Internest.am-ը ներկայացնում է Շոպենհաուերի մտքերից մի քանիսը կանքի, մարդկանց ու իրականության մասին։
Միայնության մեջ յուրաքանչյուրն ինքն իրեն տեսնում է այնպիսին, ինչպիսին կա իրականում։
Մենք հազվադեպ ենք մտածում այն ամենի մասին, ինչ ունենք, բայց միշտ անհանգստանում ենք մի բանի համար, ինչ չունենք։
Մարդու իրական դեմքը երևում է մանրուքներում, երբ նա դադարում է հետևել ինքն իրեն։
Նա, ով դաժան է վարվում կենդանիների հետ, չի կարող լինել բարի։
Հարստությունը նման է աղաջրի․ որքան շատ ես խմում, այնքան ուժեղ է ծարավը։
Նա, ով չի սիրում միայնություն, չի սիրում նաև ազատություն։
Յուրաքանչյուր երեխա ինչ-որ չափով հանճար է և հակառակը։ Մի ասա ընկերոջդ այն, ինչ չես ուզում իմանա թշնամիդ։
Յուրաքանչյուրին կարելի է լսել, բայց ոչ բոլորի հետ է հնարավոր զրուցել։
Ճիշտ կլինի, որ հաճախ ինքներս մեզ ասենք՝ սա փոխել չեմ կարող, բայց դրանից օգուտ քաղել կարող եմ։
Դու ոչինչ չես կարող անել քեզ շրջապատող հիմարության հետ։ Բայց պետք չէ զուր անհանգստանալ, քանի որ ճահճի մեջ ընկած քարը պտույտներ չի կարող անել։
Հանճարներն ու խելագարները մի նմանություն ունեն․ երկուսն էլ ապրում են այլ աշխարհում։
Յուրաքանչյուրը դիմացինի մեջ տեսնում է այն, ինչ կա իր մեջ։
Join the Conversation