Կյանքը ընկալումը տարբեր է յուրաքանչյուրիս մոտ և այս դեպքում նշանավոր մարդիկ բացառություն չեն։ Որոշ մտքեր կարող են խորթ թվալ, իսկ որոշներն էլ՝ շատ հոգեհարազատ։ Սակայն չպետք է մոռանալ, որ կյանքի իմաստը չի սահմանափակվում ստորև բերված խոսքերով։
Դե ինչ, բացահայտում ենք կյանքը հայտնի մարդկանց տեսանկյունից։
Կյանքը նման է հեծանիվի ընթացքին։ Հավասարակշռությունը պահպանելու համար պետք է առաջ շարժվել։
————————
Ալբերտ Էյնշտեյն
Կյանքը բարդ կատակ է․ դրա մասին դժվար է լուրջ խոսել։
————————
Օսկար Ուայլդ
Կյանքը պետք է ապրել այնպես, որպեսզի քեզ հիշեն նաև սրիկիաները:
————————
Ֆաինա Ռանևսկայա
Կյանքը բաժանված չէ քառորդների ու կիսամյակների: Դուք կյանքում չեք ունենա արձակուրդներ, և ոչ ոք չի սպասի, մինչև դուք կգտնեք ինքներդ ձեզ: Բոլոր այդ փնտրտուքները ձեր հաշվին են լինելու:
————————
Բիլ Գեյթս
Ինչպես առակները, կյանքը նույնպես գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ։
————————
Սենեկա
Ձգտեք ոչ թե հաջողության, այլ կյանքն իմաստավորելուն։
————————
Ա․ Էյնշտեյն
Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
————————
Գ․ Մարկես
Իր կյանքի ընթացքում ամեն մարդ մեկ անգամ «սայթաքում է»՝ ոտքը դնելով իրեն վիճակված մեծագույն հնարավորության վրա: Սակայն, ցավոք, մարդկանց մեծ մասը պարզապես վեր է կենում, թափ տալիս իրեն և շարունակում առաջ քայլել, ասես ոչինչ չի եղել:
————————
Ուինսթոն Չերչիլ
Ինչ էլ որ դուք անեք կյանքում, աննշան կլինի, բայց չափազանց կարևոր է, որ դուք դա անեք:
————————
Մահաթմա Գանդի
Արդեն ուշ է ետ վերադառնալու և ամեն ինչ նորից սկսելու համար, սակայն դեռ ուշ չէ առաջ շարժվելու և ամեն ինչ ճիշտ անելու համար։
————————
Օշո
Կյանքի իմաստը նրա ավարտի մեջ է։
————————
Ֆրանց Կաֆկա
Join the Conversation