ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼ, ԵՐԲ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ

Աշխատելով շաբաթական 40 ժամ՝ դուք գուցե կարողանաք աշխատել գումար հանգստանալու և գոնե երբեմն ճանապարհորդելու համար, բայց գումարից բացի, կա նաև մեկ այլ խնդիր՝ ժամանակի բացակայությունը:

6282

Նման զբաղվածության դեպքում հանգստյան օրերը հազիվ բավականացնում են տնային գործերի, իսկ լավագույն դեպքում հարազատների կամ ընկերների հետ շփման համար: Մինչդեռ ճանապարհորդելը քիչ ժամանակ պահանջող զբաղմունք չէ:

Այս խորհուրդները կարող են օգտակար լինել ձեզ համար և գուցե ձեզ էլ հաջողվի նայել իրերին այլ տեսանկյունից, արդյունքում գոնե որոշ չափով համատեղել աշխատանքն ու մեծ ու փոքր ճանապարհորդությունները:

ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱԶԱՏ ԺԱՄԱՆԱԿ,
ՔԱՆ ՁԵԶ ԹՎՈՒՄ Է

ճանապարհորդել Ձեզ թվում է, թե դուք ունեք միայն 4 արձակուրդային շաբա՞թ: Իրականում դա այդպես չէ: Դուք ունեք առնվազն 140 օր տարվա մեջ ճանապարհորդելու համար, որը կազմում է տարվա ավելի քան ⅓-ը: Այնքան էլ քիչ չէ, այնպես չէ՞:

Ահա թե ինչպես է ստացվում այդ թիվը: Դուք ունեք 4 շաբաթ արձակուրդ և 117 ոչ աշխատանքային օր, որի մեջ ներառված են շաբաթ-կիրակիները, տոները, սգո օրերը և մեռելոց հիշատակի օրերը: Վստահ ենք, որ այս պատկերն արդեն իսկ փոխեց ձեր տրամադրվածությունը, բայց շարունակենք:

 ԿԱՐԵԼԻ Է ՃԱՄՓՈՐԴԵԼ 1-2 ՕՐՈՎ

ճանապարհորդել

Օգտագործեք հանգստյան օրերը: Փորձեք կազմել մեկօրյա ուղևորություններ, եթե չի ստացվում ճամփորդել երկու օրով:

Իսկ եթե ձեզ ոչինչ չի խանգարում, ապա ճանապարհ ընկեք հենց ուրբաթ երեկոյան և վերադարձեք, օրինակ, երկուշաբթի առավոտյան: 2 օրը լիովին բավարար է նոր վայրերի ուսումնասիրության համար: Իսկական զբոսաշրջիկները գրեթե երբեք երկու օրից ավելի չեն մնում նույն տեղում: Իսկ եթե հանգստյան օրերի կողքին հայտնվում է ևս մեկ ոչ աշխատանքային օր, ապա դուք լիովին կարող եք հասցնել այցելել 1-ից ավելի վայրեր:

ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ՃԱՄՓՈՐԴԵԼ ՀԵՌՈՒ ՎԱՅՐԵՐ

ճանապարհորդել

Ճանապարհորդել չի նշանակում անպայման մեկնել շատ հեռու այն վայրից, որտեղ բնակվում ես: Ճանապարհորդելը նաև հոգեվիճակ է, նորը բացահայտելու ցանկություն, հետաքրքրասիրություն: Երբևէ փորձե՞լ եք վերցնել տեսախցիկն ու շրջել քաղաքի փողոցներում, ուղևորվել Երևանի այն թաղամասը, որտեղ չեք եղել, զբոսնել այգիներում ու լուսանկարել: Ամեն ինչ բոլորովին այլ է, եթե քաղաքին նայում ես ոչ թե շտապող բնակչի, այլ զբոսաշրջիկի աչքերով:

ՓՆՏՐԵՔ ԱՐԿԱԾՆԵՐ

ճանապարհորդելՀարկավոր է արկածներ փնտրել: Եթե մեկ կարճ օրվա ընթացքում դուք հասցնեք տարբեր արկածների մեջ ընկնել, ծանոթանալ նոր մարդկանց հետ, նոր զգացողություններ ապրել, հայտնվել իրավիճակներում, որոնցում երբեք չէիք եղել, ձեզ կթվա, որ դուք ձեր առօրյա կյանքից կտրվել եք շատ երկար ժամանակով կամ վերադարձել եք ինչ-որ հեռավոր ու հետաքրքիր ճամփորդությունից:

ՄԻ ՊԼԱՆԱՎՈՐԵՔ ՈՐԵՎԷ ԳՈՐԾ
ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻ ՀԱՄԱՐ

ճանապարհորդել

Փորձեք տնային գործերն ավարտին հասցնել մինչև հանգստյան օրերը: Աշխատանքային օրերի ընթացքում հետևեք տան մաքրությանը, զբաղվեք գնումներով, լվացքով և այլ կենցաղային գործերով: Այդ դեպքում դուք հնարավորություն կունենաք իսկապես լիցքաթափվելու հանգստյան օրերին և չմտահոգվելու կենցաղային հարցերի մասին: Եվ իհարկե, պետք չէ աշխատանքի որոշ մաս թողնել հանգստյան օրերին: Սկսելու դեպքում շատ դժվար կլինի կանգ առնելը: Վայելեք հանգստյան օրերի յուրաքանչյուր րոպեն:

ԱՐՁԱԿՈՒՐԴՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

ճանապարհորդել

Իսկ ահա երբ կգա ձեր վաստակած արձակուրդի ժամանակը, այդ «հսկայական» ժամանակահատվածը կարող եք օգտագործել միանգամից մի քանի ճամփորդությունների համար: Գծեք երթուղի ձեզ համար, որի օգնությամբ կարող եք շրջագայել Հայաստանի մի ամբողջ մարզով, Լեռնային Ղարաբաղի բոլոր հեքիաթային վայրերով կամ մեկ այլ երկրի քաղաքներով:

Դուք կկուտակեք այնքան տպավորություններ ձեր մեծ ու փոքր ճանապարհորդություններից, որ դրանք ձեզ լիովին բավարար կլինեն տարվա մնացած աշխատանքային օրերն անմոռանալի հիշողություններով գունավորելու և հաճույքով աշխատելու համար:

In this article


Join the Conversation