Այս առօրյա սովորությունները կարող են լիովին փոխել մեր առօրյան և օգնել մեզ ավելի ներդաշնակ ու երջանիկ զգալ այն ժամանակ, երբ տանն ենք:
1. Հավաքեք անկողինը: Դա այն հիմնական սովորություններից մեկն է, որը, որքան էլ տարօրինակ հնչի, ձեզ կօգնի ավելի երջանիկ զգալ:
2. Տան յուրաքանչյուր սենյակը պատրաստեք ձեր վերադարձի համար: Ընդամենը 3 րոպե ծախսեք տանից դուրս գալուց առաջ և կարգի բերեք սենյակներն այնպես, որ դրանք ուրախացնեն ձեզ, երբ տուն կվերադառնաք:
3. Տան տարբեր անկյուններում հաճելի մանրուքներ տեղադրեք: Թող դրանք շատ չլինեն, բայց ամեն օր ուրախացնեն ձեզ: Լցրեք ձեր տունը հաճելի հիշողություններով:
4. Ունեցեք հաճելի հիշողությունների նոթատետր: Ամեն օր գրեք այդ օրվանից մնացած մեկ հաճելի հիշողություն: Երկար գրելու կարիք չկա, բավական է միայն մեկ տողը: Դրական ապրումները երջանկության մասնիկներ են: Այդպես կստացվի, որ դուք ամեն օր հավաքում եք մի փոքր երջանկություն:
5. Եթե դուք չեք կարող իսպառ ազատվել ինչ-որ բանից, ապա դարձրեք դա իրական հաճույք ձեզ համար: Սպասքն ինքն իրեն չի լվացվի (անգամ լվացող մեքենայի առկայության դեպքում), բայց դուք կարող եք հաճույք ստանալ այդ գործընթացից: Միացրեք հրաշալի երաժշտություն, ստեղծեք շատ պղպջակներ և արեք դա: Նաև նախապես պատրաստեք հաճելի բույրով ձեռքի քսուք և դրական նոտայով ամփոփեք աման լվանալու գործը:
6. Մինչև անկողնուց վեր կենալը օրվա համար նպատակ դրեք ձեր առջև: Դա կարող է լինել շատ արդյունավետ աշխատանքը, մտերիմներին ուրախացնելը կամ օրվա մեջ 3 հրաշալի պահ գտնելը:
7. Արեք մի քանի հաճելի բան ձեր մտերիմների համար՝ փոխադարձ ոչինչ չսպասելով: Եթե տնային կենդանի ունեք, արեք նույնը նաև նրա համար:
8. Զանգահարեք ձեր բարեկամերից կամ ընկերներից մեկին: Նամակները հաշվի մեջ չեն մտնում: Արեք դա, երբ զբաղված եք տնային գործերով կամ ընթրիք եք պատրաստում: Մենք սոցիալական էակներ ենք, և բոլորս էլ ուզում ենք իմանալ, որ մեզ սիրում են և հիշում են մեր մասին:
9. Գնեք այնպիսի իրեր, որոնք տանն անցկացրած ժամանակը հետաքրքիր կդարձնեն, կստեղծեն ջերմ մթնոլորտ: Դրանք կարող են լինել սեղանի հետաքրքիր խաղեր, դասական ֆիլմերի հավաքածու և այլն: Այդ ամենը պետք է ձեզ օգնի հավաքվել բոլորով միասին և հաճույք ստանալ շփումից:
10. Օրվա մեջ մի քանի րոպե ժամանակ տրամադրեք վեհ ու սքանչելի բաների հետ շփվելու համար: Կարող եք առավոտյան լուսաբացին դուրս գալ պատշգամբ կամ բակ, կարող եք թերթել 17-րդ դարի գեղանկարչության գրքեր, լսել ոգեշնչող ու դասական երաժշտություն և այլն:
In this article
- ԿԵՆՍԱԿԵՐՊ
- ապրելակեպ
- բարի գործեր
- դրական մտքեր
- դրական օր
- երազանքներ
- երջանիկ
- երջանիկ կյանք
- երջանիկ մարդիկ
- երջանիկ տուն
- երջանիկ օր
- երջանկության համար
- երջանկության մասին
- երջանկություն
- ինչպես լավ օր անցկացնել
- ինչպես ուրախանալ
- լավ օր
- խորհուրդներ
- կենսակերպ
- կյանք
- մտքեր երջանկության մասին
- նպատակներ
- ուրախություն
- սովորություններ
- տուն
- օրվա լավ ավարտ
Join the Conversation