ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ ԻՆՉՊԵ՞Ս ԶԱՐԳԱՑՆԵԼ

Մեզնից յուրաքանչյուրն իր տեսակի մեջ առանձնահատուկ է ու դրանով պայմանավորված ունի անհատական մտածողություն, ինչը դրսևորվում է գործողությունների ստրատեգիայի, աշխարհընկալման, շրջապատող միջավայրի ու մարդկանց հետ հարաբերություններում։

9371
վերլուծական մտածողություն

Գիտնականներն առանձնացնում են մտածողության մի քանի տեսակ՝ իդեալիստական, ռեալիստական, սինթետիկ (համադրական), պրագմատիկ և անալիտիկ (վերլուծական)։

Չկան այնպիսի մարդիկ, որոնք պատկանում են այս կամ այն տիպին, սակայն յուրաքանչյուրի մոտ սրանցից որևէ մեկը միշտ գերակշռում է։

Internest.am-ի հետ պարզեք, թե ինչ է վերլուծական մտածողությունը, ինչպես է այն ձևավորվում և այլն։

Վերլուծական մտածողությունը սերտորեն կապված է տրամաբանության հետ։ Այն պատասխանատու է ստացվող տվյալների վերլուծության, համեմատության համար, իսկ տրամաբանական մտածողությունը հիմնվում է պատճառահետևանքային կապերի վրա։

Վերլուծական մտածողությունն ընթանում է երկու փուլով՝

  • Ստեղծագործական պրոցես, որն ուղեկցվում է նոր գիտելիքների ու տեղեկատվության փնտրտուքով։
  • Ֆորմալ փուլ, որն ուղեկցվում է տվյալների վերլուծությամբ ու համադրմամբ, եզրահանգումներով։

 

Ինչո՞ւ է անհրաժեշտ զարգացնել վերլուծական մտածողությունը

Վերլուծական մտածողությունն անհրաժեշտ է յուրաքանչյուրիս՝ տեղեկատվությունը լավ ընկալելու և հիշելու, եզրահանգումներ անելու, որոշումներ կայացնելու համար։
Վերլուծական մտածողության ձևավորումն օգնում է ինչպես առօրյայում, այնպես էլ կրթության ու աշխատանքային գործունեության մեջ։

 

Վերլուծական մտածողության զարգացումը

Վերլուծական մտածողությունը կարելի է զարգացնել մի քանի եղանակով՝

  • Շաբաթական մեկ անգամ մարզեք ուղեղը տարատեսակ վարժությունների միջոցով։ Այս մասին մանրամասն կարող եք կարդալ «Ինչպե՞ս բարձրացնել ուղեղի արդյունավետությունը» հոդվածում։
  • Ազատ ժամանակ ունենալու դեպքում խաղացեք համակարգչային զարգացնող խաղեր։
  • Հետևեք նորություններին։ Դրանք կատարյալ տարբերակ են վերլուծական մտածողության մարզման համար։ Փորձեք փաստերը վերլուծել, գտնել պատճառահետևանքային կապերը, եզրահանգումներ արեք ու փորձեք մշակել խնդիրները լուծելու ձեր մոտեցումները։
  • Ընթերցեք հատկապես դետեկտիվ ու ֆանտաստիկ գրականություն։
  • Հավաքեք փազլներ․ դրանք նույնպես նպաստում են ուղեղի մարզմանը։
  • Խաղացեք սեղանի խաղեր։ Նույնիսկ ամենասովորական սեղանի խաղերն օգնում են վերլուծական մտածողությանը։ Ընտրեք այնպիսի խաղեր, որոնք հնարավորություն են տալիս հաջորդ քայլերը մտածելու, գործելակերպ ընտրելու համար։
  • Օնլայն-խաղերը նույնպես օգնում են արագ վերլուծելու կարողության ձևավորմանը։

Մաղթում ենք ճկուն միտք ու մտածողություն։

 

 

In this article


Join the Conversation