ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԳՐՔԵՐԻՑ

Ցանկանում ես կարդալ օգտակար գրականություն ֆինանսների և հաջողության մասին, բայց չես կարողանում ժամանակ գտնել կամ չգիտես՝ ինչպես ընտրություն անել: Կան հարյուրավոր հրաշալի գրքեր, որոնք իսկապես կմեծացնեն քո գիտելիքների պաշարը, կոգեշնչեն ու առաջ կմղեն քեզ:

9990
Ֆինանսական հաջողության մասին

Քայլ առ քայլ, գիրք առ գիրք մենք կուսումնասիրենք այդ ամենը միասին, բայց եթե շտապում ես և ուզում ես իմանալ, թե ինչ են քեզ սովորեցնելու այդ բոլոր գրքերը, այս հոդվածը քեզ համար է:

Ահա այն հիմնական հետևությունները, որոնք կարելի է անել ֆինանսական հաջողության մասին գրքերից:

Կա՛մ դու ղեկավարում ես քո ֆինանսական միջոցները, կա՛մ դրանք ղեկավարում են քեզ: Կամ մեկ այլ մարդ ղեկավարում է և քեզ, և քո ֆինանսական միջոցները:

Ճանաչի՛ր, շոշափի՛ր քո փողերը: Ունեցի՛ր հստակ պատկերացում այն մասին, թե որքան ես աշխատում և որքան ես ծախսում: Մի քանի ամիս շարունակ գրի՛ առ բոլոր, անգամ ամենափոքր ծախսերը:

Հարստության թիվ 1 հիմնաքարը՝ քո ծախսերը պետք է ավելի քիչ լինեն քան քո եկամուտները:

Հարստության թիվ 2 հիմնաքարը՝ եկամուտների ողջ ավելցուկը վերածի՛ր ակտիվների, որոնք քեզ պասիվ եկամուտ կբերեն:

Հարստության թիվ 3 հիմնաքարը՝ ունեցի՛ր վստահության պահուստային ֆոնդ: Ամսական միջին ծախսերի գումարը բազմապատկի՛ր 4-5 ամսվա համար: Դա այն գումարն է, որը դու պետք է միշտ ունենաս ձեռքի տակ:

Ամեն ամսվա եկամտի 10%-ը անմիջապես բանկային հաշվի՛ն դիր, որպեսզի չկարողանաս այն հանել հերթական անպետք իրը գնելու համար: Այդ 10%-ը շատ հեշտ է խնայել, քանի որ մեզնից յուրաքանչյուրի եկամտի 30%-ը իրականում ծախսում է բոլորովին անիմաստ բաների վրա:

Մտածի՛ր հավելյալ եկամտի մասին, այնպե՛ս արա, որ յուրաքանչյուր ամիս նախորդից առնվազն 5%-ով ավելի շատ վաստակես:

Յուրաքանչյուր ավելացած եկամտի կեսը ներդրո՛ւմ արա ինչ-որ բանի մեջ, իսկ կեսը՝ վայելի՛ր: Դա նույնպես պարտադիր պայման է: Ներդրումնե՛ր արա ակտիվների մեջ, եթե դրանցից գլուխ ես հանում, իսկ եթե գլուխ չես հանում, սկսի՛ր ուսումնասիրել դրանք՝ արժեթղթեր, անշարժ գույք, բիզնես և այլն:

Ազատությունը ոչ միայն գումարի, այլև ազատ ժամանակի առկայությունն է, որպեսզի կարողանաս վայելել վաստակածդ:

Վարձու աշխատողի համար չափազանց դժվար է ազատություն ստանալ, ֆրիլանսերի համար փոքր-ինչ ավելի հեշտ է, բայց ոչ այնքան:

Ինքնադրսևորման, բարձր եկամտի և ազատ ժամանակի լավագույն համադրությունը սեփական գործ ունենալն է, որը կբխի քո հոգուց և որը ուղղված կլինի մարդկանց օգնելուն: Դրա համար քեզ կվճարեն, մի՛ անհանգստացիր:

Միայնակ դու շատ բան չես կարող անել. օրն ունի ընդամենը 24 ժամ: Կարող ես ավելի շատ աշխատել, ավելի շատ գումար պահանջել աշխատանքիդ դիմաց, բայց, միևնույն է, մի օր փակուղու առջև կկանգնես: Այլ մարդկանց ժամանակը+ գրագետ ղեկավարում+աշխատանքային համակարգի ստեղծում. սա է հաջողության բանալին:

Տարրական պահանջների բավարարման համար պետք է բավական քիչ գումար: Հաճույքների համար՝ փոքր-ինչ ավելին: Գործի և մարդկանց համար՝ իսկապես շատ: Իսկ մնացած ամեն ինչը պարզապես խաղալիքներ են, անիմաստ վազք երջանկության հետևից, որտեղ հաղթողներ չկան:

Փողերին սովորաբար մեծ ուշադրություն դարձնում են այն մարդիկ, ովքեր չունեն դրանք: Եվ սովորաբար ասում են այսպես՝ «Ես աղքատ եմ, բայց ես չեմ գողանում»: Каталог индивидуалок проститутки Сочи ждут вашего звонка

Նախևառաջ գլո՛ւխ հանիր փողերի մասին քո համոզմունքներից: Քանի դեռ գլխիդ մեջ խառնաշփոթ է, դու ենթագիտակցորեն քեզնից կվանես ֆինանսական հաջողությունը:

Հարստությունը չափվում է ամիսներով: Քանի՞ ամիս կապրես այնպես, ինչպես սովորաբար ես ապրել, եթե դադարես աշխատել:

Մեկ միլիոն դոլարը հիմարություն է, այլ ոչ թե նպատակ: Նպատակը լինելն է, անելը և ունենալը: Իսկ կլինի դա դրամ, դոլար թե ռուբլի, բոլորովին կարևոր չէ:

Շատ ավելի դժվար է վերև ձգել, քան ներքև քաշել: Եթե քեզ շրջապատում են մարդիկ, ովքեր փողին բացասաբար են վերաբերվում, չեն հավատում ձեզ և չունեն երազանքներ, ապա շատ շուտով դու էլ կսնանկանաս:

Ամեն օր արա՛ մի քայլ դեպի բարեկեցությունը: Փոքր քայլ, անգամ շա՜տ փոքրիկ մի քայլ, բայց արա՛: Մշտապես առաջ շարժվելու ձգտումը շատ ավելի կարևոր է այն կետից, որից դու սկսել ես:

In this article


Join the Conversation