Այս հետաքրքիր ուսումնասիրությունը կատարել է ժամանակի կառավարման գծով մասնագիտացած լրագրող Լորա Վանդելկամը: Նա պնդում է, որ մարդկանց մեծ մասը ոչինչ չի հասցնում, որովհետև չգիտի, թե ինչպես սկսել օրը: Լորան ինքն իր օրինակով էլ ապացուցում է, որ ցանկության ու որոշակի կանոնների կիրառման դեպքում կարելի է շատ բան հասցնել: Նա մեծացնում է իր երեք երեխաներին, հասցնում է գրել հոդվածներ, գրքեր, հաղորդումներ վարել ռադիոյով և հեռուստատեսությամբ, ինչպես նաև երգում է երգչախմբում:
Իր այս ուսումնասիրության համար նա ընտրել է 5 փորձագետի: Ծանոթանանք նաև նրանց հետ: Եվ այսպես.
ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՃԻՇՏ ՍԿՍԵԼ ՕՐԸ
Թիմ Ֆերրիս – գրող, ձեռնարկատեր, արդյունավետության «գուրու», ճանաչված է որպես հաջողակ ներդրող և երիտասարդ հանճարների հովանավոր:
Դեն Արիելի – տնտեսագետ, հոգեբան, Դյուքի համալսարանի դասախոս: Նրա ուսումնասիրությունների հիմնական թեման նյութական բարիքների ճիշտ օգտագործումն ու բաշխումն է:
Քելվին Նյուպորտ – ինֆորմատիկայի և էլեկտրոնիկայի ոլորտի իսկական հանճար: Գրում է գրքեր, օգնում է իր ուսանողներին հաջողության հասնել համալսարանում և կյանքում: Նրա խորհուրդներն այնքան արդյունավետ են, որ դրանք սկսել են ուսումնասիրել նաև համալսարաններում:
Չարլզ Դահիգ – New York Times-ի ամենահաջողակ լրագրողներից մեկը: Ուսումնասիրում է որևէ բան հետաձգելու հակումը մարդկանց մոտ և դրա դեմ պայքարի տարբերակները:
Ջոն Փերի – փիլիսոփա, դասախոս Ստենֆորդի համալսարանում: Դահիգի պես ուսումնասիրում է գործերը հետաձգելու հակումը մարդկանց մոտ և դրա գրագետ օգտագործման տարբերակները: Բեսթսելլեր համարվող «Հետաձգման արվեստը» գրքի հեղինակն է:
ՕՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՃԻՇՏ ՍԿՍԵԼ, ԵԹԵ ՌԵԱԿՏԻՎ ՉԼԻՆԵՔ
Աշխատող մարդկանց մեծ մասը օրը սկսում է նրանով, որ վեր է թռչում անկողնուց ու սկսում գլխապատառ այս ու այն կողմ վազել, չէ՞ որ այնքան բան է պետք հասցնել մի օրվա ընթացքում:
«…Բանկից նամակ ունեմ, ուրեմն պետք է հասցնել նաև բանկ մտնել: Քույրս սկայպով գրել է, որ ուզում միասին ճաշենք ընդմիջմանը, իսկ ես որոշել էի այսօր աշխատանքից առհասարակ չշեղվել… Բայց եթե մերժեմ, հաստատ կնեղանա…»: Եվ ահա, բոլոր ծրագրերը նորից խախտվեցին: Կա՛նգ առեք:
Առավոտյան այս ամբողջ խառնաշփոթը դուք ստեղծում եք ինքներդ: Թիմ Ֆերրիսը սովորեցնում է, որ ամեն օրվա 1-2 ժամը պետք է հնարավորինս միանման լինեն:
Արեք սովորական գործողություններ, մի սկսեք օրն այնպիսի բաներից, որոնք կարող են խախտել ձեր ծրագրերը՝ մի ստուգեք էլեկտրոնային փոստը, սոցցանցերը, սկայպը: Դա ձեզ թույլ կտա վերահսկողություն սահմանել ձեր օրվա վրա:
ՕՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՃԻՇՏ ՍԿՍԵԼ, ԵԹԵ ԱՄԵՆ ՕՐ ՊԼԱՆԱՎՈՐԵՔ ԿԱՏԱՐԵԼ 3 ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԳՈՐԾ
Քելվին Նյուպորտին ծանոթ չեն 12-ժամյա աշխատանքային օրերը: Յուրաքանչյուր օր ժամը 6 անց կես նա արդեն հանգստանում է: Եվ այդ ամենն այն պատճառով, որ նա պլանավորում է 3 կարևորագույն գործ մեկ օրվա համար: Այդ գործերը նա պետք է անի՝ չշեղվելով ոչ մի բանի վրա:
Այս երեք գործը մեր հաջողության երաշխիքն են, առանց որոնց ոչ մի ձեռքբերում չենք կարող ունենալ: Այս մասին Internest.am-ը ևս մեկ անգամ չէ, որ խոսել ենք:
Քելվինը նաև գործերը բաժանում է երկու մասի՝ մանր և գլոբալ:
Մանր գործերի ցանկում են տարբեր հանդիպումները, գնումները: Դրանք շատ ժամանակ են տանում, բայց մեր ղեկավարությանն, օրինակ, ցույց են տալիս մեր օգտակարությանը և թույլ չեն տալիս մեզ աշխատանքից ազատել:
