ԻՆՉՊԵ՞Ս ԳՆԵԼ ՄԱՏՉԵԼԻ ԱՎԻԱՏՈՄՍ․ 12 ԽՈՐՀՈՒՐԴ

Ի՞նչ պետք է իմանալ նախքան ավիատոմսի ամրագրումը: Ձեզ ենք ներկայացնում 12 օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն գնել մատչելի ավիատոմս:

5748
ինչպես-գնել-էժան-ավիատոմս

էժան ավիատոմսը հնարավորություն է տալիս խնայված գումարով մի քանի անգամ ավելի շատ ճանապարհորդել: Տոմսի արժեքը կախված է շաբաթվա օրվանից, տարվա եղանակից և շատ այլ հանգամանքներից:

  • Գնեք ավիատոմս վաղ առավոտյան կամ գիշերը՝ մինչ աշխատանքային օրվա սկիզբը: Այդ ժամերին ավիատոմսերի գները համեմատաբար էժան են լինում, և ընտրությունն էլ՝ մեծ:
  • Ավիատոմսի գինն ամենացածրն է լինում չվերթից մոտավորապես երկու ամիս առաջ: Հիշեք, ինչքան ինքնաթիռում տեղերը քիչ են մնում, այնքան ավիատոմսը թանկանում է:
  • Հետևեք ավիաընկերությունների կայքերին ու սոցիալական էջերին, և առաջինը տեղեկացեք զեղչերի ու հատուկ առաջարկների մասին: Զեղչեր հիմնականում լինում են փետրվար-մարտ, ինչպես նաև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Մի մոռացեք հետևել «Սև Ուրբաթ» և «Կիբեր Երկուշաբթի» զեղչերի տոնավաճառներին, որոնք անց են կացվում նոյեմբերի վերջին: Այդ օրերին ավիաընկերություններում ևս մեծ զեղչեր են լինում:
  • Գնեք էժան ավիատոմսեր ժամանում/մեկնում տարբերակով շաբաթվա կեսին: Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ավիատոմսերն ավելի մատչելի են լինում, քան հանգստյան և տոնական օրերին:
  • Այն չվերթները, որոնց մեկնումը գիշերային ժամերին է լինում, տոմսերն ավելի էժան են լինում, քան ցերեկային չվերթներինը, սակայն հաշվի առեք, որ այդ ժամերին պետք է օգտվեք տաքսիներից կամ այլ տրանսպորտային միջոցներից, որոնք իրենց հերթին թանկ են լինում գիշերային ժամերին:
  • Օգտվեք որոնողական ծրագրերից, ինչպիսին օրինակ՝ biletix.am հարթակն է: Մուտքագրելով ձեր նախընտրած ուղղությունը՝ դուք կստանաք մի շարք մատչելի տարբերակներ: Պետք է միայն ընտրել:
  • Օգտվեք հարևան երկրների ավիաընկերության առաջարկներից: Գուցե գտնեք ավելի էժան և հարմար տարբերակ: Հաճախ պատահում է, որ երկու չվերթ փոխելով՝ դուք գումար եք խնայում:
  • Դարձեք ակումբների անդամ: Դա ձեզ թույլ կտա գնել էժան ավիատոմս, ինչպես նաև օգտվել շատ այլ ծառայություններից մատչելի գներով:
  • Ամրագրեք ավիատոմս մի քանի հոգու համար հենց ավիաընկերությունից և ոչ թե միջնորդ կազմակերպությունից:
  • Որոշ բանկեր առաջարկում են հավաքել բոնուսներ, որոնք հետագայում կարող եք վերածել գումարի և նույնիսկ անվճար ձեռք բերել ավիատոմսեր:
  • Մաքրեք համակարգչի cookie-ներն ու cache-ն: Եթե դուք արդեն փնտրել եք էժան ավիատոմսեր, ձեր համակարգչի որոնողական համակարգում կամ որևիցե կայքում կպահպանվեն ձեր որոնումներն ու կրկին փնտրելու դեպքում հնարավոր է հին տվյալներն առաջարկվեն ձեզ:
  • Եթե մեկնում եք Փարիզ, պարտադիր չէ չվերթն ընտրել ուղիղ դեպի Փարիզ: Կարող եք ընտրել հարակից քաղաքներից մեկը: Հաճախ նման ավիատոմսն ավելի էժան է լինում, քան հայտնի մեգապոլիս մեկնող ինքնաթիռներինը: Բացի այդ, հավելյալ հնարավորություն է ստեղծվում ճամփորդելու, եթե, իհարկե, չեք
    շտապում:

    Ահա մի քանի հետաքրքիր խորհուրդներ և հնարքներ, որոնք հուսով ենք կօգնեն ձեռք բերել մատչելի ավիատոմսեր և վայելել ձեր հանգիստը՝ խնայելով գումար:

In this article


Join the Conversation