Այս անգամ կխոսենք հեռախոսի միջոցով կարգավորվող և ոտքեր տաքացնող կոշիկի ներդիրների, տիրոջը իր առևանգման մասին տեղյակ պահող հեծանվի ոտնակի, ամենակարող մատանու, wifi-ով դիտանցքի ու զանգի կոճակի և մարտկոց լիցքավորող ու ֆայլեր պահպանող հեռախոսի պատյանի մասին: Եվ այո, այս ամենը արդեն գոյություն ունի 2015 թվականին:
CONNECTED CYCLE
Connected Cycle-ի իրենից ներկայացնում է GPS չիպով հեծանվի ոտնակ, որը կարող է փոխարինել ցանկացած հեծանիվի սովորական ոտնակին: Այն տվյալ պահի կորդինատներով հաղորդագրություն է ուղարկում տիրոջ սմարթֆոնին, երբ հեծանիվը սկսում է շարժվել:
Ոտնակը կարելի է հեռացնել միայն հատուկ կոդով բանալիով: Այն նաև հաշվում է ձեր անցած ճանապարհը և ծախսած կալորիաները: Գինը սկսվում է $165ից:
DIGITSOLE
Digitsole կոշիկի ներդիրները ցրտից պաշտպանվելու համար են: Կարիք չկա հաստ գուլպաներ հագնել ձմռանը: Բավական է դնել այս խելացի ներդիրները կոշիկի մեջ, ընտրել ջերմաստիճանը և վերջ. ոտքերը տաք են: Ներդիրները համապատասխանում են գրեթե բոլոր կոշիկներին և անգամ ավելի հարմարավետ են դարձնում դրանք քայլելիս: Առավելագույն ջերմաստիճանը 40 աստիճանն է՝ ըստ Ցելսիուսի:
Digitsole ներդիրները կարելի է լեցքավորել USB լարի միջոցով: Մեկ լիցքավորումը բավական է ձեր ոտքերը 7-8 ժամ տաքացնելու համար: Եվ, իհարկե, այն կարող է նաև հաշվել ձեր անցած ճանապարհը և կախված կալորիաները: Ներդիրներն արժեն $199: Սակայն շուտով սպասվում են հատուկ ակցիաներ, որոնց ժամանակ հնարավոր կլինի գնել դրանք ընդամենը $99-ով:
RING
Ring կոչվող զվարճալի գաջեթը ձեզ իսկապես կդարձնի մատանու տիրակալ: Ձայնով տան սարքերը կառավարելու մասին վաղուց է հայտնի, իսկ ահա այս մատանին նորամուծություն է: Բավական է այն կրել մատին և մատով օդում «նկարել» համապատասխան պատկերը:
Օրինակ, եթե ուզում եք երաժշտություն միացնել համակարգչով, ապա օդում պետք է «նկարել» նոտա: Լամպի պատկերը կմիացնի լույսը, իսկ օդում TV գրելով` կմիացնեք հեռուստացույցը: Կարելի է նաև զանգերին պատասխանել, հաղորդագրություն ուղարկել և այլն: Եթե կարողանաք նրան միասցնել թեյնիկը, ապա կարող եք մատի շարժումով թեյ պատրաստել ձեզ համար: Մատանին, սակայն, դեռ ջրակայուն չէ, այնպես որ պետք է ուշադիր լինել: Գինը՝ $149:
DOORBOT
DoorBot դռան wifi զանգի կոճակ է և դիտանցք միաժամանակ: Այն թույլ է տալիս բնակարանի տիրոջը, անգամ տանը չլինելով, տեսնել հյուրին և խոսել նրա հետ՝ օգտագործելով iPhone կամ Android հեռախոս:
DoorBot-ը աշխատում է միաժամանակ մի քանի սարքի հետ, այնպես, որ տան բոլոր անդամները կարող են միանալ սարքին: DoorBot-ը արժե $199:
MOPHIE SPACE PACK
Սարքն իրենից ներկայացնում է հեռախոսի պատյան, որ նաև մարտկոց է ձեր iPhone-ի համար՝ 16, 32 կամ 64 GB հիշողությամբ:
Այն ոչ միայն կրկնակի երկարացնում է հեռախոսի լիցքավորումը, այլև առանձին կրիչի վրա պահպանում է լուսանկարներ և տեսանյութեր: 16 GB հիշողությամբ Mophie-ն արժե $149, 32-ը՝ $179, իսկ 64-ը՝ $249:
Այսքանով էլ, իհարկե, ամենահետաքրքիր նորամուծությունների ցանկը չի ավարտվում, և մենք մեծ սիրով կշարունակենք ներկայացնել դրանք ձեզ: Իսկ դուք ընտրություն կատարեք նշված 10-ից, եթե կարող եք…
In this article
- ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
- Bluesmart
- Connected Cycle
- Digitsole
- Doorbot
- Electric objects
- Google հեռախոս
- iPhone
- Mophie
- Project Arа
- Ring
- Ritot
- Zuta
- դռան զանգ
- ինտերակտիվ
- խելացի ժամացույց
- խելացի ճամպրուկ
- խելացի մատանի
- կոշիկի ներդիր
- հեծանիվ
- հեծանվի ոտնակ
- հեռախոս
- հեռախոսի պատյան
- ճամպրուկ
- նկարի շրջանակ
- նորամուծություն
- նորամուծություններ
- պրինտեր
- տպիչ
Join the Conversation