ՖՈՒՏԲՈԼԻ ԱՐՔԱ ՊԵԼԵՆ. ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ՓԱՌՔԻ ՈՒՂԻ

Լեգենդար Պելեն առ այսօր համարվում է ֆուտբոլի խորհրդանիշ, և նրա փառքը դեռևս ոչ մի երիտասարդ ֆուտբոլիստ չի կարողանում շրջանցել: «Երբեմն,- ասում է Պելեն,- ես արթուն պառկում եմ գիշերը ու մտածում՝ ինչու եմ ես դեռ այսքան հանրահայտ ու, անկեղծ ասած, չեմ հասկանում...»:

12366
Ֆուտբոլի արքա Պելեն

Պելեն կամ Էդսոն Արանտես դու Նասիմենտուն ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին աղքատ ընտանիքում, որը բնակվում էր Բրազիլիայի Տրես-Կորասոյնս քաղաքում: Պելեի հայրը նույնպես ֆուտբոլիստ էր, ինչի շնորհիվ տղան վաղ մանկությունից առնչվել է ֆուտբոլի հետ: Պելեի հոր թիմի դարպասապահի անունը Բիլե էր: Փոքրիկ Էդսոնը նրա երկրպագուն էր, բայց չէր կարողանում ճիշտ արտասանել նրա անունը: Արդյունքում ստացվում էր Պիլեի կամ Պելեի նման մի բան: Տղային կատակով սկսեցին այդպես կոչել, ինչը նրան շատ էր բարկացնում, բայց ի վերջո հենց դա դարձավ այն անունը, որը հռչակվեց ամբողջ աշխարհով:

«Ես շատ հպարտ եմ իմ իսկական անունով: Ինձ դուր էր գալիս, որ ինձ կոչել են Թոմաս Էդիսոնի պատվին: Ես ուզում էի, որ ինձ Էդսոն կոչեին, ավելի լուրջ ու կարևոր անունով: Պելեն ինձ սարսափելի անուն էր թվում»,- հիշում է ֆուտբոլիստը:

Pele Movie7 տարեկանից նա սկսեց խաղալ իր առաջին ֆուտբոլային ակումբում: Նրան նկատեց մարզիչ Վալդեմար դե Բրիտոն, ով ինքն էլ խաղացել էր Բրազիլիայի հավաքականի կազմում: Հենց նրա մոտ մարզվելու շնորհիվ Պելեն կարողացավ հայտնվել Սանթոս ֆուտբոլային ակումբում՝ առաջին իսկ խաղում գոլ խփելով: Այս ակումբում Պելեն անցկացրեց իր կյանքի 18 տարիները, որոնցից 11-ում դարձավ նահանգի չեմպիոն:

Pele 2

17 տարեկանում Պելեն առաջին անգամ խաղաց երկրի ազգային հավաքականում՝ դառնալով ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը: Պելեն դարձավ ֆուտբոլի իսկական խորհրդանիշ` երկրպագուների ու մասնագետների կողմից բազմիցս ճանաչվելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

New York Cosmos' Pele in action on his debut for the NASL team

Մասնագետները պնդում էին, որ Պելեի տեխնիկայի մեջ թերություններ չկան: Նրա յուրահատուկ խաղաոճը մեծ չափով փոխեց ֆուտբոլի էությունն ու հնարավորությունները: Բազմաթիվ «հրաշքներ», որ նա ցուցադրում էր մարզադաշտում, դարձան իսկական լեգենդներ, իսկ 1961 թվականին  գոլը Ֆլումինենսեի դարպասին խփած նրա գոլը համարվեց դարի լավագույն գոլ:   

1977 թվականին Պելեն ավարտեց ֆուտբոլային կարիերան՝ պաշտոնապես գրանցված 1281 գոլերով՝ 1363 խաղում: Ֆուտբոլում իր նվաճումների համար Միջազգային Օլիմպիական կոմիտեի կողմից Պելեն ճանաչվել է 20-րդ դարի լավագույն մարզիկ:

Pele 1

Կապ չունի՝ դու ձեռներեց ես, ֆուտբոլիստ, թե ավտոլվացման կետի աշխատակից, դու պետք է փորձես լինել լավագույնը քո ոլորտում, անել քո գործն այնպես, ինչպես քեզնից առաջ դեռ ոչ ոք չի արել: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը (եթե ոչ հենց լավագույնը) լավ գիտի իր հաջողության գինը:

