20 ՔԱՅԼ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ

Ինչպես կարողանալ ավելի արդյունավետ օգտագործել օրը և իրականացնել նախատեսած բոլոր նպատակները: Անգամ եթե դուք գերծանրաբեռնված եք աշխատում, հաճախ արդյունքները կարող են այնքան էլ գոհացուցիչ չլինել:

8849
20 քայլ արդյունավետ օրվա համար

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կարող են բարձրացնել ձեր արդյունավետությունը և օգնել ձեզ ճիշտ օգտագործել օրվա յուրաքանչյուր րոպեն:

1. Շաբաթվա վերջին ժամանակ հատկացրեք և կազմեք հաջորդ շաբաթվա, իսկ ավելի լավ է՝ ամսվա առաջնահերթությունների ցանկը:

2. Ամեն առավոտ 30 րոպե հատկացրեք օրվա պլանավորմանը: Մի սկսեք օրը առանց այն պլանավորելու: Ձեր օրվա պլանի ամենակարևոր կետը պետք է լինի օրվա պլանավորմանը հատկացված ժամանակը:  

3. Օգտագործեք համակարգչի և հեռախոսի ծանուցումների հնարավորությունը: Թող դրանք ձեզ հիշեցնեն ձեզ սպասող անելիքների մասին: Եվ եթե այդ պահին ազատ վայրկյան ունեք, կարող եք լուծել ձեզ ծանուցված երկրորդական խնդիրներից մեկը:

4. Կրճատեք հանդիպումների հաճախականությունն ու տևողությունը: Հատկացրեք ամեն հանդիպմանը ոչ թե մեկ ժամ, այլ 20 րոպե և տեղյակ պահեք այդ մասին ձեր զրուցակցին: Երբ հանդիպումը երկար է ձգվում, ամենակարևոր խնդիրները, որոնք պետք էր քննարկել, մղվում են երկրորդ պլան, արդյունքում հանդիպումները խլում են երկար ժամեր, անգամ օրեր՝ չբերելով ոչ մի արդյունք:

5. Հետևեք խիստ օրակարգի: Առավելագույն արդյունավետությունը ոչ թե հաջողության, այլ կարգապահության արդյունք է: Թող ձեր ամենակարևոր խնդիրը լինի օրվա անելիքների բոլոր կետերը իրականացնելը: Մի շեղվեք օրակարգից:

6. Եթե ձեզ գերծանրաբեռնված եք զգում, շատ հնարավոր է, որ դուք ոչ թե շատ գործ ունեք անելու, այլ փորձում եք անել այդ ամենը միաժամանակ: Հարկավոր է պարզապես հերթականություն որոշել և չմտածել հաջորդ գործի մասին առաջինն անելու ընթացքում:

7. Արհամարհեք էլեկտրոնային փոստը: Իհարկե, դա ավելի հեշտ է ասել, քան անել: Մարդկանց մեծամասնությունը ստուգում է իր էլ. փոստը 5−10 րոպեն մեկ: Բայց եթե հետևեք, թե օրվա ընթացքում որքան ժամանակ եք ծախսում դրա վրա, կհասկանաք, որ դուք պարզապես սպանում եք ձեր ժամանակը:

8. Ամեն խնդիր լուծեք հենց այդ պահին, անմիջապես: Միայն այդպես կկարողանաք հետևում թողնել այն և անցնել առաջ:

20 քայլ արդյունավետ օրվա համար

9. Կազմեք ձեր սեփական «չանելիքների» ցուցակը: Իսկապես արդյունավետ մարդիկ ունեն նաև այդպիսի ցուցակներ՝ այն, ինչ պետք չէ անել: Սթիվ Ջոբսն ասում էր, որ Apple-ը դարձել է այնպիսին, ինչպիսին կա ոչ թե այն գաղափարների շնորհիվ, որոնք իրենք որոշել են ի կատար ածել, այլ նրանց շնորհիվ, որոնք որոշել են չանել:

10. Պետք չէ միշտ ասել «Այո»: Մենք չափից շատ ենք ցանկանում դուր գալ մարդկանց, հենց դա է մեզ ստիպում նրանց խնդրանքներին դրական պատասխանել: Դա պարզապես անհամատեղելի է բարձր արդյունավետության հետ: Երբեմն պետք է ասել «Ոչ»: Մի եղեք հասանելի բոլորին և միշտ:

11. Օրվա ընթացքում անընդհատ գրառումներ արեք ձեր բոլոր մտքերի, հանդիպումների, հեռախոսազանգերի, նոր ծագած գործերի մասին: Դա ձեզ հնարավորություն կտա իսկապես հասկանալ, թե ուր է գնում ձեր ժամանակը:

12. Ուղղորդեք այն առաջադրանքները, որոնք դուք ինքներդ բոլորից լավ չեք անի: Հանձնարարեք կամ խնդրեք դա անել համապատասխան մարդկանց:

13. Ձեր օրը պետք է բաղկացած լինի մի քանի հիմնական նպատակից, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա հստակ նշանակետեր:

14. Եթե դուք մեծ նախագիծ ունեք, որ ձեզ չափազանց ընդգրկուն է թվում, բաժանեք այն մասերի, որոնց հետ ավելի հեշտ կլինի աշխատելը, իսկ հետո գլուխ հանեք դրանցից յուրաքանչյուրից: Մի մոռացեք մեծ ու փոքր առաջադրանքների ցանկ կազմել, որպեսզի նախագծի իրականացման ողջ ընթացքում վայելեք հերթական առաջադրանքը որպես կատարված նշելու հաճույքը:

15. Վերջնաժամկետներ նշանակեք ձեր ամենակարևոր նախագծերի համար և ազնիվ ու իրատես եղեք դրանք որոշելիս:

16. Գիտակցեք, որ ձեր ժամանակի 50%-ը կարող է հատկացվել ոչ թե խնդիրները անմիջական լուծմանը, այլ դրանց հետ կապված ձեր մտքերին, մարդկանց հետ խոսակցություններին և քննարկումներին: Եվ դրանք նույնպես ոչ պակաս արդյունավետ կարող են լինել:

17. Working Simply խորհրդատվական ընկերության հիմնադիր Կարսոն Թեյթը ասում է, որ մեր օրը հարկավոր է պլանավորել ըստ մեր օրգանիզմի բիոռիթմերի, այն է՝ կատարել ամենադժվար գործը այն ժամանակ, երբ ավելի եռանդուն ենք և աշխատունակ:

18. Մեր ուղեղը նույնպես սովորում է և տեսակավորում դժվար առաջադրանքները՝ ըստ նմանության: Կարսոն Թեյթը խորհուրդ է տալիս հաշվի առնել այդ փաստը և խմբավորել գործերը, օրինակ՝ մեկը մյուսի հետևից կատարել բոլոր զանգերը, պատասխանել բոլոր նամակներին և այլն:

19. Մաքուր օդի ու արևի լույսի չափաբաժինը իսկապես բուժիչ կարող են լինել, հատկապես, եթե գրասենյակում շոգ է ու մռայլ, կամ էլ երբ օդափոխիչն անդադար միացված է:

20. Շատ կարևոր է երբեմն ընդմիջվել, դուրս գալ մաքուր օդի կամ պարզապես զրուցել մարդկանց հետ: Այդ դեպքում ձեր հաջորդ առաջադրանքին դուք միանշանակ կվերադառնաք հանգստացած և պատրաստ կլինեք գրանցել արդյունավետության նոր ռեկորդներ:

Աղբյուր 

In this article


Join the Conversation