ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ. ՄՈԳԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՎԱՐՊԵՏԸ

Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի գրող, սցենարիստ ու լրագրող էր: 1982թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալով՝ նա դարձավ առաջին կոլումբիացին, ով ստացել էր այդ մրցանակը:

21744

Եթե ես գրող դարձած չլինեի, կուզեի դաշնակահար լինել բարում: Այդպիսով կօգնեի սիրահարներին ավելի ուժեղ սիրել իրար: 

Գաբրել Գարսիա Մարկես

Նա ստացավ այն իր «վեպերի և պատմվածքների համար, որոնցում երևակայությունը և իրականությունը միախառնվելով արտացոլում են մի ամբողջ մայրցամաքի կյանքը և կոնֆլիկները»։

Առավել հայտնի են նրա «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Սերը ժանտախտի ժամանակ» վեպերը, սակայն Մարկեսին համաշխարհային ճանաչում է բերել և լատինաամերիկյան ու համաշխարհային գրականության գլուխգործոց է համարվում «Հարյուր տարվա մենություն» վեպը։

«Հարյուր տարվա մենությունը» գրելիս Մարկեսը ստիպված էր դուրս գալ աշխատանքից ու վաճառել ավտոմեքենան ընտանիքի հոգսը ժամանակավորապես հոգալու համար. «Երբ գիրքն ավարտեցի, պարզվեց, որ մենք մսագործին պարտք ենք 5000 պեսո, ահռելի գումար: Պարզվեց` շրջակայքում լուր էր տարածվել, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, ու բոլոր կրպակատերերը փորձել էին որևէ բանով օգնած լինել: Ձեռագիրը հրատարակչին ուղարկելու համար 160 պեսո էր պետք, բայց մեզ մոտ մնացել էր միայն 80 պեսո: Այդ ժամանակ ես գրավ դրեցի կնոջս հարիչն ու վարսահարդարիչը: Իմանալով դրա մասին` նա ասաց. «Այսքանից հետո դա էր պակաս, որ վեպը վատ ստացվի»։ Գիրքն, իհարկե, մեծ հաջողություն է ունենում:

«Իմ խնդիրն այն է, որ ինձ սիրեն: Դրա համար էլ ես գրում եմ: Ես շատ եմ վախենում, որ կա ինչ-որ մեկը, որ ինձ չի սիրում, և ես ուզում եմ, որ այս հարցազրույցից հետո նա ինձ սիրի»,- խոստովանել է Մարկեսը մի հարցազրույցի ժամանակ: 

2014 թվականին Մարկեսը հեռացավ կյանքից, սակայն նրա ստեղծագործություններն ու իմաստուն մտքերը առ այսօր շարունակում են ձռքից ձեռք անցնել և գրավել նորանոր ընթերցողների սրտեր: Ահա մի քանի պատառիկներ Մարկեսի՝ արդեն թևավոր դարձած խոսքերից:

Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:

Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքը մենք այլևս չունենք:

Դարձեք ավելի լավը և նախ ինքներդ հասկացեք, թե ով եք դուք, մինչև կհանդիպեք մեկ ուրիշին և հույս կունենաք, որ նա ձեզ կհասկանա:

Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ցանկանում անցկացնել այն ձեզ հետ:

Հնարավոր է` Աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին, որպեսզի երբ դա, վերջիվերջո, տեղի ունենա, մենք կարողանանք երախտապարտ լինել:

Ես գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև դրանք չհանեմ:

Բոլոր մարդիկ ուզում են ապրել լեռան գագաթին` չգիտակցելով, որ իրական երջանկությունը վեր բարձրանալու ճանապարհն է։

Աշխարհի վերջը կգա այն ժամանակ, երբ մարդիկ, գրքերն ապրանքատար վագոնները բարձած, կսկսեն երթևեկել առաջին կարգի վագոններով:

Տարբեր լեզուներ պետք է իմանան վաճառողները. գնորդներին բոլորն էլ լավ են հասկանում, անկախ այն բանից, թե ով են և ին չ են ցանկանում գնել:

Ոչինչ այնքան լավ չի բնութագրում մարդուն, քան այն, թե ինչպես է նա մեռնում:

Ես չգիտեմ որևէ մեկին, ով այս կամ այն չափով իրեն միայնակ չի զգում:

Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:

Կյանքը պարզապես կենդանի մնալու երջանիկ հնարավորությունների մի շարք է:

Չկա մի դեղամիջոց, որն ի վիճակի լինի բուժել այն, ինչ կարող է բուժել երջանկությունը:

Սխալվելը մարդկային հատկանիշ է: Իսկ իր սխալը ուրիշի վրա գցելու հատկությունը առավել հատուկ է մարդուն:

Ոգեշնչումը գալիս է միայն աշխատելու ընթացքում:

Եթե դուք հանդիպեք ձեր իրական սիրուն, նա ձեզնից ոչ մի տեղ չի փախչի՝ ոչ մի շաբաթից, ոչ մի ամսից և ոչ էլ մի տարուց:

Մեծ հաջողություն է կյանքում գտնել այնպիսի մարդու, ում հաճելի կլինի նայել և հետաքրքիր կլինի լսել, ում հետ կկարողանաս անկեղծ ծիղաղել և ոգևորությամբ հիշել անցյալը, ում հետ լռությունը ծանր չի լինի և ում հետ հանդիպմանը կսպասես մեծագույն անհամբերությամբ:

Պետք է ականջալուր լինել այն երեխայի ձայնին, որը մենք էինք մի ժամանակ, և որը ապրում է դեռ մեր մեջ՝ ինչ-որ անկյունում: Եթե մենք լսենք նրան, մեր աչքերը կրկին փայլ կստանան, եթե մենք չկորցնենք կապն այդ երեխայի հետ, ապա չենք կորցնի նաև մեր կապը կյանքի հետ:

Ճիշտ չէ, որ մարդիկ դադարում են երազել, որովհետև ծերանում են, իրականում նրանք ծերանում են, որովհետև դադարում են երազել:

In this article


Join the Conversation