Ըստ Դալայ Լամայի՝ անհաջողություններից խուսափելու, առողջությունը պահպանելու և երջանկության հասնելու համար պետք է հասնել մտավոր հանգստության ու ներդաշնակության:
- Մեծ սերն ու մեծ հաջողությունը կապված են մեծ համարձակության հետ:
- Երբ պարտվում ենք, չենք կորցնում ձեռք բերված փորձը: Հետևեք այս երեք կանոններին՝
- Հարգիր ինքդ քեզ
- Հարգիր դիմացինին
- Մի խուսափիր քո գործողությունների պատասխանատվությունից:
- Հիշեք, միշտ չէ, որ այն, ինչ ուզում եք, ձեզ պետք է:
- Սովորեք օրենքները, որպեսզի կարողանաք ճիշտ խախտել դրանք:
- Թույլ մի տվեք, որ փոքրիկ վեճը քանդի մեծ ընկերության հիմքերը:
- Եթե սխալվել եք, ապա արեք ամեն բան այն ուղղելու համար:
- Երբեմն պետք է մնալ մենակ խորհելու ու մտածելու համար:
- Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները:
- Հիշեք՝ երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է:
- Ապրեք արժանապատիվ կյանքով, որպեսզի հետո՝ ծերության շրջանում հիշելու որևէ բան ունենաք:
- Վիճելիս խոսեք միայն ներկայի մասին՝ մի հիշեք անցյալը:
- Կիսվեք ձեր գիտելիքներով: Դա անմահության հասնելու միակ միջոցն է:
- Սիրեք Երկիրը:
- Տարվա ընթացքում գոնե մեկ անգամ գնացեք այնտեղ, ուր երբևէ չեք եղել:
Join the Conversation