«Հաջողությունը պատահականություն չէ,- ասում է նա: Հաջողությունն ամենից առաջ ծանր աշխատանք է, համառություն, ուսումնասիրություն, ինքնակրթություն, անձնազոհություն և, անշուշտ, սեր այն բանի հանդեպ, ինչ դու անում ես կամ սովորում ես անել»:

SAO PAULO 15-04-2008 ESPORTES ESPECIAL DOMINICAL // EXCLUSIVO EMBARGADO //MATERIA ESPECIAL COM O ATLETA DO SECULO EDSON ARANTES DO NASCIMENTO /PELE/ EM SEU ESCRITORIO NA VILA OLIMPIA FOTO JONNE RORIZ/AE

Հանճարեղ ֆուտբոլիստի լավագույն մտքերն ու խորհուրդները ներկայացնում ենք ձեզ:

Յուրքանչյուր երեխա, որ ֆուտբոլ է խաղում, ուզում է Պելե լինել: Ինձ վրա մեծ պատասխանատվություն է դրված ոչ միայն ցույց տալ նրանց, թե ինչպիսին պետք է լինի ֆուտբոլիստը, այլև ինչպիսին պետք է լինի մարդը:  

Միշտ պետք է շատ աշխատել լավ մարզավիճակում լինելու համար: Ես շատ եմ մարզվել: Երբ մարզումներից հետո մյուս խաղացողները լողափ էին գնում, ես շարունակում էր գնդակ գլորել:

Ես ներկայացնում եմ Բրազիլիան ամբողջ աշխարհում: Ուր էլ գնամ, ես փորձում եմ անել լավագույնը, որպեսզի չհիասթափեցնեմ բրազիլացիներին:

Ինձ հաճախ են հարցնում անհատների մասին: Բայց ֆուտբոլն անհնար է առանց ընդհանուր ջանքերի: Ֆուտբոլը թիմ է, կոլեկտիվ, այլ ոչ թե մեկ-երկու աստղային խաղացող:

Եթե դուք կառավարում եք գնդակը, դուք կառավարում եք խաղի հաշիվը:

Էնտուզիազմն ամեն ինչ է: Այն պետք է լինի մշտապես ձգված ու թրթռացող՝ կիթառի լարի նման:

Ես խոստովանում եմ, որ առաջնորդի դերը դժվար է, նա ստանում է ավելի շատ վնասվածք, քան տղամարդկանց մեծ մասը, և այդ վնասվածքները հիմնականում պատահական չեն լինում:

Ֆուտբոլիստները երբեք չպետք է մոռանան ֆուտբոլի հանդեպ իրենց սիրո մասին: Շատերը սիրում են այն թիմը, որն իրենց շատ է վճարում: Մեծ փողերը կկործանեն ֆուտբոլը:

Չի կարելի հիասթափեցնել երկրպագուներին. առանց նրանց մենք չէինք լինի անգամ կեսը նրա, ինչ ենք այս պահին:

Երբ ֆուտբոլիստը գոլ է խփում, շատերն ասում են՝ «Նա հրաշալի ֆուտբոլիստ է»: Բայց ես կարծում եմ, որ հրաշալի ֆուտբոլիստը նա է, ով դաշտում անում է ամեն ինչ, ոգևորում է թիմակիցներին, օգնում է նրանց առաջ շարժվել, իսկ երբ թիմը դժվար իրավիճակում է, կարողանում է առաջնորդել նրան:

Մտածիր, որոշիր, գործիր. սա իմ սկզբունքն է եղել դաշտում:

Որքան աշխատես պատանու մշակութային զարգացվածության վրա, այնքան ավելի լավ ֆուտբոլիստ նա կդառնա (սա Պելեի ֆուտբոլի դպրոցի սկզբունքն է):

Եթե դու առաջինն ես, ապա դու առաջինն ես: Եթե երկրորդն ես, դու ոչ ոք ես:

Որքան դժվար է տրվում հաղթանակը, այնքան մեծ կլինի դրա պարգևած երջանկությունը:

In this article


Join the Conversation