ՄԵՂՔԻ ՍԵՓԱԿԱՆ ԲԱԺԻՆԸ. ԿՈՂԱԿՑԻ ՉԲԱՎԱՐԱՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐ
Այս իրավիճակից ելք գտնելու համար առաջին քայլը մեղքի սեփական բաժնի գիտակցումն է: Մտածեք և փորձեք հասկանալ, թե ինչ եք արել դուք ինքներդ, որ հարաբերությունները այդչափ լարվել են, և ինչ չեք արել, որովհետև հարաբերությունները կարող են լարվել ինչպես արված, այնպես էլ չարված քայլերի արդյունքում:
Եվ կինը, և տղամարդը ունեն պահանջմունքներ: Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ ֆիզիկական և հոգևոր: Ֆիզիկական պահանջմունքների դեպքում գործը հեշտ է, դրանց թվում են ուտելու, քնելու, տանիք ունենալու, սեռական կյանք ունենալու պահանջմունքը և այլն: Ավելի բարդ է հոգեբանական պահանջմունքների դեպքում: Դրանց շարքում են ուշադրության պահանջմունքը, սեփական նշանակալիության զգացողության պահանջմունքը, ինքնազարգացման և նորություններ ստանալու պահանջմունքը: Մենք բոլորս ունենք նորի պահանջմունք՝ նոր հագուստ, նոր վայրեր, նոր իրադրություններ. մենք ունենք այս ամենի կարիքը:
Պատկերացրեք դուք բազմասերիանոց ֆիլմ եք դիտում և անընդհատ սպասում եք, որ հաջորդ սերիայում ինչ-որ նոր բան կլինի, բայց ոչ մի բան տեղի չի ունենում: Արդյունքում ձեր հետաքրքրությունը կսկսի նվազել սերիալի հանդեպ, քանի որ գիտեք, որ որևէ նոր բան այլևս չի լինելու, և ամեն ինչ կրկնվելու է:
Ամենաբարդը զույգերի հարաբերությունների մեջ հենց նորի պահանջմունքի բավարարումն է: Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ մարդը չի գիտակցում, որ իր կողակիցը կարող է ունենալ նորի պահանջմունք: Ցավոք, շատ հաճախ մարդիկ դավաճանում են հենց այդ նորը մեկ ուրիշ տեղ փնտրելու պատճառով:
Այդ պահանջմունքը բավարարելու համար հավելյալ հատկանիշներ են պետք, որոնցով ոչ բոլոր մարդիկ են օժտված: Դրանք կրեատիվությունն ու պրոակտիվությունն են: Դուք պետք է լինեք կրեատիվ, այսինքն ինքներդ անընդհատ մտածեք՝ ինչ նոր տեղ գնալ, ինչ նոր վայրում հանդիպել, ինչ նոր խոսք ասել, և լինեք պրոակտիվ, այսինքն՝ այդ քայլը անեք առանց արտաքին միջավայրի ազդեցության կամ ճնշման, սեփական նախաձեռնությամբ: Այս երկու կարևորագույն հատկանիշներից զատ դուք պետք է ինքներդ անընդհատ ձգտեք դեպի նորը, փնտրեք այն, ունենաք բավականաչափ էներգիա և հետաքրքրություն ցուցաբերեք կյանքի հանդեպ:
ՈՐՊԵՍԶԻ ԿՈՂԱԿՑԻՆ ԱՅԼ ԲԱՆ ՉՄՆԱ ԱՆԵԼՈՒ
Մարդու ցանկացած չբավարարված պահանջմունք նրա մեջ լարվածություն է առաջացնում: Դուք պետք է շատ ուշադիր լինեք ձեր կողակցի պահանջմունքների հանդեպ ու նկատեք, անգամ կռահեք այդ մասին նրանից էլ շուտ, նման այն գործարարին, որն ավելի լավ գիտի, թե ինչ է պետք իր հաճախորդներին և հաջողացնում է բավարարել այդ պահանջարկը նախապես:
Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում բավարարել դիմացինի պահանջմունքները: Պատասխանը շատ պարզ է. որովհետև չափազանց շատ են կենտրոնացած հենց իրենց պահանջմունքների վրա: «Ես»-ը և «իմ»-ը թույլ չեն տալիս հասկանալ, թե ինչի կարիք ունի մեր դիմացինը:
Վեճերի ժամանակ մենք խոսում ենք մեր շահերից ու պանաջմունքներց և մեղադրում ենք դիմացինին: Իսկ ի՞նչ կլինի, եթե հակառակ կերպ վարվենք, այսինքն խոսենք դիմացինի շահերից ու պահանջմունքներից ու փորձենք հասկանալ մեղքի մեր բաժինը: Ձեր կողակիցը, որ մինչև այս մտածում էր իր պահանջմունքների բավարարման մասին, այլևս ոչինչ չի ունենա անելու, քանի որ հենց դուք առաջին հերթին կմտածեք ու կբավարարեք նրա պահանջմունքները: Այլևս կկորչի իմաստը սեփական պահանջմունքների վրա կենտրոնանալու, նրան էլ ոչինչ չի մնա անելու, քան բավարարել ձեր պահանջմունքները: Եվ սա կդառնա անվերջանալի շղթա, որը դուք կարող եք զարգացնել ամբողջ կյանքի ընթացքում՝ կառուցելով ներդաշնակ ու երջանիկ հարաբերություններ:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՎՈ՞ՒՄ Է ՎԵՃԻ ԺԱՄԱՆԱԿ
