ԽՈՍՔԵՐ, ՈՐՈՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ

Մարդկային խոսքի ուժի վրա ոչ ոք այլևս չի կարող կասկածել: Հին աշխարհի փիլիսոփաները դեռ հազարավոր տարիներ առաջ էին հորդորում մարդկանց զգուշորեն ընտրել բառեր, չէ՞ որ հենց դրանք են որոշում մեր հետագա գործողությունները, ինչպես նաև այն, թե կհասնի այդ մարդը հաջողության, թե ոչ:

10732
Խոսքեր, որ խանգարում են հաջողության հասնել

Իմաստունների տեսակետը հաստատվում է նաև ժամանակակից հետազոտությունների արդյունքներով: Մեր խոսքերը հզոր զենք են. դրանք կարող են բարելավել մեր կյանքը և, ընդհակառակը, կործանել բոլոր հույսերն ու երազանքները: Չէ՞ որ հենց այնպես չեն հոգեբանները (և մենք նույնպես) ասում, որ պետք է դրական մտածել և արտահայտել միայն լավատեսական մտքեր:

Բավական է, ցուրտ եղանակին քայլելիս անընդհատ ինքներդ ձեզ ասեք, որ ամուր առողջություն ունեք (ոչ թե՝ «Ես չեմ կարող հիվանդանալ»), և հաստատ չեք հիվանդանա: Կարևորը դրական ուղղությամբ մտածելն ու խոսքը ժխտական տարբերակով չկառուցելն է:

Ահա թե որ արտահայտություններից են խորհուրդ տալիս խուսափել հոգեբանները՝ հիշեցնելով, որ դրանցով առաջնորդվելով, երբեք չեք կարողանա հաջողության հասնել: Այս արտահայտությունները արգելքի տակ են հաջողակ մարդկանց համար: Փորձեք դրանք վերացնել ձեր բառապաշարից նաև դուք:

Ես ընտրության հնարավորություն չունեի

Ցանկացած, անգամ անհուսալի իրավիճակում կա լուծման մի քանի տարբերակ: Եթե դուք ինչ-որ կերպ եք վարվել, դա միայն ձեր ինքնուրույն որոշման արդյունքն է եղել: Այդ դուք եք որոշել գնալ այդ ճանապարհով, այլ ոչ թե մտածել լրացուցիչ տարբերակների մասին: Մեկ ուրիշին մեղադրելու կարիք չկա:

Լավ կլիներ, այսպես վարվեի

Մոռացեք ըղձական եղանակով խոսելու մասին: Հաջողակ մարդկանց դեպքում գործողությունները տեղի են ունենում այստեղ և հիմա: Իսկ եթե դուք արդեն վարվել եք ինչ-որ կերպ, ապա պետք չէ շարունակ հիշել նույն բանի մասին և զղջալ կայացրած որոշման համար: Դաս քաղեք ձեր վրիպումից, փորձեք հետագայում այն չկրկնել և շարժվեք առաջ:

Ես չեմ կարող դա անել

Դուք չե՞ք կարող, թե՞ չեք ուզում: Հավանական է՝ երկրորդը: Եթե չեք ուզոմ, դա այլ հարց է, բայց եթե կարծում եք, որ չեք կարող, ապա հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչու:

Գիտելիքնե՞ր են պակասում, կարողություննե՞ր: Գուցե արժե ձեռք բերել դրանք: Եթե անգամ առ աջադրանքը ձեզ չափազանց դժվար է թվում, հիշեք, որ ամենադժվարը սկսելն է: Իսկ եթե իսկապես ցանկանում եք կատարել այդ գործը, ապա ամեն ինչ կստացվի, չեք էլ զգա, թե ինչպես: Այնպես որ, ամենակարևորը ցանկություն ունենալն է:

Դա անհնար է

Այո, կան բաներ, որ անհնար են, օրինակ՝ ցախավելի վրա նստած տիեզերք թռչելը կամ Կլեոպատրայի հետ առավոտյան սուրճ խմելը: Բայց սովորաբար մարդիկ այս արտահայտությունը օգտագործում են ավելի պարզ բաների դեպքում միայն այն պատճառով, որպեսզի թաքցնեն իրենց վախն ու ծուլությունը:

Բավական է՝ այդ երկուսից ազատվեք, և այլևս կարիք չի լինի այս արտահայտությունն օգտագործելու: Ցածր վարձատրվող աշխատանքի փոխարեն գտնել բարձր վարձատրվողը հնարավոր է: Սկսել սեփական գործ հնարավոր է: Ձեռք բերել ավելի հետաքրքիր շրջապատ՝ հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է:

Ես պարտավոր չեմ անել այս աշխատանքը, ինձ դրա համար չեն վճարում

Եթե ձեր ղեկավարությունը ձեզ պարզապես շարունակաբար շահագործում է, ապա անշուշտ, ճիշտ կլինի այլ աշխատանք և այլ ղեկավարություն փնտրել: Բայց եթե ձեր տնօրենը իրականում խելամիտ մարդ է և խնդրում է ձեզ որևէ լրացուցիչ գործ անել կամ ընկերության համար դժվար ժամանակահատվածում ավելի շատ աշխատել, ապա նշված արտահայտությամբ դուք պարզապես ձեր կարիերայի վրա մեծ խաչ կդնեք: Հավատացեք, ձեր արած աշխատանքն աննկատ չի անցնի և թիմին թիկունք կանգնելու ձեր պատրաստակամությունը վաղ թե ուշ կգնահատվի:

