Թոփ մենեջերի հետ հանդիպում նշանակելուց առաջ պետք է պատրաստ լինել դրան: Եվ այսպես՝ առանձնակի ուշադրություն պետք է դարձնել մի շարք հանգամանքների:
Աշխատանքային դրես-կոդ
Հանդիպման պետք է ներկայանալ մաքուր, խնամքով արդուկված գործնական հագուստով: պետք է սափրված լինել, մազերը՝ կոկիկ հարդարված:
Հանդիպման նպատակը
Պետք է բյուրեղացնեք ձեր առաջարկը, ձևակերպեք՝ ինչ եք հատկապես ցանկանում ստանալ: Թվում է՝ պետք է, որ ձեր արտադրանքը գնի: Բայց դա հենց առաջին հանդիպման նպատակը չպետք է լինի: Բարդ կորպորատիվ արտադրանքը 10 րոպե շփման արդյունքում չի վաճառվում: Ահա թե ինչու առաջին հանդիպման նպատակը համագործակցելուն շահագրգռելն է, նրան հետաքրքրելը:
Հիմնական տեղեկությունը
Ղեկավարին պետք է այն տեղեկությունը հաղորդել, որը կհետաքրքրի նրան
Հանդիպման սկիզբը
Կարճ ողջույն, այցետոմսի փոխանցում և անմիջապես գործի անցնել: Չարժե ջուր ծեծել: Առաջարկն անելուց հետո լսեք ու մի՛ ընդհատեք: Լսելով պատասխանը՝ պատասխանեք հարցին կամ ինքներդ հարց տվեք:
Շատ արագ մի՛ խոսեք
Առավելագույն տեղեկություն նվազագույն բառերի օգնությամբ
Հարմարվեք զրուցակցի ռիթմին
Եթե ղեկավարն արագ է խոսում, դուք էլ մի ձգեք ֆրազները, եթե դանդաղ՝ դուք ևս մի շտապեք:
Դես ու դեն մի՛ ընկեք
Չարժե կաբինետ մտնելով՝ սկսել քանդել պայուսակը: Լավ կլինի, եթե թղթերը բերեք մի թղթապանակում ու ձեր առջև՝ սեղանին դնեք:
Որսացե՛ք հաջող պահերը
Եթե ղեկավարը լավ տրամադրություն ունի, բաց մի՛ թողեք այդ պահը: Դրանում ձեզ կօգնի լսելու ու ճիշտ հարցեր տալու ունակությունը:
Կպչուն մի՛ եղեք
Պետք է կտրու սահմանափակեք ձեր զեկուցման առավելագույն տևողոթւթյունը: Լավագույնը համարվում է 5 րոպեն:
Իմացե՛ք գործադիր-մենեջերի ազգանունը
Հարցրեք ղեկավարին՝ ում հետ կարելի է քննարկել հնարավոր գնման մանրամասները:
Իմացե՛ք բջջայինի համարը
Այս խնդրանքը զգույշ պետք է անել, որպեսզի ղեկավարը կարողանա քաղաքավարի կերպով մերժել, եթե ցանկանա:
Պայմանավորվե՛ք նոր հանդիպման մասին
Որքան էլ որ լավ աշխատեք, այդ հանդիպմանը վերջնական որոշում չի կայացվի ու ևս մի հանդիպման կարիք կլինի: Նախապես ստացեք դրա թույլտվությունը՝ ձեր ցանկությունը հիմնավորելով նրանով, որ անհրաժե՛տ է պայմանավորվել պայմանագրի նախապատրաստման արդյունքների մասին գործադիր մենեջերի հետ:
Join the Conversation