Իրականում ճշմարտությունը ոչ թե ծնվում, այլ մեռնում է վեճի ժամանակ: Եթե ուզում եք հասկանալ իրար, խոսակցությունը երբեք չպետք է ընթանա վեճի ճանապարհով: Վեճը չափազանց արագընթաց ճանապարհ է, որը մի պահի (ի դեպ, այդ պահը վրա է հասնում գրեթե ակնթարթորեն) բաժանվում է երկու մասի: Մեկը տանում է դեպի հարաբերությունենրի կործանում, մյուսը՝ դեպի կառուցողական հանգուցալուծում՝ փոխզիջման ելքով: Այդ ճամփաբաժանի վրա մի փոքրիկ ցուցանակ կա, որի վրա մանր տառերով գրված է՝ «Հարգեք դիմացինի կարծիքը, հարգեք դիմացինի անձը»: Եվ եթե դուք այդ ճանապարհով սլանալիս չեք հասցնում կարդալ այդ ցուցանակի գրությունը, ապա դուք միանշանակ կընթանաք այն ուղիով, որը տանում է դեպի հարաբերությունների կործանում: Իսկ եթե ցուցանակին հասնելով՝ դուք կարողանում եք մի պահ արգելակել, ապա նաև ի վիճակի կլինեք ճիշտ ուղի ընտրել: Հարգելով դիմացինի պահանջմունքները, խոսքը, անձը՝ դուք կկարողանաք նրա հետ գալ ընդհանուր հայտարարի:
Լավագույն դեպքում, իհարկե, պետք չէ թույլ տալ, որ խոսակցությունը հասունանա ու վեճ դառնա: Ամենասկզբից պետք է կառուցողական խոսել: Պետք չէ միմյանցից նեղանալ, խոսել «մանիպուլյացիաների» ձևով: Միշտ պետք է հիշել, որ զույգն ունի շատ ավելի կարևոր արժեքներ ու ձեռքբերումներ, քան այն, ինչի շուրջ նրանք այդ պահին վիճում են: Պետք է հիշել կշեռքի մյուս նժարի մասին և վեճը չդարձնել այդ ամենը հակակշռող կշռաքար:
Եվ իհարկե, վեճերի ժամանակ կարիք չկա ցույց տալ սեփական հպարտությունը՝ առաջինը ներողություն չխնդրելով, չզանգահարելով և այլն: «Չեմպիոն» է ոչ թե այն մարդը, ով կարողանում է ամենից երկարը «ձգել»՝ առաջին քայլը չանելով, այլ այն մարդը, ով հասկանում է, թե ինչն է ավելի թանկ, նա, ով գնահատում է իր համար թանկ մարդկանց և արժեքները:
Թեման անշուշտ այսքանով չի սահմանափակվում և հարաբերությունների հոգեբանության, ներդաշնակ հարաբերությունների կառուցման գաղտնիքների մասին մենք կշարունակենք խոսել նաև հետագա հրապարակումներում:
In this article
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ամուսնական հարաբերություններ
- ամուսնանալ
- ամուսնություն
- անձի հոգեբանություն
- անձնական կյանք
- անձնական հարաբերություններ
- անձնային հարաբերություններ
- գիտակից կյանք
- Գրիգոր Առաքելյան
- Գրիգոր Առաքելյանի մասին
- երեխայի ծնունդ
- երջանիկ
- երջանիկ ընտանեկան կյանք
- երջանիկ կյանք
- երջանկություն
- զգացմունք
- զուգընկեր
- զույգերի համատեղելիություն
- էմոցիա
- էմոցիոնալ համատեղելիություն
- ընտանեկան երջանկություն
- ընտանեկան հարաբերություններ
- ինչպես գտնել կյանքի կեսին
- ինչպես գտնել քո իրական կեսին
- ինչպես պահպանել սերը
- իրական սեր
- կյանք ամուսնությունից հետո
- կյանքի ընկեր
- կյանքի ուղեկից
- համատեղելիություն
- հավերժ սեր
- հարաբերություններ
- հարսանիք
- հիասթափություն
- հոգեբանական վերլուծություն
- մարդկային հարաբերություններ
- մինչև ամուսնանալը
- ում սիրահարվել
- պար
- ռոմանտիկ հարաբերություններ
- սեր
- սեքս
- սիրահարվածություն
- սիրահարվել
- սիրային հարաբերություններ
- սիրելիս
- սիրո մասին
- սիրո փուլերը
- տուն
Join the Conversation