ՏԱՍՆՅԱԿ ՄՏՔԵՐ ԲԱԼԶԱԿԻՑ

Իսկական հանճարները ընթերցողին գրավում են իրենց մտքերի պարզությամբ ու հասկանալիությամբ: Եվ Բալզակը հենց այդ հանճարեղների շարքերում է, ում մտքերը դարձել են արժեքավոր թևավոր խոսքեր: Դրանք արդիական են միշտ ու բոլոր ժամանակներում:

8574
Բալզակ

Այս մտքերն օգնում են ապրել ճշմարիտ կյանքով, հասկանալ մարդկային իսկական արժեքներն ու գնահատել գեղեցիկը:
Ներկայացնում ենք Բալզակի մտքերից մի քանիսը:

 Երկու մարդ միմյանց կարող են փրկել այնտեղ, որտեղ մեկը կործանվում է:

 

  • Մարդու մասին դատելու համար գոնե ծայրահեղ դեպքում պետք է խորամուխ լինել նրա մտքերի, դժբախտությունների, հուզումների մեջ:
    Կատարյալ գեղեցկությունն ու հիանալի արտաքինը ոչինչ չարժեն, եթե դրանցով ոչ ոք չի հիանում:
  • Մարդու հմտությունների հիմքում ընկած է համբերության ու ժամանակի միասնությունը:
  • Ամեն ինչ գալիս է իր ժամանակին նրանց համար, ովքեր կարողանում են սպասել:
  • Զրպարտությունն անտարբեր է ոչնչությունների նկատմամբ:
  • Երբ մարդը խոստովանում է իր թերություններն, ավելի ուժեղ է դառնում:

    Լինում են մարդիկ, որոնք նման են զրոյի՝ նրանց միշտ պետք է, որ իրենցից առաջ թվեր լինեն:

     

  • Երկու կեղծ սրբերի բարեկամությունն ավելի շատ չարիք է գործում, քան տասնյակ սրիկաների բացահայտ թշնամությունը:
  • Ճշմարտությունը նման է դառն ըմպելիքի, որը տհաճ համ ունի, բայց փոխարենը վերականգնում է առողջությունը:
  • Մեր խիղճը արդարամիտ դատավոր է, քանի դեռ մենք նրան չենք սպանել:
  • Սերը միակ կիրքն է, որը չի ընդունում ոչ անցյալ, ոչ էլ ապագա:
  • Երախտագիտությունն ապացուցվում է գործով:

Այնտեղ, ուր իշխում է փառասիրությունը, տեղ չկա անկեղծության համար:

 

In this article


Join the Conversation