16 ԽՈՐԱՄԱՆԿ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀՆԱՐՔ, ՈՐ ՊԵՏՔ ԿԳԱՆ ԲՈԼՈՐԻՆ

Հաճախ ձեր պահվածքը ենթագիտակցական մակարդակում ազդում է նաև այլ մարդկանց խոսքերի ու գործողությունների վրա, թեև այդ ազդեցության մասին դուք կարող եք նույնիսկ չկռահել:

14315
Խորամանկ հոգեբանական հնարքներ

Այս հետաքրքիր ու փոքր-ինչ խորամանկ հոգեբանական հնարքները կարող են շատ բան բացահայտել ձեզ համար: Internest.am-ն առաջարկում է կիրառել դրանք և համոզվել սեփական փորձի վրա:

  1. Երբ ծիծաղում են մի խումբ մարդիկ, ապա յուրաքանչյուրը ենթագիտակցորեն նայում է այն մարդուն, ում ամենից շատ է համակրում, կամ այն մարդուն, ում նա կցանկանար համարել իրեն մոտ մարդ:
  2. Եթե դուք լարված ու հուզված եք, բայց ստիպված եք ինչ-որ կարևոր ու պատասխանատու գործ անել, ապա մաստակ ծամեք կամ ինչ-որ բան կերեք: Քանի որ սննդի ընդունման գործընթացը ենթագիտակցորեն ասոցացվում է ապահովության զգացողության հետ (չէ՞ որ եթե մենք ուտում ենք, ապա մեզ որևէ բան չի սպառնում այդ պահին), այդպես դուք կկարողանաք հանգստանալ և կենտրոնանալ գործի վրա:
  3. Եթե ինչ-որ մեկը գոռում է ձեզ վրա, պահպանեք հանգստություն: Հնարավոր է՝ այդպես դուք էլ ավելի զայրացնեք ձեր զրուցակցին, սակայն հետագայում նա մեղքի ուժեղ զգացում կապրի իր պահվածքի համար:
  4. Եթե ձեր զրուցակցի պատասխանը ձեզ դուր չի բավարարում, կամ դուք զգում եք, որ այն լիարժեք չէ, հարցը նորից մի տվեք: Պարզապես ուշադիր նայեք այդ մարդու աչքերին, և նա ստիպված կլինի զրույցը շարունակել այդ թեմայով:
  5. Պարզվում է՝ ոչ միայն հույզերն են ազդում մեր դիմախաղի վրա, այլև հակառակը: Այնպես որ, եթե ուզում եք ձեզ երջանիկ զգալ, ժպտացեք, որքան հնարավոր է շատ: Արդյունքում դուք կսկսեք ժպտալ միանգամայն անկեղծորեն:
  6. Բավականաչափ հետաքրքիր տեղեկատվություն կարող եք ձեզ համար քաղել՝ ուշադրություն դարձնելով զրուցակցի ոտքերի դիրքին: Եթե նրա կոշիկների քթերը նայում են ձեր նստած դիրքին հակառակ ուղղությամբ, ապա նշանակում է՝ մարդը ուզում է հնարավորինս արագ վերջացնել խոսակցությունը:
  7. Երբ դա հնարավոր է, փորձեք նախադասությունը չսկսել «Ես կարծում եմ», «Ինձ թվում է» բառերով: Ձեր խոսքը արդեն իսկ ենթադրում է, որ դուք ձեր կարծիքն եք արտահայտում, բայց այդ բառերը շեշտում են ձեր անինքնավստահությունը:
  8. Կարևոր հարցազրույցից առաջ փորձեք պատկերացնել, որ հարցազրուցավարը ձեր վաղեմի ու լավ ընկերն է: Նախ այդպես դուք ձեզ ավելի ազատ կզգաք ու ավելի քիչ կհուզվեք, և հետո՝ ձեր հանգստությունը կփոխանցվի նաև զրուցակցին:
  9. Եթե դուք փորձեք անկեղծ ուրախություն ցույց տալ ինչ-որ մեկի հետ հանդիպման ժամանակ, ապա հաջորդ հանդիպման ժամանակ այդ մարդն ինքն էլ կուրախանա՝ ձեզ տեսնելով:
  10. Մարդիկ հակված են զիջել, համաձայնել փոքր բաների դեպքում, եթե արդեն մերժել են ձեզ ինչ-որ մեծ բանում:
  11. Սթրեսային իրավիճակների ֆիզիոլոգիական արտահայտությունները շատ առումներով նման են բուռն ուրախության և ոգևորության նշաններին՝ ծանր շնչառություն, արագ սրտխփոց և այլն: Եթե դուք կարողանաք սթրեսային իրավիճակին նայել իբրև մարտահրավեր, ապա սթրեսի բացասական ազդեցությունը գրեթե կչեզոքանա, և դուք կկարողանաք կառավարել իրավիճակը:
  12. Հաճախ մարդիկ չեն տարբերում սովորական ինքնավստահությունը գործից իսկապես գլուխ հանելուց: Եթե դուք ձեր արտաքին տեսքով ցույց տաք, որ վստահ եք ձեր գործողություններում, ապա մարդիկ կձգտեն հետևել ձեզ:
  13. Եթե դուք հաճախ եք աշխատում մարդկանց հետ, ապա ձեր հետևում հայելի դրեք: Շատ հաճախորդներ իրենց նշանակալիորեն ավելի զուսպ և քաղաքավարի կպահեն, չէ՞ որ ոչ ոք չի ուզում ինքն իրեն տեսնել չար ու նյարդային վիճակում:
  14. Եթե ժողովի ժամանակ դուք սպասում եք ուժեղ քննադատության ձեր հասցեին, նստեք անմիջապես այն մարդու կողքին, ով ձեզ քննադատելու է: Դա կփափկեցնի նրան, և նա չի կարողանա այնպիսի պոռթկումով ու հարձակողականությամբ խոսել ձեզ հետ, որով կխոսեր, եթե նստած լիներ ձեզնից որոշակի հեռավորության վրա:
  15. Առաջին ժամադրության ժամանակ հրավիրեք մարդուն իսկապես հետաքրքիր, ուրախ մի վայր, քանի որ հետագայում այն դրական հույզերը, որ նա ապրել է այդ տեղում, միշտ կասոցացվեն ձեզ հետ:
  16. Ծանոթության ժամանակ փորձեք անպայման ուշադրություն դարձնել զրուցակցի աչքերի գույնին: Փոքր-ինչ երկարաձգված տեսողական կոնտակտի շնորհիվ դուք ավելի մեծ փոխադարձ համակրանք կզգաք:
In this article


Join the Conversation