Դա ինձ չի վերաբերում

Այս արտահայտությունը սովորաբար օգտագործում են եսասեր մարդիկ: Եթ այսօր դուք անտարբեր եք այն մարդկանց հանդեպ, ովքեր օգնության կարիք ունեն, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ հաջորդ անգամ դուք չեք ունենա այնպիսի մարդկանց կարիք, ովքեր ձեզ օգնության ձեռք կեկնեն: Ի՞նչ կզգաք դուք, երբ մարդիկ շրջվեն ձեզ մեջքով և ասեն, որ դա իրենց չի վերաբերում: Անհատույց օգնություն տրամարդեք մարդկանց և վաղը դա անպայման կվերադառնա ձեզ՝ բումերանգի էֆեկտով:

Անիմաստ բաներ եք առաջարկում

Միայն հիմար ղեկավարները կարող են այս կերպ արձագանքել իրենց աշխատակիցների առաջարկներին: Բավական է՝ մեկ անգամ այսպիսի վերաբերմունք ցույց տալ, և այլևս ոչ մի առաջարկ չեք ստանա՝ ոչ անիմաստ, ոչ էլ խելքին մոտ:

Ավելի լավ է փոխարինեք այդ արտահայտությունը նման խոսքերով. «Վատ չէ, բայց ես կցանկանայի ուսումնասիրել բոլոր տարբերակները» կամ «Հրաշալի է, է՞լ ով ունի առաջարկներ»: Առաջին հայացքից անիմաստ թվացող 10 առաջարկներից մեկը կարող է շատ արժեքավոր դուրս գալ:

Ավելի լավ է, եկեք առաջվա պես անենք

Բոլոր հաջողակ մարդիկ տեղ են տալիս նորամուծություններին: Նոր տեխնոլոգիաներին դեմ դուրս գալով՝ դուք կործանում եք հաջողության հասնելու ձեր հնարավորությունները, մինչդեռ դրանք կարող էին զգալիորեն արագացնել և թեթևացնել ձեր աշխատանքային գործընթացը:

Կյանքն անարդար է

Ձեր ընկերն արդեն բաժնի ղեկավար է, իսկ դուք շարքային աշխատող: Դա ճակատագիր չէ. կյանքը անարդար չէ ձեր հանդեպ, իսկ մյուսի հանդեպ արդարացի: Խնդիրն այն է, որ դուք իրականում ձեր բոլոր հնարավորություններն ի գործ չեք դրել, չեք հասցրել դրսևորել ձեզ այնպես, ինչպես հարկն է, իսկ ահա ձեր ընկերն արել է այդ ամենը և օգտվել իր առաջ հայտնված հնարավորությունից: Թոմաս Էդիսոնն ասում էր, որ հաջողությունն այն է, երբ մեր պատրաստվածությունը համապատասխանում է մեր առջև հայտնված հնարավորությանը:

Ինձ դուր չի գալիս իմ աշխատանքը

Իսկապե՞ս: Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում այն փոխել: Հնարավոր չէ, որ ձեր գործատուն ձեզ կպչուն ճապավենով կապած լինի ձեր աթոռին: Ոչ մի տարիք չի կարող խոչընդոտ լինել հոգեհարազատ աշխատանք գտնելու, երկրորդ կրթություն ստանալու կամ սեփական գործ սկսելու համար:

Ես ալարում եմ

Պատկերացրեք, որ այս խոսքերն ասում են Բիլլ Գեյթսը կամ Էլոն Մասկը, և աշխատանքի գնալու փոխարեն սպորտային հագուստով ձգվում են բազմոցի վրա ու հեռուստացույց դիտում: Որքան էլ դա ցավալի չհնչի ալարկոտների համար, բայց միայն ու միայն աշխատանքը, կապ չունի մտավոր, թե ֆիզիկական, կարող է ձեզ հաջողություն բերել:

Այսպես էլ «յոլա կգնանք»

Չենք գնա: Ամեն գործ, անգամ անկարևոր թվացողը, պետք է անել, որքան հնարավոր է լավ: Միայն այս դեպքում է հնաարվոր լավ արդյունք ունենալ:

Բա գիտես, ինչ եմ իմացել

Հաջողակ մարդիկ չեն բամբասում: Իրենց ժամանակն ու էներգիան նրանք ծախսում են ավելի կարևոր գործերի վրա: Հետևեք նրան օրինակին և դուք:

Նա վատն է… Եղանակը ահավոր է … Երթևեկությունը սարսափելի է…

Վերացրեք ձեր կյանքից բացասականն իր բոլոր դրսևորումներով: Օգտագործեք այն բառերը, որոնք ոչ մի ժխտական մասնիկ չեն պարունակում իրենց մեջ: նախապաստվությունը այն արտահայտություններին տվեք, որոնք իրենց հետ միայն դրական մտքեր են բերում: Այդ դեպքում իսկապես ձեր կյանքը կփոխվի դեպի լավը:

Բառերն են, որ ձևավորում են մեր կյանքի ուղին: Սկսեք ձեր կյանքի փոփոխությունը բառապաշարի փոփոխությունից: Ամեն ինչ կստացվի, կտեսնեք:

In this article


Join the Conversation