ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ, ԵՐԲ ՀԱՐԿԱՎՈՐ Է ԾՈՒԼԱՆԱԼ

Այն իրավիճակների և դեպքերի մասին, երբ  պետք է թուլացնել նյարդերը և կարողանալ հանգստանալ ու մի քիչ էլ ծուլանալ:

5685

Իհարկե, ավելի հաճախ հարկավոր է լինում սովորել կենտրոնանալ, չհանձնվել, համառորեն աշխատել հանուն նպատակի, բայց երբեմն լինում են իրավիճակներ, երբ կարելի է և նույնիսկ պետք է փոքր-ինչ ծուլանալ: Ահա դրանց մասին կխոսենք այս անգամ:

ԵՐԲ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՁԵԶ ՀԵՏ ԼԻՆԵԼ

իրավիճակներ երբ հարկավոր է ծուլանալ

Որքան էլ կարևոր դեր ունենա աշխատանքը ձեր կյանքում, այն երբեք չի փոխարինի ընտանեկան ջերմ կապերին կամ ընկերների հետ շփմանը: Ժամանակ առ ժամանակ պետք է կարողանաք ձեր օրվա մի մասը հատկացնել միջանձնային շփմանը՝ աշխատանքից դուրս: Աշխատանքը չպետք է զբաղեցնի ձեր օրվա ամբողջ ժամանակը՝ թողնելով ընդամենը մի քանի ժամ քնի համար: Անկախ նրանից, թե ձեր անելիքների ցանկն ինչ չափի է, հետաձգեք ոչ շտապ գործերը, թուլացեք և վայելեք շփումը սիրելիների հետ:

ԵԹԵ ԴՈՒՔ ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ  ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԵԼ ԱՌԱՆՑ ԳՈՐԾԻ

իրավիճակներ երբ հարկավոր է ծուլանալ

Կան մարդիկ, ովքեր պարզապես չեն կարող հանգստանալ: Յուրաքանչյուր րոպեն նրանք ցանկանում են ծախսել որևէ օգտակար գործ անելու համար: Այդպիսի մարդկանց դուք հավանաբար ճանաչում եք, կամ գուցե դուք ինքներդ եք այդպիսին: Այսպիսի մարդիկ սովորաբար մի օր սկսում են այլևս «չձգել» և ընկնում են դեպրեսիայի մեջ: Նման բան շատ հաճախ պատահում է փոքրիկ երեխա ունեցող մայրերի հետ, որոնց օրն անցնում է սարսափելի վազվզոցի մեջ: Այսպիսի մարդիկ պետք է սովորեն հանգստանալ, ոչինչ չանել, բացարձակապես ոչինչ: Այդ հանգիստը պետք է չլինի հաջորդ գործին նախապատրաստվելու ընթացքը:  Իսկ եթե միևնույն է, ձեր դեմ պայքարել չեք կարողանում, գոնե սպորտով զբաղվեք: Դա և՛ հանգիստ է, և՛ շատ կարևոր գործ:

ԵԹԵ ՄՇՏԱԿԱՆ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՔ ԶԳՈՒՄ

Խրոնիկ հոգնածությունը այնքան հաճախ է հանդիպում մարդկանց մոտ, որ նրանք բոլորովին մոռանում են, թե այդ ինչպիսի զգացողություն է հանգստացած ու քնից հագեցած լինելը: Առողջությունը քայքայող աշխատանքը ոչ մի չափի գումար չի կարող արդարացնել: Եթե թուլությունը, վատ ինքնազգացողությունը ու կենտրոնացման բացակայությունը ձեր դեպքում արդեն մշտական բնույթ են կրում, ապա պետք է ինչ-որ բան փոխել: Արձակուրդ վերցրեք, երկար ու լավ քնեք և մի արեք ոչինչ, որը ձեզ կհիշեցնի աշխատանքի մասին:

ԵԹԵ ԴԱԴԱՐԵԼ ԵՔ ՆԿԱՏԵԼ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ

իրավիճակներ երբ հարկավոր է ծուլանալ

Ե՞րբ եք վերջին անգամ պատուհանից դուրս նայել և տեսել, թե ինչ է կատարվում երկնքում, բնության մեջ, ե՞րբ եք վերջին անգամ դիտել արևածագ կամ մայրամուտ: Այս ամենի մեղավորը մեր կյանքի խելագար ռիթմն է, բայց և մեր արդեն ձևավորված սովորությունը՝ ուշադրություն չդարձնել մանրուքների վրա: Վերջիններս կարող են մեզ ուրախություն պարգևել, ոգեշնչել ու օրը լցնել անսովոր զգացողություններով: Մեր կյանքում դրական փոփոխությունների համար երբեմն հարկավոր է կանգ առնել ընդամենը 1 րոպեով և նայել մեր շուրջը:

ԵՐԲ ԴՈՒՔ ԱՅԼԵՎՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՉԵՔ

իրավիճակներ երբ հարկավոր է ծուլանալ

Արդյունավետ աշխատելը և պարզապես աշխատելը բոլորովին տարբեր բաներ են: Արդյունավետ աշխատանքն այն է, երբ մարդուն հաջողվում է 8 ժամում անել այն, ինչի համար մեկ ուրիշից պահանջվում է 12 ժամ: Եթե ձեզ մոտ աշխատել այդ պահին չի ստացվում, ավելի լավ է պարզապես թույլ տվեք ձեզ ծուլանալ: Դա շատ ավելի լավ է, քան աշխատանքից գլուխ հանելու անիմաստ փորձերը, որոնցով կտանջեք ձեզ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես:

ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ

Աշխատավայրում մնալը աշխատանքային ժամերից հետո, գործերը ավարտին հասցնելու համառ ձգտումը մեզնից շատերին է ծանոթ, իսկ գուցե արդեն սովորություն է դարձել:

Իհարկե, այդ սովորությունը միանգամայն բացասական երևույթ չէ, բայց երբեմն պետք է աշխատանքից տուն գնալ ճիշտ ժամանակին: Աշխատանքը իրավունք չունի սողոսկել ձեր կյանքի մնացած ժամանակի մեջ և ավելին՝ դառնալ կյանքի հոմանիշը: Գտեք այն հավասարակշռության կետը, որը ձեզ թույլ կտա հանգիստ խղճով անջատել համակարգիչը, մի կողմ դնել բոլոր թղթերը և պարզապես հանգստանալ:

ԵՐԲ ՎԵՐՋԱՑԵԼ ԵՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

իրավիճակներ երբ հարկավոր է ծուլանալ

Լավ գաղափարների համար երբեմն պետք է ոչ թե շատ աշխատել, այլ մի փոքր հանգստանալ, չէ՞ որ անգամ Մենդելեևը քիմիական տարրերի աղյուսակը երազի մեջ է տեսել: Մի քանի օր առանց քնի մնալով՝ դուք ոչ մի նոր գաղափար չեք ունենա: Ոչ ստանդարտ լուծումները ձեզ կայցելեն միայն այն ժամանակ, երբ կտրվեք գործից և զբաղվեք բոլորովին այլ բանով:

In this article


Join the Conversation