Այդ սովորություններին ենթակա են մարդկանց մեծամասնությունը, հենց դրա համար էլ այդքան քիչ կարելի է հանդիպել իսկապես երջանիկ ու հոգեպես բավարարված մարդկանց:
Ահա 8 սովորություն, որոնք ստիպում են ձեզ դժբախտ զգալ: Դրանք հաղթահարելով՝ դուք ուժերի ու դրական էմոցիաների մեծ ներհոսք կզգաք, կգտնեք ներքին հանգստություն և երջանկություն:
ՄԻ ԱՊՐԵՔ՝ ԸՍՏ ՇՐՋԱՊԱՏԻ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ
Ամենակարևոր բաներից մեկը, որ պետք է անել, ավելի երջանիկ և ուրախ ապրելու համար, ուրիշների սպասելիքների ու կարծիքի մասին մոռանալն է: Չէ՞ որ դուք այդ մարդկանց չեք հարցրել, թե ինչ են նրանք մտածում ձեր մասին կամ չեք խնդրել ձեր փոխարեն պլանավորել ձեր կյանքը:
Ընտրել եք մասնագիտություն, որը ոչ թե դուք եք ուզել, այլ ձեր հայրը, ընդունվել եք աշխատանքի, որը ուրիշների կարծիքով լավ տարբերակ է եղել: Այն, ինչ ճիշտ է ուրիշների համար, չի կարող լինել ճիշտ ձեզ համար և առավել ևս երջանկություն չի բերի ձեզ:
Կյանքում երբեք ուշ չէ ինչ-որ բան փոխել: Գտեք, այն, ինչ հենց դուք եք ուզում անել, այլ ոչ թե ձեր ընտանիքի անդամները, ընկերները և այլն: Եվ եթե անգամ նրանք կարծում են, որ դուք սխալ ճանապարհով եք գնում, միևնույն է, դա ՁԵՐ ճանապարհն է, և սխալ է այն, թե ճիշտ, ձեզնից բացի ոչ ոք չի կարող որոշել:
ՄՈՌԱՑԵՔ ԱՆՑՅԱԼԻ ՄԱՍԻՆ. ԹՈՂԵՔ ԱՅՆ ՀԵՏԵՎՈՒՄ
Բավական է ամեն օր մտածել նախորդ օրվա սխալների, անցյալում ընդունած սխալ որոշումների մասին: Այդ ամենն արդեն տեղի է ունեցել, և ժամանակը ետ պտտել ձեզ միևնույն է չի հաջողվի: Մենք ապրում եք՝ անցյալը վերհիշելով ու ապագայի մասին մտածելով, բայց երջանկության միակ ճանապարհը հենց այս օրով ուրախանալու մեջ է:
Այսօրը միակ բանն է, որ ենթակա է մեզ, միակ բանը, որը կարող ենք փոխել: Իսկ անցյալի քայլերը պետք է համարել ոչ թե սխալներ, այլ արժեքավոր կենսափորձ, որը մեզ ավելի խելացի ու լավն է դարձնում:
ԱՆՏԵՍԵՔ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ
Պետք է կարողանալ ուշադրություն չդաձնել արդեն ձևավորված տեսակետներին և չառաջնորդվել կարծրատիպերով:
Փորձեք ունենալ ձեր տեսակետը, առողջ քննադատությամբ կարողացեք վերլուծել իրավիճակը և ուրիշների ընտրությունը: Մի համարեք ուրիշների քայլերը միանշանակ ճիշտ: Արդյունքում կնկատեք, որ ձեզ ավելի լավ ու ինքնավստահ եք զգում թե ինքներդ ձեզ հետ, թե ուրիշների հետ հարաբերություններում:
ՄԻ ՓՆՏՐԵՔ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՓՈՂԻ ՄԵՋ
Սպառողական հասարակությունը մեզ սովորեցրել է, որ երջանկությունը թանկարժեք իրերի, նորաձև հագուստի մեջ է, և մեզ հենց դրանք են պակասում երջանիկ լինելու համար:
