ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԳՈՎԱԶԴ JOHN LEWIS-ԻՑ. ՄԱՐԴԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ

John Lewis բրիտանական սուպերմարկետների ցանցը «պատասխանատու» է երկրում ամանորյա տրամադրության մեկնարկի համար: Այդ ավանդույթը ձևավորվել է վերջին 8 տարվա ընթացքում: Բանն այն է, որ տարիներ շարունակ բոլորից առաջ հենց այս ընկերությունն է թողարկում իր հուզիչ ամանորյա գովազդները:

4956
գովազդ John Lewis-ից

John Lewis-ի յուրաքանչյուր գովազդ մի-մի գլուխգործոց է, և դրանք ոչ միայն միլիոնավոր մարդկանց սրտեր են գերում, այլև ծառայում են որպես մարքեթինգային հրաշալի գործիք և հսկայական եկամուտ են բերում, որը ընկերությունը հիմնականում օգտագործում է բարեգործական նպատակներով: 

John Lewis-ի գովազդները ազդարարում են ամանորյա գնումների ու ակցիաների սկիզբը: Գովազդները ընկերությանը ոչ միայն ապահովում են  գնորդների մեծ ներհոսքով, այլև շատ հաճախ մրցանակներով՝ գովազդի ոլորտում արվեստի գործեր ստեղծելու համար:

John Lewis-ի անցյալ տարվա գովազդը՝ Մոնտի Պինգվինի մասին, արժանացել է Գրան-Պրի մրցանակի «Կաննի Առյուծներ» գովազդի միջազգային փառատոնում, որն ամենախոշոր և ամենահեղինակավոր իրադարձությունն է գովազդի և մարքեթինգի աշխարհում:

Այս տարի որպես Սուրբ Ծննդյան գովազդի թեման ընկերությունն ընտրել է միայնությունը: Գովազդը պատրաստել է Adam & Eve DDB գովազդային ընկերությունը: Հոլովակի մեջ հնչում է Oasis խմբի «Half the World Away»  երգը՝ 19-ամյա նորվեգացի երգչուհի Aurora-ի կատարմամբ: 5 օրում այն արդեն հասցրել է գրանցել ավելի քան 10 միլիոն դիտում YouTube-ում: 

https://www.youtube.com/watch?v=wuz2ILq4UeA

Գովազդում պատմվում է Լիլի անունով աղջնակի մասին, ով աստղադիտակի օգնությամբ հայտնաբերում է Լուսնի վրա ապրող ծերունուն: Լիլիին երկարատև ջանքերի արդյունքում հաջողվում է իդեալական նվեր ուղարկել ծերունուն և թույլ չտալ, որ նա տխրի Սուրբ Ծննդին:

John Lewis-ը՝ Age UK բարեգործական ընկերության հետ համատեղ, այս կերպ հրավիրում է հասարակության ուշադրությունը ծերերի միայնության խնդրի վրա: Ընկերությունը հիշեցնում է, որ միայնակ ծերերը հատկապես սուր զգում են շփման կարիք այնպիսի տոների ժամանակ, ինչպիսին Սուրբ Ծնունդն է:

Այս տարի հենց ծերերին է ուղղվելու John Lewis-ի ամանորյա գնումներից ստացված եկամտի մի մասը: Սուպերմարկետների ցանցը կոչ է անում այլ ընկերությունների նույնպես միանալ այդ նախաձեռնությանը:

գովազդ John Lewis-ից

Գովազդային արշավի վրա ընդհանուր հաշվով ընկերությունը ծախսել է 7 միլիոն ֆունտ ստերլինգ, որից 1 միլիոնը՝ գովազդային հոլովակի վրա:

Լուսնային թեմատիկան պահպանվելու է նաև սուպերմարկետներում: Դրանցում տեղադրվելու են pop-up լուսիններ և լրացված իրականության հավելվածներ, որոնք երեխաներին հնարավորություն կտան հետաքրքիր փաստեր իմանալ Լուսնի մասին, մուլտֆիլմեր դիտել, ինչպես նաև լուսանկարվել:

In this article


Join the Conversation