ՀԵՏԵՎԵՔ ՁԵՐ ՍՐՏԻ ԿԱՆՉԻՆ
Ձեր աշխատանքը ձեզնից չափազանց շատ ժամանակ է տանելու, և միակ միջոցը կյանքից բավարարված լինելու՝ սիրած գործով զբաղվելն է: Դուք պետք է սիրեք ձեր աշխատանքը: Եթե այդպիսի աշխատանք դեռ չեք գտել, շարունակեք որոնումները: Մի հանձնվեք: Երբ գտնեք այն, անմիջապես կհասկանաք, որ դա հենց այն է, ինչ փնտրում էիք: Եվ ինչպես դա լինում է ճիշտ հարաբերությունների պարագայում, ձեր սերն ու կիրքը ձեր գործի հանդեպ տարիների հետ միայն կմեծանա:
ՄՏԱԾԵՔ ԱՅԼ ԿԵՐՊ
Նոր մտքերը չեն գա, եթե նստեք ու սպասեք նրանց: Խոսեք մարդկանց հետ, հետևեք աշխարհին, դուրս եկեք տուն-աշխատանք փակ շղթայից, հարցեր տվեք ինքներդ ձեզ ու պատասխաններ փնտրեք: Փորձեք: Դուք երբեք չեք իմանա, թե ինչ եք փնտրում, մինչև չգտնեք այն:
ՓՈԽԵՔ ՁԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԱՇԽԱՐՀԸ
Ինձ չի ուրախացնում այն փաստը, որ ես լինելու եմ ամենահարուստ մարդը գերեզմանատանը: Մինչդեռ մահանալ՝ մտածելով, որ ես ինչ-որ հրաշալի բան եմ արել, արդեն իսկ երջանկություն է: Մենք ծնվել ենք աշխարհում մեր ներդրումն ունենալու համար: Հակառակ դեպքում, ինչո՞ւ ենք մենք այստեղ: Միայն նա, ով կարծում է, որ ինքը կարող է փոխել աշխարհը, անում է դա:
ՎԱՃԱՌԵՔ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԱՊՐԱՆՔՆԵՐ
Ձեր սպառողները երազում են ավելի լավ ու ավելի երջանիկ կյանքի մասին: Ստեղծեք իրեր, որոնք կերջանկացնեն նրանց, կհարստացնեն նրանց կյանքը, և դա ձեզ ամենից շատ եկամուտը կբերի:
ՍՏԵՂԾԵՔ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՍԵՍ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՀԱՄԱՐ
Երբ մենք ստեղծում էինք Mac-ը, մենք այն չէինք ստեղծում ինչ-որ անորոշ մեկի համար: Մենք անում էինք դա ինքներս մեզ համար: Մենք ասես այն ընտրյալներն էինք, որ պետք է որոշեին, ինչն է լավ և ինչը՝ վատ: Մենք չէինք անում հետազոտություններ: Մենք ստեղծում էինք իդեալական արտադրանք ու փորձում էինք լինել որակի չափանիշ:
ՄԻ ՎԱԽԵՑԵՔ ԱՍԵԼ «ՈՉ»
Երբեմն հարկավոր է ասել «ոչ», որպեսզի կենտրոնանանք ավելի կարևոր գործերի վրա: Դուք չեք կարող անել շատ բան նույնքան հրաշալի: Կյանքը կարճ է, և որոշել՝ ինչ չանել, նույնքան կարևոր է, որքան որոշելը, թե ինչ անել:
ՄԻ ԲԱՐԴԱՑՐԵՔ
Կենտրոնացվածություն ու պարզություն: Դա իմ ամենակարևոր չափանիշներն են: Պարզությունը կարող է ավելի բարդ լինել, քան բարդ բաները: Որպեսզի ձեր ուղեղը հասնի այդ պարզությանը, պետք է շատ աշխատել: Բայց այդ ջանքերը մի բան արժեն: Հասնելով այդ վերջին կետին՝ իդեալական պարզությանը՝ դուք կարող եք սարեր շարժել:
ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՑԵՔ
Միմիայն նպատակի առկայությունն է ձեր կյանքին իմաստ ու բավարարվածություն բերելու: Հենց նպատակն է լավացնելու ձեր առողջությունը, ձեզ երկարակյաց դարձնելու, այն լավատեսության կաթիլ է լինելու ձեզ համար անգամ ամենադժվար պահերին:
ՄԻ ԱՊՐԵՔ ՈՒՐԻՇԻ ԿՅԱՆՔՈՎ ԵՎ ՈՒՐԻՇԻ ՄՏՔԵՐՈՎ
Ձեր կյանքը սահմանափակ է: Մի ընկեք ծուղակը, թույլ մի տվեք այլ մարդկանց կարծիքներին խլացնել ձեր ներքին ձայնը: Համարձակություն ունեցեք հետևելու ձեր ներքին ձայնին ու ենթագիտակցությանը: Նրանք գիտեն, թե դուք իրականում ինչ եք ցանկանում դառնալ: Եվ իհարկե, ամեն օր հարցրեք ձեզ. «Եթե սա իմ վերջին օրը լիներ, արդյոք ես կանեի այն, ինչ անում եմ այսօր»: Եթե երեք օր շարունակ ձեր պատասխանը բացասական է, ապա շտապ պետք է ինչ-որ բան փոխել:
ՀԻՇԵՔ, ՈՐ ՄԻ ՕՐ ՄԱՀԱՆԱԼՈՒ ԵՔ
Այն միտքը, որ դու շուտով մահանալու ես, հզոր զենք է, որն օգնում է կյանքում ճիշտ որոշումներ կայացնել: Այդ մտքի առջև բոլոր մյուս պատճառները, խոչընդոտները, կասկածները, հպարտությունն ու վախերը նահանջում են՝ թողնելով միայն այն, ինչ իսկապես կարևոր է: Մահվան մասին հիշելն ամենալավ միջոցն է խուսափելու այն մտքից, որ դուք կորցնելու բան ունեք: Դուք արդեն իսկ մերկ եք մահվան առաջ: Եվ դա նշանակում է, որ դուք ոչ մի պատճառ չունեք ձեր սրտի ձայնին չհետևելու:
In this article
- ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
- աֆորիզմեր
- բիզնես խորհուրդներ
- երազանքներ
- երազանքների մասին
- երջանկության մասին
- իմաստուն խոսքեր
- իմաստուն մտքեր
- ինչպես հասնել հաջողության
- ինչպես մարդ լինել
- կյանքի խորհուրդներ
- կյանքի մասին
- հաջողության գաղտնիքներ
- մահվան մասին
- մեջբերումներ
- մտածել այլ կերպ
- մտքեր
- նպատակների մասին
- ոչ
- Սթիվ Ջոբս
- Սթիվ Ջոբսի դասերը
- Սթիվ Ջոբսի խոսքերը
- Սթիվ Ջոբսի մասին
- Սթիվ Ջոբսի մտքերը
- սիրելի գործի մասին
- փոխել աշխարհը
Join the Conversation