Ահա հաջողության պատմություններ, որոնց հերոսները ադարացումներ չեն փնտրել, այլ պարզապես գործել են և թողել իրենց հետքը պատմության մեջ: Հաջողությունը չի ընդունում արդարացումներ, այն ընդունում է միայն արված գործերը և պարգևատրում համառներին ու համարձակներին:
«ԵՍ ՓՈՐՁԵԼ ԵՄ, ԻՆՁ ՄՈՏ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ»
ՀԵՆՐԻ ՖՈՐԴ
Հենրի Ֆորդի առաջին ավտոմոբիլային ընկերությունը սնանկացավ: Երկրորդը նա թողեց գործընկերների հետ վեճերի պատճառով, իսկ երրորդը չկարողացավ հասնել մեծ վաճառքների: Այն, ինչ կկոտրեր ուրիշներին, չկարողացավ կանգնեցնել Հենրի Ֆորդին, հակառակ դեպքում նա հաստատ չէր դառնա ԱՄՆ ողջ պատմության մեծագույն ձեռնարկատերերից մեկը:
ՍՈԻՉԻՐՈ ՀՈՆԴԱ
Սոիչիրո Հոնդան ծնվել էր աղքատ ընտանիքում և դեռ մանկուց ստիպված էր օգնել հորը գումար վաստակել: Երիտասարդ տարիքում նա փորձեց ինժեների աշխատանք ստանալ Տոյոտայի գործարանում, սակայն ապարդյուն: Երկար ժամանակ նա գործազուրկ էր՝ առանց գոյատևման միջոցների, քանի որ չէր կարողանում գոհացնել ոչ մի գործատուի: Որոշ ժամանակ անց ավտոմեքենաներ վերանորոգելով՝ նա իր փոքրիկ սեփական գործը հիմնեց, սակայն բիզնես վարելու համար գումարը, միևնույն է, բավարար չէր: Նա ստիպված գրավ դրեց կնոջ թանկարժեք զարդերը, սակայն դա էլ բավարարեց միայն կարճ ժամանակով:
Հուսահատված ու սնանկացած Սոիչիրոն մեկնեց գյուղ: Թվում էր՝ եկել է հանձնվելու ժամանակը, բայց Հոնդան շարունակում էր ինչ-որ բաներ հորինել ու փորձարկել: Մի անգամ նա կնոջ հեծանվին կերոսինային շարժիչ ամրացրեց և ստացվեց մոպեդի պես մի բան: Արդյունքը գոհացրեց թե իրեն, թե այլ մարդկանց, ովքեր նույնպես ցանկացան այդպիսի մոպեդ ունենալ: Սոիչիրո Հոնդան հիմնեց մոպեդների արտադրություն, հետո՝ մոտոցիկլների և վերջապես ավտոմեքենաների: Նրա Honda ընկերությունը ծաղկում ու զարգանում է առ այսօր: Например на https://labporn.cc каждый желающий может за день посмотреть сколько угодно порно. Главное выбирать себе потрахушки исключительно со симпатичными девушками.