Գլոբալ գործերի շարքում կարելի է ներառել բիզնես-պլանի կազմումը, կարևոր հաճախորդի ներգրավումը, սցենար գրելը և այլն: Հենց այս գործերն են, որ պահանջում են առավելագույնս օգտագործել մեր գիտելիքներն ու կարողությունները և տանում են մեզ վեր մասնագիտական աստիճանահարթակով:
ՕՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՃԻՇՏ ՍԿՍԵԼ, ԵԹԵ ԳՐԱԳԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՁԵՐ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԺԱՄԵՐԸ
Ամեն մարդ օրվա ընթացքում ունի 2-3 ժամ, երբ նրա ուժերը գտնվում են իրենց արդյունավետության գագաթնակետին: Մեծամասնության մոտ այդ ժամերը սկսվում են արթնանալուց 1-3 ժամ հետո:
Դեն Արիելին ասում է. «Եթե արթնանում եք ժամը 6-ին, ապա 8.00-ից մինչև 11.00 հատկացրեք օրվա ամենակարևոր գործերը կատարելուն: Ոչ մի դեպքում մի ծախսեք դրանք անիմաստ զանգերի կամ նամակագրության վրա»:
Հենց այդ կախարդական ժամերին է մեր օրգանիզմը պատրաստ ողջ ուժերը տրամադրել առաջադրանքի լուծման համար, պատրաստ է նոր բան սովորել: Այդ ժամերին մեր արդյունավետությունը մեծանում է 30%-ով:
Յուրաքանչյուրը պետք է գտնի իր կախարդական ժամերը և թույլ չտա, որ դրանք անիմաստ անցնեն օրվա ընթացքում:
ՕՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՃԻՇՏ ՍԿՍԵԼ, ԵԹԵ ԾԻՍԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ, ՈՐԸ ԿԱԶԴԱՐԱՐԻ ԳՈՐԾԻ ՍԿԻԶԲԸ
Չալզ Դահիգը վստահեցնում է, որ գործերն անընդհատ հետաձգելու ցանկությունը իրենից ներկայացնում է վախ առաջին քայլն անելու հանդեպ:
Այս վախը հաղթահարել կօգնի հատուկ ծիսակարգը, որից հետո դուք արդեն չեք կարող շեղվել: Այդ ծիսակարգը անընդհատ կրկնելով՝ դուք սովորություն ձեռք կբերեք: Նույնը նաև օրը սկսելու դեպքում է:
Օրինակ, եթե աշխատավայրում կա հատուկ ծիսակրագ՝ աշխատանքային օրվա առաջին 15-20 րոպեն հատկացնել սուրճ խմելուն և օրվա անելիքները քննարկելուն, ապա աշխատակիցները այդ ծիսակարգից անմիջապես հետո կսկսեն աշխատանքը: Կարևորն այն է, որ հետևողական լինեք այդ ծիսակարգի հանդեպ:
ՕՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՃԻՇՏ ՍԿՍԵԼ, ԵԹԵ ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԳՈՐԾԵՐԻ ՀԵՏԱՁԳՄԱՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Այո, սա նույնպես աշխատում է: Գործերը հետաձգելու ցանկությունը կարող է նաև օոգւտ բերել, եթե այն օգտագործեք նպատակաուղղված:
Ջոն Փերին սովորեցնում է ճիշտ կազմել ցուցակներ. «Ձեր գործերի ցանկի առաջին տեղում դրեք այն գործը, որը կատարելը ձեզ պարզապես անհնար է թվում: 2-4-րդ կետերում դրեք իսկապես կարևոր գործերը, որոնք դուք նաև ի վիճակի եք անել: Առավոտյան նայելով գործերի ցանկին, դուք անմիջապես ցանկություն կունենաք հետաձգել առաջին կետը և կանցնեք երկրորդ կետին»:
Առաջին գործը, որը ձեզ վախեցնում է և որը դուք չեք ցանակնում անել, ձեզ կմղի անել հաջորդ կարևոր գործերը:
Ահա այսքանը, կարծես բոլորովին էլ դժվար չէ կիրառել այս ամենը և օրը ճիշտ սկսել: Մաղթում ենք ձեզ հաճելի և արդյունավետ օր:
In this article
- ԱՇԽԱՏԱՆՔ
- ԿԵՆՍԱԿԵՐՊ
- աշխատանք
- աշխատանքային արդյունավետություն
- աշխատանքային օր
- աշխատավայր
- առավոտ
- արդյունավետ
- արդյունավետ աշխատանք
- արդյունավետություն
- գործեր
- գործերի պլանավորում
- Դեն Արիելի
- Թիմ Ֆերրիս
- ինչպես հասցնել ամեն ինչ
- ինչպես պլանավորել գործերը
- ինչպես սկսել առավոտը
- խորհուրդներ
- կյանք
- շաբաթվա պլանավորում
- Չարլզ Դահիգ
- Ջոն Փերի
- Քելվին Նյուպորտ
- օր
- օրվա գրաֆիկ
- օրվա պլանավորում
Join the Conversation