Իրականությունն այն է, որ մեզ իսկապես երջանկացնող բաները բոլորովին անվճար են: Սերը, ընկերությունը, սիրելի հարազատները, ժպիտը, բարությունը. մի՞թե կան ավելի կարևոր բաներ:
ՄԻ ՓՈՐՁԵՔ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ ԻԴԵԱԼԱԿԱՆ
Մեզնից յուրաքանչյուրը սովորում և սովորեցնում է ուրիշներին ինչ-որ բան ողջ կյանքի ընթացքում: Այնպես որ, անել ամեն ինչ ճիշտ և իդեալական հենց սկզբից չեք կարող:
Մի անհանգստացեք արդյունքի մասին, այն թող չլինի ամենա-ամենալավը: Ավելի կարևոր է պարզապես ինչ-որ բան անելը, սկսելը և համառորեն դեպի նպատակը գնալը: Ամենալավը լավի թշնամին է: Եվ աշխարհում այն ամենը, ինչ ստեղծվել է մարդու ձեռքով, պարզապես չի կարող լինել իդեալական:
ՄԻ ՓՆԹՓՆԹԱՑԵՔ
Միշտ կարելի է ընտանիքում, շրջապատում, աշխատավայրում գտնել խնդիրներ ու բողոքել դրանցից: Միշտ կարելի է գտնել մի բան և ասել, որ եթե այ սա այսպես չլիներ, ես ավելի երջանիկ կզգայի ինձ: Ի վերջո այն բաներից շատերը, որ մի ժամանակ այդպես ցանկանում էինք, մենք արդեն ունենք, բայց նորից ինչ-որ բան ենք փնտրում:
Կանգ առեք, մոռացեք այդ բոլոր խնդիրների մասին և հիշեք միայն այս միտքը. «Այն, ինչ պետք է երջանիկ լինելու համար, ես ինքս եմ»: Դուք կզգաք ինչպես են տարբեր մարդկյանց կամ իրերի հետ կապված բացասական էմոցիաներն անհետանում ձեր ուղեղից և կհասկանաք, թե ինչպես էին նրանք մթագնում ձեր բոլոր պայծառ մտքերը:
ՄԻ ՀԱՄԵՄԱՏՎԵՔ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԵՏ
Անընդհատ մտածել ուրիշների ձեռքբերումների մասին՝ սեփականների մասին մոռանալով, կործանարար ճանապարհ է: Այն պահից սկսած, երբ դուք դադարեք նախանձել ուրիշներին, զարմանքով կնկատեք, թե ինչպես են մարդիկ նախանձում հենց ձեզ:
Կյանքում միշտ կլինեն մարդիկ, որոնք ձեզնից առաջ կլինեն: Դուք չեք կարող միշտ լինել ամենալավը մի ոլորտում: Չէ՞ որ բոլոր ռեկորդները պարբերաբար թարմացվում են, տարվա ընթացքում մի քանի անգամ փոփոխվում են անգամ ամենահարուստ մարդկանց ցուցակները:
Դադարեք մարդկանց մեջ ձեզ մրցակից տեսնել: Փորձեք մրցակցել ինքներդ ձեզ հետ: Այնպես արեք, որ ձեր հաջորդ օրը նախորդից գոնե մի փոքր ավելի լավը լինի:
ՄԻ ՇՓՎԵՔ ՄՇՏԱՊԵՍ ԲՈՂՈՔՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ
Շրջապատի բացասական էմոցիաները ձեզ նույնպես դժբախտ են դարձնում: Փոխեք շրջապատը, եթե նման հնարավորություն կա: Իսկ եթե ոչ, փորձեք ձեր շրջապատին էլ վարակել ձեր դրական էներգիայով ու ներքին երջանկությամբ:
Հիշեք, կյանքի մեջ ուրախություն գտնելով է միայն հանարավոր հասնել երջանկության: Եվ երջանկությունը չունի անցյալ կամ ապագա, այն հենց այսօր է: Ազատվեք ձեզ խանգարող վատ սովորություններից այսօր:
Join the Conversation