ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՒՐԲԱԹՆԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Միջազգային ընկերություններից շատերն են հասկացել, որ ուրբաթ օրերի համար պետք է մի բան մտածել: Dress-code-ը չեղյալ հայտարարելով՝ արդեն ոչ ոքի չես զարմացնի. շատ ընկերություններում վաղուց ազատ հագուստի սկզբունքն է գործում: Այնպես որ, հարկավոր են նոր գաղափարներ:

6802

ԱՄՆ-ի ամենամեծ աշխատանքային պորտալի՝ Careerbuilder-ի հետազոտության համաձայն՝ մարդկանց 40%-ը գործատուի կողմից լավագույն նվեր համարում են հենց «կարճ ուրբաթները»: Այս տարբերակին հաջորդում են աշխատավայրում գործող մարզասրահը (20%), ջինս կրելու հնարավորությունը (18%) և սնունդը (%17):

Աշխարհի ամենամեծ խաղալիքների ընկերությունը՝ Mattel-ը, իր աշխատակիցներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ տուն գնալ արդեն ժամը 13-ին:

Ոչ սովորական ուրբաթներ միջազգային ընկերություններում

Բայց կարճ աշխատանքային օրը միակ խրախուսման տարբերակը չէ: Մի շարք ընկերություններ, Ֆրանսիայից փոխառած սովորության համաձայն, ուրբաթ օրերը հայտարարում են կրուասանների օր՝ համադրելով դրանք տարբեր մրգերով ու քաղցրեղեններով:

Ոչ սովորական ուրբաթներ միջազգային ընկերություններում

Ֆլորիդայում գործող Advanced Medical ընկերությունն ուրբաթ օրերին իր աշխատողներին հյուրասիրում է անվճար և սառը գարեջրով: Ընկերության հիմնադիրները կարծում են, որ արգելքները երբեմն կարելի է չեղյալ հայտարարել, և աշխատակիցներին թույլ են տալիս հենց աշխատավայրում՝ աշխատանքային սեղանի դիմաց նստած, գարեջուր խմել:

Dropbox-ը, որն առանց ավելորդ համեստության, իրեն համարում է հրաշալի աշխատավայր, իր աշխատակիցներին գրասենյակի տարածքում առաջարկում է երաժշտական ստուդիա, խաղային սենյակ, անվճար երեքանգամյա սնունդ և այլն: Բայց ուրբաթ օրերին բոլոր աշխատակիցներն էլ ավելի անհամբերությամբ են սպասում: Բանն այն է, որ Dropbox-ում անցկացվում են Վիսկի-ուրբաթներ: Չէ՞ որ ավելի լավ ոչինչ չի կարող թուլացնել ու հանգստացնել նյարդերն աշխատանքային հագեցած շաբաթվա վերջում:

Իսկ ահա Justin.tv ընկերությունը, որը Youtube-ի անալոգն է Սան Ֆրանցիսկոյում, հասկանում է, որ մարդկանց ճաշակները կարող են տարբեր լինել, և յուրաքանչյուր ուրբաթ, $300 հատկացնելով աշխատակիցներին, թույլ է տալիս գնել ցանկացած տեսակի ալկոհոլ և անցկացնել «հարբած» ուրբաթներ հենց աշխատավայրում:

Բայց միայն խմիչքները չեն հետաքրքիր դարձնում ուրբաթ օրերը: Airbnb ընկերությունում, օրինակ, աշխատակիցներին թույլատրում են ճաշից հետո աշխատավայր բերել իրենց ընտանի կենդանիներին:

Եվ եթե շատ ընկերություններում ուրբաթ օրերին dress-code-ի մասին մոռանում են, ապա այստեղ հենց վերհիշում են դրա մասին, քանի որ աշխատանքային մյուս օրերին աշախատակիցները կարող են կրել ցանկացած հարմարավետ հագուստ:

Ամսվա մեջ մեկ ուրբաթ օր Airbnb-ում հայտարարվում է «գործնական օր», և այդ օրը աշխատակիցները կրում են իրենց լավագույն գործնական կոստյումներն ու զգեստները՝ անպայման նմանակելով որևէ ֆիլմի կամ գրքի հերոսների: Օրինակ՝ ընկերության գործնական ուրբաթներից մեկը նվիրված էր «Մեծն Գեթսբիին»:

Ոչ սովորական ուրբաթներ միջազգային ընկերություններում

Իսկ ահա անգլիական Onebestway ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին առույգացնելու ու մոտիվացնելու համար դիմել էր հոգեբան Դևիդ Թեյլորին: Վերջինս առաջարկել էր անցկացնել «մերկ ուրբաթներ»: Շաբաթվա մեկ օրը աշխատավայրում մերկ լինելու միտքը ոչ միանգամից էր դուր եկել աշխատակիցներին: Բայց հետզհետե գաղափարը բոլորին գրավեց: Միայն մեկ տղամարդու ոչ մի կերպ հնարավոր չեղավ համոզել «չքողարկվել» և մեկ կնոջ, ով այդպես էլ չհանեց իր ներքնազգեստը:

Այս մերկ ուրբաթից հետո աշխատակիցներն ավելի համախմբված ու մեկը մյուսին նվիրված դարձան, քանի որ ղեկավարությունը խոստացավ համացանցում հրապարակել օրվա լուսանկարները՝ նրանցից մեկի՝ որևէ պատճառով աշխատանքից հեռացվելու դեպքում:

Այսքանով, իհարկե, կրեատիվ ընկերությունների շարքը չի ավարտվում, հետզհետե ավելի շատ ղեկավարներ են փորձում գտնել այլընտրանքային տարբերակներ՝ իրենց աշխատակիցներին առույգացնելու և ուրբաթ օրերը առանձնահատուկ դարձնելու համար: Իսկ ինչպե՞ս են անցնում ուրբաթները ձեր աշխատավայրում…

In this article


Join the Conversation