ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Ձեզ ենք ներկայացնում անձնական կարգապահության մի քանի կանոն, որոնք մեծապես կնպաստեն ձեր անձնային աճին ու ժամանակ կխնայեն մեծ գործերի համար:

11081
  • Խոսքի տերը եղեք: Հատկապես երբ խոսքը վերաբերում է հեռախոսազանգին:
  • Ժամանակը չի՞ բավականացնում: Ուշանո՞ւմ եք: Տեղեկացրե՛ք մարդկանց:
  • Հոգածությամբ վերաբերվեք այլոց երազանքներին և նույն վերաբերմունքին կարժանանան ձեր երազանքները:
  • Դժվար պահին լքած մարդկանց հարկ է դուրս մղել ձեր կյանքից:
  • Ծնողները միշտ ձեր կողքին են: Հաճախ ենք թերագնահատում նրանց ընկերակցությունը ու չենք էլ նկատում: Չարժե այդպես վարվել: Ցավոք, մի օր նրանք առհավետ լքելու են ու ժամանակն էլ ետ բերել չի լինելու:
  • Հարգալից հրամանատարներին ամրոցներ են հանձնվել: Քաղաքավարի՛ եղեք, ու ձեր առջև շատ դռներ կբացվեն:
  • Հեռուստացույցը թմրեցնում է ուղեղը, ճնշում կամքը: Լավ կլինի՝ առհասարակ չմիացնել:
  • Սովորեք գրագետ խոսել ու գրել:
  • Սխալները հնարավոր է ուղղել, եթե միայն ընդունում ես:
  • Անիմաստ է խնդիրներից ու ձախողումներից գանգատվել: Բոլորը, կարելի է ասել, թքած ունեն:
  • Ասեկոսեներ մի՛ տարածեք ու մի՛ էլ հավատացեք դրանց:
  • Օրը բացվում է, բարին՝ հետը: Չես կարողանում իրավիճակից ելք գտնել՝ պառկիր ու քնիր: Ենթագիտակցությունն ինքը ելք կգտնի:
  • Մի՛ սևեռվեք նույնի վրա: Առաջ: Քանզի դանդաղելը մահու պես է:
  • Կարևոր չէ՝ որքան է լուրջ եղել ձեր վիճաբանությունը: Անձերի մի՛ անցեք ու պարկեշտության սահմանը մի՛ անցեք: Վեճը կհանդարտվի, հավանաբար կհաշտվեք, իսկ, այ, խոցող բառերը պատնեշի պես դեռ շատ կկանգնեն ձեր միջև:
  • Երբեք մի՛ ստեք: Սուտը սուտ է ծնում ու հիասթափություն:
  • Մի՞տք եք հղացել՝ գրի առեք:
  • Առաջին հերթին ամենաանցանկալի գործն արեք:
  • Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտք չէ. ահա կյանքի «դառը» ճշմարտությունը: Ընտելացե՛ք դրան՝ աստիճանաբար բառապաշարից հանելով «պարտք» բառը: Այլապես ինքներդ պարտքերի մեջ կթաղվեք:
In this article


Join the Conversation