Ահա ամենից հաճախ հանդիպող հարցազրույցի հարցերը, որոնք ընտրվել են՝ հիմնվելով տասնյակ հազարավոր հարցազրույցների օրինակների վրա:
- Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը:
- Որո՞նք են Ձեր թույլ կողմերը:
- Ինչո՞ւ եք ուզում աշխատել մեզ մոտ:
- Նկարագրեք Ձեր ապագան 5 կամ 10 տարի անց:
- Ինչո՞ւ եք ուզում դուրս գալ Ձեր ներկայիս աշխատանքից:
- Ինչո՞վ եք Դուք տարբերվում մյուս թեկնածուներից:
- Ձեր աշխատանքային պատմության մեջ կան բացեր: Ինչո՞վ եք զբաղվել այդ ընթացքում:
- Ի՞նչ կցանկանայիք փոխել, բարելավել Ձեր նախկին գործատուի մեջ:
- Պատրա՞ստ եք բնակության վայր փոխելու և գործուղումների մեկնելու:
- Պատմեք Ձեր կյանքի գլխավոր ձեռքբերման մասին:
- Պատմեք Ձեր գործած սխալներից մեկի մասին:
- Նկարագրեք Ձեր երազանքի աշխատանքը:
- Որտեղի՞ց եք իմացել այս թափուր հաստիքի մասին:
- Ինչի՞ եք ուզում հասնել աշխատանքի առաջին 30/60/90 օրերի ընթացքում:
- Պատմեք Ձեր ռեզյումեի մասին:
- Պատմեք Ձեր կրթության մասին:
- Նկարագրեք ինքներդ Ձեզ:
- Ինչո՞ւ եք ընտրել հենց այս մասնագիտությունը:
- Պատմեք, թե ինչպես եք հաղթահարում դժվարությունները:
- Ինչո՞ւ մենք պետք է աշխատանքի վերցնենք հենց Ձեզ:
- Ինչո՞ւ եք Դուք փնտրում նոր աշխատանք:
- Ի վիճակի կլինե՞ք աշխատել հանգստյան և տոն օրերին:
- Կարողանո՞ւմ եք հանգստացնել նյարդայնացած հաճախորդին:
- Որքա՞ն աշխատավարձ եք ցանկանում ստանալ:
- Պատմեք այն նախագծի մասին, որի վրա Դուք ջանասիրաբար աշխատել եք (որի վրա Դուք այնքան էլ հաճույքով չեք աշխատել):
- Նշեք մեր մրցակիցների անունները:
- Պատմեք Ձեր ամենամեծ անհաջողության մասին:
- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:
- Ինչպիսի՞ աշխատանք եք կարողանում կատարել:
- Ո՞ւմ եք Դուք համարում Ձեր հոգևոր առաջնորդը:
- Պատմեք Ձեր ղեկավարության հետ ունեցած վեճի մասին:
- Կարողանո՞ւմ եք աշխատել ճնշման տակ:
- Ի՞նչ է մեր ընկերության գլխավոր տնօրենի անունը:
- Նշեք Ձեր մասնագիտական նպատակները:
- Ի՞նչն է Ձեզ առավոտյան ստիպում վեր կենալ անկողնուց:
- Ի՞նչ կասեին Ձեր մասին Ձեր ենթակաները:
- Որո՞նք էին Ձեր (նախկին) գործատուի ուժեղ և թույլ կողմերը:
- Եթե ես հիմա զանգահարեմ Ձեր (նախկին) գործատուին և հարցնեմ նրան, թե ինչ պետք է Դուք փոխեք Ձեր մեջ, ի՞նչ կպատասխանի նա:
- Դուք նախընտրում եք ղեկավարե՞լ, թե՞ ենթարկվել:
- Նշեք վերջին գիրքը, որը Դուք կարդացել եք հանուն հաճույքի:
- Ի՞նչն է ամենից շատ նյարդայնացնում Ձեր գործընկերներին:
- Ինչո՞վ եք Դուք զբաղվում ազատ ժամանակ:
- Նշեք Ձեր սիրելի վեբ-կայքը:
- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ անհարմարություն պատճառում:
- Պատմեք առաջնորդության Ձեր փորձի մասին:
- Եթե Դուք ստիպված լինեիք աշխատանքից ազատել ինչ-որ մեկին, ինչպես դա կանեիք:
- Ի՞նչն է Ձեզ ամենից շատ/քիչ դուր գալիս Ձեր աշխատանքի մեջ:
- Կարո՞ղ եք աշխատել ավելի քան 40 ժամ շաբաթվա մեջ:
- Ի՞նչ հարց ես մոռացա տալ Ձեզ:
- Ի՞նչ կցանկանայիք իմանալ Դուք:
Փորձեք նախևառաջ պարզել այս հարցերի պատասխանները ինքներդ ձեզ համար: Դա շատ կհեշտացնի ձեր գործը հարցազրույցի ժամանակ: Հաշվի առեք նաև, որ սովորաբար գործատուն զրույցի ընթացքում 10-ից ավելի հարց չի տալիս: Մանրակրկիտ պատրաստվեք այս հարցերին պատասխանելու համար, սակայն պատասխաններն անգիր մի արեք, որպեսզի ձեր խոսքը հնչի բնական և ազատ:
Հարցազրույցի ժամանակ ամենից հաճախ հանդիպող սխալների մասին կարդացեք այստեղ:
In this article
- ԱՇԽԱՏԱՆՔ
- անձնական հարցեր
- աշխատանք
- աշխատանք գտնել
- աշխատանք փնտրել
- աշխատանքի ընտրություն
- աշխատանքի հարցազրույց
- գործատու
- թափուր հաստիք
- ինչ են հարցնում հարցազրույցի ժամանակ
- ինչպես անցկացնել հարցազրույց
- ինչպես գտնել աշխատանք
- ինչպես են անցնում հարցազրույցները
- ինչպես ներկայանալ հարցազրույցի
- ինչպես փնտրել աշխատանք
- ինտերվյու
- ինքնակենսագրություն
- խորհուրդներ
- հարցազրույց
- հարցազրույց աշխատանքի համար
- հարցազրույցի ժամանակ
- հարցազրույցի հարցեր
- հարցազրույցի սխալներ
- հարցեր
- որտեղ գտնել աշխատանք
- պատմիր քո մասին
- ռեզյումե
- ռեզյումե աշխատանքի համար
Join the Conversation