Ահա 5 հրաշալի իր, որոնք մեզ ամենից շատն են դուր եկել 2015 թվականի ամենահետաքրքիր նորամուծություններից: Այս իրերից ու տեխնոլոգիաներից յուրաքանչյուրը ոչ միայն կարող է հեշտացնել մեր կյանքը, այլև ավելի հետաքրքիր դարձնել այն: Եվ որ ամենակարևորն է, դրանք հասանելի են հասարակ մահկանացուներին` ոչ այնքան բարձր գնի շնորհիվ:
PROJECT ARA
Project Arа–ն Google-ի մոդուլային սմարթֆոնն է: Այս նորամուծությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հեռախոսի ծրագրային մասը «հավաքել» ձեր ցանկություններին համապատասխան, այլև սարքի մասերը: Հեռախոսի հիմքի վրա կարելի է ամրացնել մոդուլներից յուրաքանչյուրը, որը կցանկանաք՝ պրոցեսոր, էկրան, տեսախցիկ, բարձրախոս և այլն:
Կարելի է ենթադրել, որ ժամանակի ընթացքում կառաջարկվեն մեկը մյուսից հետաքրքիր ու անհավանական մոդուլներ: Մասերից յուրաքանչյուրը հեշտությամբ կարելի է փոխել, եթե այն փչանա, հնանա կամ պարզապես ձանձրացնի ձեզ: Հեռախոսի հիմքը կարժենա $50, իսկ ահա մոդուլների գները տարբեր կլինեն: Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի 2016 թվականին:
ELECTRIC OBJECTS
Բնակարանում պատից կախված նկարները երբեմն կարող են ձանձրացնել: Իսկ ահա Electric Objects թվային շրջանակը անշարժ նկարը կարող է փոխարինել համաշխարհային արվեստի մեկ այլ գլուխգործոցով: Շրջանակը նկարը ցուցադրում է մոտ 60 սմ երկարությամբ, իսկ էկրանի կետերի քանակը 1080 է:
Շրջանակը wifi-ով և Bluetooth-ով կարող է կառավարվել հեռախոսի միջոցով և փոխել սենյակի տրամադրությունը ցանկացած պահի: Electric Objects թվային շրջանակն արժե $499, և այն կարելի է պատվիրել նախագծի կայքում:
BLUESMART
Օդանավակայանում ուղեբեռն այնքան հաճախ է կորչում, որ ճանապարհորդող մարդկանցից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ բախվում է այդ խնդրին: Այն գտնելը իսկական գլխացավանք է, բայց խնդրի լուծումը կարող է դառնալ Bluesmart անունով խելացի ճամպրուկը:
Ճամպրուկի թվային համակարգը թույլ է տալիս հետևել ուղեբեռին երկրագնդի ցանկացած կետում, կառավարել փականներն ու կողպեքները, կշռել ճամպրուկը: Անգամ կարելի է հեռախոսը լիցքավորել ճամպրուկին ներկառուցված մարտկոցով: Ճամպրուկն արժե $399 և այն կարելի է նախապես պատվիրել:
RITOT
Ritot ժամացույցները պրոեկտում են ժամանակը ձեր ձեռքի թիկնային երեսին: Այդտեղ են հայտնվում նաև ձեզ ուղարկված տեքստային հաղորդագրությունները և մուտքային զանգերի մասին ինֆորմացիան, քանի որ ժամացույցը միացված է ձեր հեռախոսին:
Սարքը մինի-պրոեկտոր ունի, որը բավական վառ պատկեր է ստեղծում ձեռքի վրա: Այն կարելի է տեսնել նաև ցերեկային ժամերին: Ժամացույցն առանց լիցքավորման աշխատում է 150 ժամ: Արժեքը $120 է:
ZUTA
Իսկ ահա այս նորամուծության շնորհիվ ցանկացած չափի փաստաթուղթ կարելի է այսուհետ տպել անկախ գտնվելու վայրից: Հարկավոր է միայն wifi և թուղթ:
ZUtA կոչվող գրպանի տպիչը կարող է աշխատել 1 ժամ շարունակ: Այն կրում է իր մեջ ընդամենը 1 քարթրիջ և նրա օգնությամբ կարող է տպել ավելի քան 100 փաստաթուղթ: Արժեքը՝ $199:
Ամենաարտասովոր և օգտակար հայտնագործությունների մյուս մասը կարող եք տեսնել այստեղ:
In this article
- ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
- Bluesmart
- Connected Cycle
- Digitsole
- Doorbot
- Electric objects
- Google հեռախոս
- iPhone
- Mophie
- Project Arа
- Ring
- Ritot
- Zuta
- դռան զանգ
- ինտերակտիվ
- խելացի ժամացույց
- խելացի ճամպրուկ
- խելացի մատանի
- կոշիկի ներդիր
- հեծանիվ
- հեծանվի ոտնակ
- հեռախոս
- հեռախոսի պատյան
- ճամպրուկ
- նկարի շրջանակ
- նորամուծություն
- նորամուծություններ
- պրինտեր
- տպիչ
Join the Conversation