկն է՝ անվճար կամ զեղչով վիրահատվելու հնարավորություն տալ բոլոր նրանց, ովքեր ունեն մեծ ցանկություն, բայց չունեն ֆինանսական հնարավորություն:
Քանի որ վիրահատվողները հիմնականում ուսանողներ են լինում, այդ իսկ պատճառով մրցույթի նախապատրաստական աշխատանքներն անցկացվում են մայիսին, իսկ վիրահատությունները կատարվում են ամռան երեք ամիսների ընթացքում:
-Որո՞նք են մասնակցելու պայմանները։
-Ակցիային մասնակցել կարող են բոլորը․ դրա համար ընդամենը պետք է դիմել երևանյան գրասենյակ մայիսի 1-ից 30-ը, նկարվել, թողնել տվյալներն ու ստանալ մրցույթին մասնակցելու անհատական կտրոն:
– Ինչպիսի՞ն է մրցույթի կանոնակարգը․տեղերը սահմանափակ են, թե՞ ունեք նաև խրախուսական մրցանակներ։
-Մրցույթի մասնակիցների համար նախատեսված է երեք մրցանակ՝ առաջին տեղը գրավող մասնակիցը ստանում է անվճար վիրահատվելու հնարավորություն, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստանում են համապատասխանաբար 75 % և 50 % զեղչի իրավունք: Մնացած բոլոր մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում վիրահատվելու 25 % զեղչով:
– Ի՞նչ սկզբունքով է ընտրվում հաղթողը, կա՞ն որոշակի չափանիշներ:
– Հաղթողն ընտրվում է բժիշկներից, արվեստագետներից, քանդակագործներից, անթրոպոլոգներից (մարդաբաններ) կազմված ժյուրիի կողմից: Նրանք ընտրում են ամենամեծ և դեմքին չհամապատասխանող քիթը: Դա տեղի է ունենում քվեարկության միջոցով՝ հաշվի առնելով ձայների մեծամասնությունը:
– Ո՞ր տարիքից է թույլատրվում քթի պլաստիկ վիրահատությունը։
-Վիրահատությունը թույլատրվում է՝ սկսած 17-18 տարեկանից, սակայն շնչառական խնդիրների առկայության դեպքում կարելի է անել նաև ավելի վաղ տարիքում:
-Ո՞ր թվականից է իրականացվում մրցույթը. արդյո՞ք շատ են մասնակիցները։
– «Ամենահայկական քիթ» մրցույթ-ակցիան իրականացվում է 2001 թվականից: Ինչպես արդեն նշեցիք, սա թվով տասնյոթերորդն է: Ամեն տարի մրցույթին մասնակցում է ավելի քան 1000 հոգի, սակայն բոլորը չէ, որ վիրահատվում են, քանի որ նրանցից շատերը մասնակցում են առաջին տեղը գրավելու և անվճար վիրահատվելու նպատակով:
Հետաքրքիրն այն է, որ չընտրվելուց հետո, ճիշտ է, չեն վիրահատվում, բայց չեն հուսահատվում և շարունակում են մասնակցել հաջորդ տարի հաղթելու հույսով։
– Ո՞ր սեռի ներկայացուցիչներն են գերակշռում. տղամարդիկ երբևէ եղե՞լ են հաղթողի դերում:
– Գեղեցկանալ սիրում են բոլորը, սակայն մրցույթի մասնակիցների թվում գերակշռում են կանայք․ մասնակիցների 75 %-ը կանայք են, իսկ 25 %-ը՝ տղամարդիկ: Իհարկե, հաղթողների թվում եղել են նաև տղամարդ մասնակիցներ:
– Ո՞րն է «Արզնի էսթետիկա» կլինիկայի հաջողության գրավականը։
– Մեր կլինիկան հագեցած է բժշկական լավագույն տեխնոլոգիաներով, ծառայությունների մատուցման բարձր որակով, էկոլոգիական սնունդով, բարձրակարգ մասնագետներով, ովքեր անընդհատ կատարելագործվում ու վերապատրաստվում են: Բացի այդ, կլինիկան գտնվում է առողջարանային մարզում, հետևաբար նպաստում է հետվիրահատական շրջանում հիվանդների՝ վերականգնողական գործընթացի արագացմանը:
– Որքա՞ն է տևում վիրահատությունը: Լինո՞ւմ են բարդություններ հետվիրահատական շրջանում։
– Վիրահատությունը տևում է 2-3 ժամ՝ կախված ծավալից ու բարդություններից: Ինչ վերաբերում է հետվիրահատական շրջանում առաջացող բարդություններին, ապա դրանք չեն բացառվում, սակայն մենք ամեն հնարավոր բան անում ենք ռիսկի գործոնը նվազեցնելու և զրոյի հասցնելու համար:
– Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր վախենում են քթի պլաստիկ վիրահատությունից, բայց վիրահատվելու և գեղեցիկ քիթ ունենալու մեծ ցանկություն ունեն:
– «Արզնի էսթետիկա» կենտրոնը վստահություն է ներշնչում գերժամանակակից տեխնիկայի հագեցվածությամբ, հարմարավետությամբ, գերազանց պայմաններով, բանիմաց մասնագետներով: Նշեմ նաև, որ հետվիրահատական խնամքն ու բարդությունների կանխարգելումը կատարվում են ԱՄՆ պլաստիկ վիրաբուժության և ԱՄՆ քույրական ասոցիացիաների արձանագրության պահանջներին համապատասխան։
Join the Conversation