ԲԻԶՆԵՍԻ ՎԱՃԱՌՔ. Ո՞Վ և ԻՆՉՈ՞Ւ Է ԳՆՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ վաճառել հնարավոր է գրեթե ամեն ինչ. գլխավորը՝ ինչպես: Բիզնեսը բացառություն չէ:

5643
biznesi vacharq

Վաճառվում և գնվում է ցանկացած բիզնես՝ նոր ստեղծված թե բազմամյա, փոքր կամ մեծ: Միակ բացառությունը. բիզնեսը չի վաճառվի, եթե շահագրգիռ գնորդը գտնում է, որ իր համար ավելի էժան կարող է լինել զրոյից ստեղծելը, քան գնելը: Բիզնեսի վաճառքը միշտ կապված է 3 հարցի հետ՝ ով, ինչ և ինչ գնով է գնում: Կա նաև չորրորդ հարցը, որը վաճառողի համար է կարևոր. երբ է պետք վաճառել բիզնեսը: Վաճառել պետք է այն դեպքում, երբ իսկապես ցանկանում եք կամ երբ առաջարկ է ստացվել, որից անհնար է հրաժարվել. դա կարող է լինել շահավետ գնային առաջարկը կամ ստիպողական հանգամանքները:

Ով է գնում

Առանձնացնում են պոտենցիալ գնորդների 3 խումբ:

Առաջինը «ստրատեգների» խումբն է: Դրանք գործարարներ են, որոնց համար ավելի հեշտ է գնել պատրաստի բիզնես ու այդպիսով ժամանակ խնայել, քան նորը ստեղծել:

Երկրորդ խումբը «պորտֆելային ներդրողներն» են: Դրանք սովորաբար բանկի, հիմնադրամների կամ ներդրող ընկերությունների աշխատակիցներ են, որոնք մասնագիտացած են էժան գնելու և թանկ վաճառելու գործում: Նրանք հաճախ են շահավետ առաջարկներ անում, բայց սովորաբար ողջ բիզնեսը չեն գնում և ձգտում են պահպանել թիմի ամենաաշխատունակ մասը, որը կյանքի կկոչի իրենց գաղափարները:

Երրորդ խումբը բիզնեսը գնելու դեպքում ընկերության բաժնետոմսերը դուրս է բերում միջազգային հատուկ բորսա: Այն իրականացնող ընկերությունը կարգավիճակը փոխում է մասնավորից հանրայինի: Այլ կերպ ասած՝ այս ընթացակարգի միջով անցնելով՝ բիզնեսի տերը բիզնեսի սեփականությունը սկսում է կիսել հարյուրավոր այլ համասեփականատերի հետ և պարտավորվում է հետևել հաշվետվության ու ընկերության թափանցիկության շատ խիստ կանոնների:

Ինչ է գնվում

Այս հարցին հակիրճ է պետք պատասխանել: Ինչպես ամեն մի ապրանքի, բիզնեսի դեպքում ևս վաճառքի է ենթակա սպառողական արժեքը: Այսպես՝ ստրատեգիական ներդրողը կարող է գնել հաճախորդների բազան, աշխարհագրական դիրքը, բրենդը, նոր տեխնոլոգիաները, արհեստավարժ մենեջերներին և այլն: Գնորդի համար ավելի կարևոր է շուկայի հեռանկարայնությունն ու պոտենցիալը, պոտենցիալ հաճախորդների քանակը և այլն:

Ինչ գնով է գնվում

Եվ վերջին հարցը՝ բիզնեսի գինը: Հարցը պարզ է ու միաժամանակ բարդ: Պարզ՝ որովհետև գինը փոխհամաձայնեցվող հարց է: Բայց և բարդ, որովհետև դա մեխանիկական գործընթաց չէ ու էմոցիոնալ մեծ ջանքեր է պահանջում վաճառողից: Պատճառն այն է, որ ընկերությունն իր սեփականատիրոջ համար ոչ թե պարզապես ապրանք է, այլ սեփական բազմամյա աշխատանքի թանկ պտուղը:

In this article


Join the Conversation