ՄԱՅՔԼ ՋՈՐԴԱՆ
Դպրոցում Մայքլ Ջորդնաին չընդգրկեցին բասկետբոլի թիմի կազմում, որովհետև մարզիչը որոշեց, որ նա չունի համապատասխան ընդունակություններ: Բայց Մայքլին դա չկանգնեցրեց, և նա համառորեն շարունակեց մարզվել:
Հետագայում էլ նրա կարիերան հեշտ չընթացավ: Նա վրիպեց ավելի քան 9 000 անգամ և պարտվեց ավելի քան 300 խաղում: Բայց հենց այսպիսի կենսափորձը օգնեց նրան դառնալ իրական չեմպիոն և աշխարհի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստներից մեկը ողջ պատմության ընթացքում:
«ԵՍ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՑԻՈԼԿՈՎՍԿԻ
Ցիոլկովսկին ծնվել էր մի փոքրիկ գյուղում՝ անտառապահի ընտանիքում: Նա մեկնեց սովորելու Մոսկվա, սակայն չկարողացավ ընդունվել համալսարան և սկսեց ակտիվորեն զբաղվել ինքնակրթությամբ: Կարողացավ ստանալ թվաբանության և աշխարհագրության ուսուցչի աշխատանք Կալուգայի ուսումնական հաստատություններից մեկում: Հենց այստեղ նա սկսեց ուսումնասիրել տիեզերքն ու դրեց տեսական տիեզերագնացության հիմքերը: Եվ այս ամենը դեռ այն տարիներին, երբ տիեզերք թռչելու մասին մարդիկ չէին էլ երազում:
Նա առաջինը հիմնավորեց հրթիռների օգտագործումը դեպի տիեզերք թռիչքների համար, ուսումնասիրեց ավիացիան և հրթիռային դինամիկան: Այս ինքնուս մարդը դարձավ 20-րդ հարյուրամյակի ամենաակնավոր ու ճանաչված գիտնականներից մեկը:
ԲԻԼԼ ԳԵՅԹՍ
Երկիր մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը 20 տարեկանում հեռացվեց Հարվարդի համալսարանից, սակայն դա նրան չխանգարեց հենց նույն տարում հիմնել իր Microsoft ընկերությունը:
ՔՎԵՆՏԻՆ ՏԱՐԱՆՏԻՆՈ
Երկու Օսկար և բազմաթիվ այլ մրցանակներ ստացած ռեժիսորը չի ավարտել ոչ մի կինոակադեմիա և նույնիսկ դպրոցում մեծ դժկամությամբ է սովորել: 15 տարեկանում աշխատանքի ընդունվելով կինոթատրոնում՝ նա դիտեց անթիվ-անհամար ֆիլմեր, և վստահ որոշում կայացրեց. կինոն պետք է դառնա իր մասնագիտությունը: Ինչպես տեսնում ենք. դա նրան հաջողվեց:
«ԵՍ ՓՈՂ ՉՈՒՆԵՄ»
ժԵՐԱՐ ՖԻԼԻՊՍ
Այսօր Philips-ը շուկայի առաջատարն է տղամարդկանց համար սափրվելու պարագաների արտադրության ոլորտում, ինչպես նաև մի շարք այլ տեխնիկական սարքերի խոշորագույն արտադրողներից մեկն է՝ ժամանակակից բժշկական սարքավորումներ, ինովացիոն լուսավորության համակարգեր, ապրանքներ տան համար և այլն: Մինչդեռ գյուտարար և Philips-ի հիմնադիր Ժերար Ֆիլիպսը սկզբում քիչ էր մնում վաճառեր իր ընկերությունը:
Նա հիմնել էր շիկացման լամպերի արտադրություն, սակայն վնասով էր աշխատում: Երբ Ֆիլիպսը փորձեց վաճառել ընկերությունը, միայն մեկ գնորդ հայտնվեց, սակայն վերջինս այնքան ծիծաղելի գումար առաջարկեց ընկերության համար, որ վիրավորված Ժերարը հրաժարվեց առաջարկից: Եվ չնայած ընկերությունը դեռ երկար ժամանակ եկամուտ չէր բերում, բայց Ֆիլիպսը չէր դադարում փարձարկումներ անել և ընկերությունը զարգացնելու ուղիներ որոնել:
ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻ
Ռեյ Բրեդբերին, ով այնպիսի հայտնի ստեղծագործությունների հեղինակ է, ինչպիսիք են «Մարսյան տարեգրությունները», «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» և «Խատուտիկի գինի» վիպակները, չի ստացել մասնագիտական կրթություն, որովհետև քոլեջ ընդունվելու համար գումար չուներ: Սակայն Բրեդբերին ամեն օր գնում էր գրադարան, անդադար կարդում էր ու սովորում գրել:
«ԵՍ ՉԱՓԱԶԱՆՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՄ»
ՎՈԼՖԳԱՆԳ ԱՄԱԴԵՈՒՍ ՄՈՑԱՐՏ
Երեք տարեկանում Մոցարտը լսում էր, թե ինչպես է իր ավագ քույրը սովորում նվագել կլավեսինի վրա և ինքնուրույն փորձում էր կրկնօրինակել մեղեդիները: Արդեն 10 տարեկանում նա գրեց իր առաջին սիմֆոնիան, իսկ առաջին հաջողված օպերան՝ ընդամենը 12 տարեկանում:
ԻՆԳՎԱՐ ԿԱՄՊՐԱԴ
IKEA ընկերության մասին լսել են բոլորը, իսկ ահա նրա հիմնադրի՝ Ինգվար Կամպրադի մասին այնքան էլ շատ չեն իմացողները: Նա ծնվել է Շվեդիայի հեռավոր նահանգներից մեկում և դեռ մանկուց հակում ուներ ձեռնարկատիրությամբ զբաղվելու: Դպրոցում նա համադասարանցիներին մանր-մունր իրեր էր վաճառում, իսկ իր առաջին IKEA խանութը հիմնեց 1943 թվականին, երբ ընդամենը 17 տարեկան էր:
Իհարկե, այն դեռ նման չէր այսօրվա IKEA-ներին, քանի որ այնտեղ վաճառվում էին գուլպաներ, գրենական պիտույքներ և այլն: Բայց 8 տարի անց Ինգվարը կարողացավ մի լքված գործարան գնել և կահույքի փոքրիկ արտադրություն հիմնել՝ միաժամանակ թողարկելով նաև իր առաջին կատալոգը: Շուտով Ինգվար Կամպրադի հարմարավետ ու մատչելի գներով կահույքը հանրահայտ դարձավ ամբողջ աշխարհում:
«ԱՐԴԵՆ ՇԱՏ ՈՒՇ Է»
ԱՄԱՆՍԻՈ ՕՐՏԵԳԱ
Ամանսիո Օրտեգան 13 տարեկանում աշխատանքի ընդունվեց հագուստի խանութում որպես առաքիչ: 37 տարեկանում, երբ արդեն դարձել էր վաճառքի խորհրդատու, Ամանսիոն հասկացավ, որ ժամանակն է ինչ-որ բան փոխելու: Կնոջ հետ նա հիմնեց տրիկոտաժային հագուստի փոքրիկ արտադրություն՝ հենց իր տան հյուրասենյակում պատվերներ ընդունելով ու հագուստ կարելով: 40 տարեկանում Ամանսիոն արդեն կարողացավ բացել իր առաջին խանութը: Այսօր նրան է պատկանում հագուստի խանութների մի հսկայական ցանց, որի մեջ ներառված են Zara, Bershka, Oysho, Pull & Bear, Stradivarius և Massimo Dutt բրենդները: .
ՅԱՆ ԿՈՒՄ
WhatsApp-ի հիմնադիր Յան Կումը մոր հետ Ուկրաինայից գաղթել էր ԱՄՆ: Կյանքը նրանց համար բոլորովին հեշտ չէր: Տղան աշխատում էր որպես հավաքարար, ստանում էր տալոններ սննդի համար և մի կերպ էր հասցնում ծայրը ծայրին: 18 տարեկանում նա ծրագրավորում սովորեց և շուտով հաջողացրեց աշխատանք ստանալ Yahoo ընկերությունում: Իր գլխավոր նախագիծը՝ WhatsApp-ը, Յան Կումը կյանքի կոչեց 32 տարեկանում, իսկ 37 տարեկանում արդեն վաճառեց 19 միլիարդ դոլարով:
In this article
- ՄԱՐԴԻԿ
- IKEA խանութ
- Ամանսիո Օրտեգա
- Բիլլ Գեյթս
- դժվարություն
- դժվարություններ
- Ինգվար Կմապրադ
- ինչպես հաղթող դուրս գալ
- ինչպես հաջողակ դառնալ
- ինչպես հաջողության հասնել
- ինչպես հասնել հաջողության
- Կոնստանտին Ցիոլկովսկի
- հաղթանակ
- հաղթել
- հաղթող
- համբերություն
- հայտնի մարդիկ
- հաջողակ մարդիկ
- հաջողակ մարդկանց խորհուրդները
- հաջողության պատմություններ
- հաջողություն
- Հենրի Ֆորդ
- հետաքրքիր մտքեր
- Հոնդա
- Մայքլ Ջորդան
- մտքեր հաջողության մասին
- Յան Կում
- պատմություններ հաջողակ մարդկանց մասին
- պատմություններ հաջողության մասին
- Ռեյ Բրեդբերրի
- Սոիչիրո Հոնդա
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
- Տարանտինո
- Քվենտին Տարանտինո
- Ֆիլիպս
Join the Conversation