ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻ 7 ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՏՔԵՐԸ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքերը ոգեշնչում են միլիոնավոր մարդկանց: Իր նախորդներից նա առանձնանում է իր ժամանակակից հայացքներով: Նա քննադատում է կապիտալիզմը, կոչ է անում կանանց ներգրավել եկեղեցու կառավարման գործին, չի քննադատում արտամուսնական կապերից ծնված երեխաներին և այլն:

7994
Հռոմի Պապ

Նա առաջին լատինաամերիացի պապն է, ինչպես նաև առաջին ոչ եվրոպացի պապը վերջին 1200 տարվա պատմության մեջ: Երբ նա բարձրացավ Հռոմի պապի աթոռին 2013 թվականի վրա, Time ասագիրը նրան հռչակեց տարվա մարդ՝ կոչելով «Պապ մարդկանց համար»: Նա առանձնանում է իր պարզությամբ, ժողովրդականությամբ, նրա հիմնական առաքելությունը խեղճերին և աղքատներին օգնելն է:

Իր ընտրությունից հետո նա կոչ արեց մարդկանց չգալ Վատիկան և չմասնակցել իր ձեռնադրման արարողությանը, այլ այն գումարը, որը իրենք պատարստվում էին ծախսել այդ ուղևորության վրա, տալ կարիքավորներին: Ֆրանցիսկ պապը շատ համեստ է իր ծախսերում. նա ինքն է վճարում իր համար հյուրանոցներում կանգ առնելիս, հրաժարվում է շրջագայել այսպես կոչված պապոմոբիլով և օգտվել այլ արտոնություններից, որոնք ունեին իր նախորդները: Նա համարվում է ամենազատական պապը վերջին տասնամյակների ընթացքում, չի խոսում վերամբարձ տոնով, որը հատուկ էր նախորդ պապերին և եպիսկոպոսներին, և ասում է՝ «Ով եմ ես, որպեսզի դատեմ ինչ-որ մեկին»:

Շատ մարդկանց աղքատությունն ու կարիքը թվում են ինչ-որ սովորական մի բան: Եթե ձմռան մի գիշեր Օտտավիանո փողոցի վրա (փողոց Վատիկանում) մարդ է մահանում, դա ոչ ոքի համար նորություն չէ: Եթե աշխարհի շատ անկյուններում երեխաներն ուտելու բան չունեն, դա բնական ու նորմալ է թվում: Մինչդեռ բիրժային ցուցանիշների չնչին տատանումը դառնում է իսկական ողբերգություն: Մարդկանց դուրս են նետում, ասես նրանք թափոններ լինեն: Այդպես չպետք է լինի:

Ես ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես է տառապում մարդկությունը, իսկ այդ ընթացքում քրիստոնյաները խոսում ու դատում են փիլիսոփայության ու աստվածասիրության մասին: Մենք այսօր իրավունք չունենք նման դատողություններ անելու: Եկեղեցին պետք է դուրս գա մարդկանց մեջ, որովհետև, ինչպես ես ասել եմ նաև նախկինում, եկեղեցին ռազմական հիվանդանոցի է նման, որտեղ անմիջապես վերքեր են բուժում, այլ ոչ թե չափում են խոլեստերինի մակարդակը:

Ամեն կին և ամեն տղամարդ, ովքեր պատրաստվում են պետական պաշտոն զբաղեցնել, պետք է իրենց տան երկու հարց՝ «Սիրո՞ւմ եմ ես իմ համաքաղաքացիներին այնքան, որպեսզի ծառայեմ նրանց ավելի լավ: Եվ արդյո՞ք ես այնքան իմաստուն ու հավասարակշռված եմ, որ կարող եմ լսել յուրաքանչյուր տեսակետ և ընտրել ճիշտ ճանապարհը»: Եթե դուք պատրաստ չեք հաստատական պատասխան տալու այս երկու հարցերին, ապա ձեր ծառայությունը օգտակար չի լինի:

Մենք պետք է թույլ տանք կանանց ակտիվորեն մասնակցելու եկեղեցու աշխատանքներին: Կանացի տաղանդները անհրաժեշտ են ամենուր, որտեղ կարիք կա կարևոր որոշումներ կայացնելու: Մեր առաջադրանքը այսօր այն է, որ գտնենք որոշակի մի տեղ, որը կարող են զբաղեցնել կանայք, որպեսզի վերցնեն իրենց վրա եկեղեցական կառավարման մի մասը:

Կան քահանաներ, ովքեր հրաժարվում են մկրտել միայնակ մայրերի երեխաներին, որովհետև դա հակասում է պսակի սուրբ խորհրդին: Նրանք պարզապես սրիկաներ են: Խեղճ աղջիկը, ով համարձակվել է լույս աշխարհ բերել երեխային, պետք է թափառի եկեղեցուց եկեղեցի՝ փնտրելով այն մեկը, որը կհամաձայնի անցկացնել մկրտությունը:

Շատերը կարծում են, որ սխալների և մեղքերի համար պետք է անպայման պատիժ կրել, տառապել և միայն տառապել: Բայց չի լինում ուղղում միայն պատժի միջոցով: Մարդիկ ասում են՝ «Ոչ, ոչ, պետք է շատ ու շատ խիստ պատժել, ավելացնել բանտարկության ժամկետը»: Բայց մարդկանց ճաղերի հետևում փակելը ոչինչ չի տալիս: Պետք է անել այն, ինչ Աստված է անում մեզ հետ: Նա բռնում է մեր ձեռքը և օգնում առաջ շարժվել: Դա կոչվում է հույս: Ես ամեն 15 օրը մեկ զանգահարում եմ Բուենոս Այրեսի երիտասարդական բանտ ու զրուցում բանտարկյալների հետ: Ես ուզում եմ ձեզ մի բան խոստովանել: Երբ ես մեկուսարաններում հանդիպում եմ բանտարկյալներից մեկին, ես միշտ հարցնում եմ ինքս ինձ. «Ինչո՞ւ նա, այլ ոչ թե ես»: Եվ դա շարունակում է ինձ համար գաղտնիք մնալ:

Պատերազմը չի սկսվում մարտի դաշտում. այն սկսվում է մեր սրտերում, որտեղ ծնունդ են առնում անհասկացողությունը, բաժանումները, նախանձը և պայքարը այլոց հետ: Այնպիսի տպավորություն է, որ մարդկային մեծ ընտանիքը հրաժարվում է սովորել իր սխալների վրա, որոնք առաջ էին եկել ահաբեկչության օրենքներով, և առ այսօր դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են կործանել իրենց նմաններին այն մարդկանց օգնությամբ, ովքեր սատարում են նրանց իրենց լռությամբ: Երբ ես լսում եմ «հաղթանակ» կամ «պարտություն» բառը, ես իմ սրտում միայն սուր ցավ ու խոր տխրություն եմ զգում: Դրանք սխալ բառեր են: Միակ ճիշտ բառը «խաղաղությունն է»: Միայն այդ բառն է ճիշտ:

In this article


Join the Conversation