ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ. ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ը

Նահանջ տարիները միշտ պարուրված են գաղտնիքներով և խորհրդավոր կանխատեսումներով: Ասում են՝ երկրի վրա ամեն ինչ խառնվում է այդ տարիներին և մեծանում է քաոսը: Այդպես է, թե ոչ մենք դեռ առիթ կունենանք համոզվելու առաջիկա ամիսներին: Իսկ նահանջ տարվա «մեղավորը»՝ փետրվարի 29-ը, մեծ շանսեր ունի ձեր կյանքի ամենաերջանիկ օրը դառնալու:

6043
սիրո-խոստովանություն

Եկեք մտովի տեղափոխվենք Իռլանդիա, որտեղ այս օրերին աղջիկները եռանդով պատրաստվում են այն հազվադեպ հնարավորությանը, որ ունեն 4 տարին մեկ՝ փետրվարի 29-ին: Այս օրը աղջիկն ինքը կարող է սիրո խոստովանություն անել տղամարդուն, և սա բնավ տարօրինակ չի դիտվի:
Հին առասպելն ասում է, որ մի անգամ Սուրբ Բրիջիտան գալիս է Սուրբ Պատրիկի մոտ և բողոքում՝ ասելով արդարացի չէ, որ աղջիկները ստիպված են ոչինչ չձեռնարկելով սպասել տղամարդկանց սիրո խոստովանություններին: Այնինչ, այդպիսիք կարող են և երբևէ չլինել:
Սուրբ Պատրիկն ընդառաջում է Բրիջիտայի խնդրանքին և թույլ տալիս, որ աղջիկները նույնպես նախաձեռությունն իրենց ձեռքը վերցնեն, բայց լոկ նահանջ տարիներին, այսինքն՝ 4 տարին մեկ:
Ասում են, Սուրբ Բրիջիտան անմիջապես առաջարկություն է անում հենց իրեն՝ Սուրբ Պատրիկին, սակայն մերժվում է: Այդ օրից ի վեր՝ կանանց այս ակտիվ վարքագծի իրավունքը սահմանափակվում է միայն 1 օրով՝ փետրվարի 29-ով:
Ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել այս հնարավորությունը, առավել ևս, որ տղամարդիկ իրավունք չունեն հրաժարվել առաջարկությունից:
Այսպիսով, եկեք ամեն գնով օգտագործենք այս հնարավորությունը: Իսկ Internest-ն առաջարկում է օրիգինալ խոստովանության երեք եղանակ.

  1. Հրավիրեք նրան ընթրիքի որևէ չինական ռեստորան, իսկ վերջում մատուցվող գուշակություններով թխվածքաբլիթի մեջ թող լինի նախօրոք պայմանավորված գրությունը, այն է՝ «Ձեր դիմաց նստած աղջիկը սիրում է Ձեզ ամբողջ սրտով և ցանկանում է դառնալ Ձեր կյանքի երջանկությունը: Համաձա՞յն եք։
  2. Երբ երկուսով լինեք, ասեք, որ կորցրել եք մի բան, առանց որի չեք կարող ապրել: Այն կարմիր է և շատ փխրուն: Կարևոր է, որ հենց տղան գտնի այդ սրտիկը: Իսկ գտնվելուն պես դուք կարող եք ասել, որ այն այսուհետ պատկանում է միայն իրեն:
  3. Եթե ձեր սիրեցյալը մեքենա է վարում և ունի սիրած ռադիոալիքը, ապա պատվիրեք հանրային խոստովանություն: Կարևորը, որ դա լինի այն ժամերին, երբ Նա սովորաբար ղեկին է լինում:
    Դե, իսկ ավանդական, պարզ և հասկանալի «Ես քեզ սիրում եմ» բառերն, ինչպես միշտ, կարող են շրջել ողջ աշխարհը և դառնալ ձեր համատեղ երջանկության հիմնաքարը:

    Հեղինակ՝ Լուսինե Նալբանդյան

In this article


Join the Conversation