ԱՇԽԱՏԱՆՔ
Իհարկե, պետք է սկսել աշխատանքից, որովհետև հենց աշխատավայրում է Ցուկերբերգն անցնացնում իր ժամանակի մեծ մասը: Նրա աշխատակիցներից մեկը՝ Լի Բայրոնը, աշխատավայրում զբաղեցնում է գրասնեյակ անմիջապես Մարկի հարևանությամբ:
«Ամեն առավոտ,- ասում է նա, – երբ ես գալիս եմ աշխատանքի, Մարկն արդեն նստած է իր գրասենյակում: Նա աշխատում է առանց ընդմիջման: Ես կասեի, որ նա այստեղ անցկացնում է առնվազն 9-10 ժամ շաբաթական հինգ օր: Իսկ երբ մեծամասշտաբ նախագծեր ենք իրականացնում, շատ աշխատակիցներ աշխատում են նաև հանգստյան օրերին. Մարկը, իհարկե, նրանց թվում է»:
Ցուկերբերգը հաճախ է ճամփորդում, բայց միշտ հասանելի է աշխատակիցների համար skype-ով կամ հեռախոսով: Առհասարակ Facebook-ում աշխատող մարդիկ շատ գոհ են իրենց պահանջկոտ ղեկավարից և միշտ լավ են արտահայտվում նրա մասին: 2013 թվականին նա ճանաչվել է տարվա լավագույն ղեկավար՝ միաժամանակ ստանալով տարեկան ընդամենը $1 աշխատավարձ:
Մարկ Ցուկերբերգը Facebook-ը համարում է ոչ թե իր աշխատանքը, այլ իր առաքելությունը, այն է՝ օգնել մարդկանց կապի մեջ լինել միմյանց հետ:
ԳՈՒՄԱՐ
Թեև Մարկ Ցուկերներգի հարստությունը հասնում է 33,2 միլիարդի, նա սովորություն չունի շքեղ ռեստորաններում ընթրելու և միլիոնավոր դոլարներ արժեցող անձնական նավերով շրջելու: Նա բավական համեստ է ապրում և միայն վերջերս է տուն գնել իր համար 7 միլիոն դոլարով: Նրա մեքենան Acura TSX մակնիշի է. այստեղ նույնպես Մարկը չի վազում շքեղության հետևից:
Առհասարակ Մարկ Ցուկերբերգը փորձում է տպավորություն գործել ոչ թե իր փողերով, այլ գործերով և արդյունքներով: Եվ դա նրա մոտ վատ չի ստացվում:
Նույնը վերաբերվում է նաև հագուստին: Մարկ Ցուկերբերգը հասարակության առջև միշտ երևում է միևնույն հագուստով՝ մոխրագույն շապիկ, գլխանոցով սև բաճկոն և ջինսեր: Նրա միատեսակ հագուստի մասին արդեն լեգենդներ են պտտվում, մինչդեռ ինքը պատճառաբանում նրանով, որ չի ցանկանում այնպիսի ոչ էական բանի վրա, ինչպիսին հագուստն է, շատ ժամանակ վատնել:
ՍՊՈՐՏ ԵՎ ՍՆՈՒՆԴ
Ցուկերբերգը բողոքում է նրանից, որ կենսագիրները փորձում են իրեն պատկերել համակարգչի առջև ողջ կյանքն անցկացնող geek-ի տեսքով, ասես իրեն վիրտուալ կյանքից բացի ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում: Մինդեռ դպրոցում Ցուկերբերգը զբաղվել է թենիսով և թիավարությամբ: Իսկ ներկայում նա շաբաթական հինգ անգամ մարզասրահ է հաճախում, մարզվում է մարզիչի օգնությամբ: Մարկը նաև վազում է առավոտյան, իսկ երբեմն Պրիսցիլլայի ու ընկերների հետ սերֆինգով է զբաղվում:
Նա ասում է, որ մարզումները ոչ միայն օգնում են լավ մարզավիճակում լինել ու պարզապես լավ զգալ, այլև մարզումների ընթացքում իրեն շատ լավ մտքեր են այցելում, որոնք հետո ինքը ռեալիզացնում է:
Ինչ վերաբերվում է սննդին, ապա նա նախընտրում է տնային սնունդը, այն ճաշերը, որոնք իր համար պատրաստում է կինը՝ Պրիսցիլլան: Իհարկե, երբեմն նա իրեն թույլ է տալիս նաև ֆասթֆուդ ուտել:
Ահա այսքանը ժամանակի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկի մասին, որը, որպես մեծահարուստների նոր սերնդի ներկայացուցիչ, բոլորովին այլ վերաբերմունք ունի փողի, հարստության ու շքեղության հանդեպ:
Join the Conversation