Հենրի Ֆորդը դիտող էր, գյուտարար ու ինժեներ, բայց պատմության մեջ մտավ որպես ավտոմոբիլային արդյունաբերության հայրը: Նա ռիսկի էր դիմում, շահում ու տանուլ տալիս, բայց ոչ մի րոպե չնահանջեց իր սկզբուքներից:
Ահավասիկ նրա սկզբունքները:
- Երբ թվում է, թե ողջ աշխարհն է քո դեմ, հիշիր, որ ինքնաթիռը քամուն հակառակ է թռչում։
- Մասնագետներն այնքան խելացի ու փորձառու են, որ ճշգրտորեն գիտեն՝ ինչու չպետք է անել այսինչ բանը կամ անել այնինչը, նրանք ամենուր սահմաններ ու խոչընդոտներ են տեսնում: Եթե ցանկանայի վերացնել մրցակիցներիս, նրանց կտրամադրեի մի դյուժին մասնագետ:
- Լոկ երկու սկզբունք կա, որ մարդկանց ստիպում է աշխատել՝ աշխատավարձն ու այն կորցնելու վախը:
- Չգիտեմ՝ ինչ արդյունք կտա ինձ գովազդը, բայց եթե գումար աշխատեցի՝ գովազդում կներդնեմ:
- Շատերին աշխատանքը պայքար է ներկայանում, որը հնարավորինս արագ պետք է ավարտին հասցնել։ Կյանքը կանգառ չէ, այլ ճանապարհորդություն: Իսկ ով մտածում է, որ կանգ է առել, իրականում անդունդն է գլորվում:
- Իմ հաջողության գաղտնիքը դիմացինի տեսակետը հասկանալն է ու թե՛ նրա, թե՛ իմ տեսակետից իրերը դիտարկելու ունակությունը:
- Խանդավառություն ունենալով՝ ամեն ինչի կարող եք հասնել: Դա ձեր աչքերի փայլն է, քայլվածքի նպատակասլացությունը, ձեռքսեղմման ամրությունը, անհավատալի էներգիայի ներհոսքն ու կյանքի գաղափարները կյանքի կոչելու կամքը: Խանդավառ անձը մարտիկ է, իսկ խանդավառությունը՝ գործընթացի հիմնաքարը:
- Օդը գաղափարներով է լի: Դրանք անընդհատ բախում են ձեր մտքի դուռը: Պարզապես պետք է իմանաք՝ ինչ եք ուզում, մոռանաք այդ մասին ու ձեր գործով զբաղվեք: Գաղափարը հանկարծակի կգա:
- Անհաջողությունը կրկին սկսելու հնարավորություն է, այս անգամ արդեն՝ առավել խոհեմ:
- Ամեն առարկա պատմություն է պատմում, եթե իհարկե գիտես՝ ինչպես կարդալ այն:
Join the Conversation