ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐ ԵՆ

Իրենց բրենդների առաջխաղացման համար միջազգային ընկերություններն արդեն չեն բավարարվում բաններային կամ հեռուստատեսային գովազդով: Մարքեթինգի լավագույն մասնագետները վաղուց հասկացել են, որ գովազդի լավագույն տարբերակը վիրուսային տեսանյութերն են:

9727

Որքան ինքնատիպ ու գրավիչ լինեն գովազդները, այնքան ավելի մեծ քանակությամբ մարդ կդիտի և կտարածի դրանք: Հենց դրա համար էլ նրանք ջանք ու գումար չեն խնայում այդպիսիք ստեղծելու համար: Բայց գումարի չափից առավել կարևոր են գաղափարը և նորարարական մատուցումը: Հենց դրանք են այսօր ամենաթանկարժեք ներդրումը ցանկացած գործի մեջ:

Internest.am-ը ձեզ է ներկայացնում վերջին տարիների ամենաազդեցիկ ու տպավորիչ գովազդային հոլովակները:

govazd (2)

Մարտաֆիլմերի արքա Ժան-Կլոդ Վանդամի մասնակցությամբ այս գովազդային հոլովակը անտարբեր չթողեց ոչ ոքի, հատկապես Հայաստանում: Volvo շվեդական ավոտարտադրող ընկերությունը դերասանի օգնությամբ ներկայացրեց իր բեռնատար մեքենաների դինամիկ ղեկային կառավարման համակարգը: Տեսահոլովակը, որտեղ Վանդամը ոտքերով հենված է զուգահեռ ընթացող բեռնատարների վրա, ակնթարթային արագությամբ տարածվեց ինտերնետում՝ հիմք դառնալով հարյուրավոր մեմերի ստեղծման համար: Հոլովակն ունեցավ ավելի քան 80 միլիոն դիտում:

142 միլիոն դիտում YouTube-ում գրանցեց Թուրքական ավիաուղիների այս գովազդը՝ Լիոնել Մեսսիի և Կոբի Բրայանթի մասնակցությամբ: Այն իսկական ռումբի պես պայթեց ինտերնետում:

govazd (5)

Տեսահոլովակում ամեն ինչ սկսվում է նրանից, որ Մեսսին Բրայանթին մարտահրավեր է նետում՝ սելֆի անելով Մոսկվայի կարմիր հրապարակում: Կոբին մարտահրավերն ընդունում է և ուղարկում պատասխան սելֆին՝ Չինական պատի մոտ: Այստեղից արդեն երկու ֆուտբոլային աստղերը իսկական մրցավազք են սկսում՝ ջրի տակ, սարի գլխին, անապատում և բոլոր անհավանական վայրերում սելֆի անելով:

Hyundai ավտոարտադրող ընկերության այս հուզիչ գովազդը ունի գրեթե 70 միլիոն դիտում: Սակայն Youtube-ում տարածում գտնելուց բացի հոլովակն այլ նպատակ էլ էր հետապնդում՝ իրականություն դարձնել 13-ամյա Ստեֆանիի երազանքը:

govazd (6)Ստեֆանիի հայրը տիեզերագնաց է և հաճախ ամիսներով բացակայում է տանից՝ տիեզերական հետազոտությունների համար: Աղջիկը նրան նամակ էր գրել, և Hyundai ընկերությունը խոստացավ այն տեղ հասցնել տիեզերքում գտնվող հայրիկին՝ հնարելով այնպիսի միջոց, որ տիեզերագնացը նամակը կարողանա կարդալ հենց տիեզերքից: 11 Hyundai Genesis ավտոմեքենա Նևադայում գտնվող ցամաքած Դելամար լճի հատակին հսկայական չափի նամակ պատկերեցին: Ստեֆանիի հայրը կարողացավ կարդալ նամակը, բացի այդ 5,56 քառակուսի կմ տարածք զբաղեցնող հաղորդագրությունը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես անվադողերի հետքից առաջացած ամենամեծ պատկեր:

Վաղուց է հայտնի, որ Coca-Cola ընկերությունը գովազդի համար ոչինչ չի խնայում: Այս բրենդը կարելի է սիրել հենց միայն գովզդի համար, անգամ եթե ընպելիքը չես հավանում:

govazd (4)Բրենդի «Առևանգում» (Heist) գովազդային հոլովակն անգամ Emmy-ի արժանացել: Այն պատմում է խորամանկ միջատների մասին, որոնք բնության գրկում հանգստացող երիտասարդի քթի տակից թռցնում են Կոլայի շիշը:

63 միլիոն դիտում գրանցած «Ուժը» գովազդի հեղինակը Volkswagen ընկերությունն է:

govazd (3)Այս բարի տեսահոլովակը դուր կգա թե՛ Աստղային պատերազմների սիրահարներին, թե՛ յուրաքանչյուր ծնողի, ով ծածուկ պատրաստ է ամեն ինչի, որպեսզի իրենց երեխաները հավատան հրաշքների, բայց առաջին հերթին՝ իրենք իրենց:

Գովազդային գլուխգործոցների ցանկն այսքանով չի ավարտվում: Գովազդային հաջորդ ընտրանին կներկայացնենք շատ շուտով:

In this article


Join the Conversation