Այս հոդվածում կներկայացնենք բոլոր քայլերը ստարտափը հաջողության հասցնելու համար։
Առաջխաղացման գործիքներ
Ստարտափի մարքեթինգը ներառում է մի քանի գործիքներ՝
- SMM առաջխաղացում
- SEO առաջխաղացում
- PPC առաջխաղացում
Սոցիալական ցանցերում առաջխաղացումը հնարավորություն է տալիս լսարանի հետ կապ ստեղծելու, կարծքիներն արագ ստանալու և արձագանքելու համար։
Այս գործիքով աշխատելու համար անհրաժեշտ է աշխատել երկու ուղղությամբ՝
- Վարել սոցիալական ցանցի էջը
- Տեղադրել գովազդ
Ձեր հիմնական կայքի հղումը դրվում է սոցիալական ցանցի էջում, ինչն օգնում է մեծացնել կայքի այցելությունների քանակն ու նպաստում է բրենդի ճանաչելիությանը։
- Կախված ստարտափի թեմատիկայից կարող եք հրապարակել՝
- Տեղեկատվություն ակցիաների ու զեղչերի մասին
- Պատմել ստարտափի մասին
- Տեղադրել վիդեոներ, որոնք շատ արագ են տարածվում սոցիալական ցանցերում
Թարգեթինգային գովազդ
Այս գովազդի նպատակը նեղ հետաքրքրություններով լսարանի կամ որոշակի տարածքի վրա կենտորնանալու միջոցով գովազդային արդյունավետության բարձրացումն է։
SEO
SEO-ն անհրաժեշտ է այն դեպքում, եթե ստարտափն ունի կայք, ինտերնետ-խանութ կամ բջջային հավելված։
Օգտվողների մեծ մասը տեղեկատվությունը փնտրում է որոնողական համակարգերում, ուստի լավ առաջխաղացման դեպքում Ձեր ստարտափը կլինի առաջատար և կապահովի մեծ թվով այցելություններ։
Առաջխաղացումը բաղկացած է մի քանի փուլից՝
- Բանալի բառերի հավաքագրում, որոնք բնորոշ են ստարտափին
- Ներքին օպտիմալացում, որի դեպքում մասնագետներն աշխատում են, որպեսզի կայքը համապատասխանի Google-ի պահանջներին։
- Արտաքին օպտիմալացում՝ կատալոգների ու ֆորումների հետ աշխատանք, որպեսզի կայքը կամ հավելվածն ունենա հղումների հզոր ծավալ։
Կոնտեքստային գովազդ
PPC (pay per click) գործիք, որը տալիս է ամենաարագ արդյունքները։ Կարող եք առաջ գնալ որոնողական հարցումներով և լինել առաջատար որոնողական համակարգում։
Այս գործիքը շատ նման է ֆեյսբուքյան առաջխաղացմանը կոնկրետ մարքեթինգային կարգավորումներով և նպատակային լսարան դուրս գալու հնարավորությամբ։
Join the Conversation