Մի քանի միջոց մարդկանց որոշումների վրա ազդելու և ձեր նպատակներին հասնելու համար:
Զրուցակցին դիմել անունով
Զրույցի ընթացքում, որքան հաճախ նշեք զրուցակցի անունը, այնքան ավելի հեշտ կարժանանաք նրա բարյացակամությանը: Բայց անհրաժեշտ է նախ և առաջ նկատի ունենալ, թե նա ինչպես է ձեզ ներկայացել, որպեսզի թյուրիմացություններ չլինեն:
Սկսեք անհնարինից
Որպեսզի դիմացինը ձեզ օգնի, խնդրեք նրանից որևէ անհնարին բան, որը սկզբում նրան կթվա դժվար իրականանալի: Ձեզ մերժելուց հետո զրուցակիցն իրեն մեղավոր կզգա, բայց նաև կկարծի, որ ճիշտ որոշում է կայացրել: Հաջորդ անգամ կարող եք դիմել նրան ավելի պարզ հարցով, և ի՞նչ եք կարծում մյուս անգամ նա կմերժի ձեզ:
Ինչպե՞ս վարվել չարակամների հետ
Կա մի հետաքրքիր տեսություն՝ ըստ որի, չի կարելի չարանալ վատը կամեցողների հանդեպ: Փորձեք դիմել նրանց ձեզ օգնելու խնդրանքով: Այդ դեպքում դիմացինը, կարծելով, թե ձեզ օգնելով բարի գործ է անում, կսկսի ձեզ այլ կերպ վերաբերվել:
Մի անգամ հայտնի քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը, որպեսզի արժանանա ինչ-որ մի հայտնի մարդու համակրանքին, խնդրել է նրանից մի գիրք: Այդ օրվանից նրանք ընկերացել են՝ չնայած մինչ այդ անգամ չէին ողջունել միմյանց:
Հաճոյախոսություններ արեք և փորձեք նմանություններ գտնել
Փորձեք նմանություններ գտնել. դա կօգնի ձեզ ավելի մտերմանալու և կարծելու, որ վաղեմի ծանոթներ եք:
Յուրաքանչյուրին հաճելի է իմանալ իր անձի հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Դա ևս կլինի ի օգուտ ձեզ:
Ընդօրինակում
Եթե ցանկանում եք ազդել որևէ մեկի վրա, ընդօրինակեք նրա վարքագիծն ու շարժումները: Զրուցակիցը, կնկատի ձեր միջև եղած նմանությունները, և պարզ կլինի, թե նա այդ պահին ինչ է զգում:
Հարմար պահ
Խնդրանքով դիմեք այն ժամանակ, երբ դիմացինը հոգնած է ու երազում է հանգստի մասին: Եվ եթե նույնիսկ ձեր խնդրանքը թողնի վաղվան, ապա համոզված եղեք, որ չի մերժի ու կկատարի իր խոստումը:
Ուշադրություն
Շփման ընթացքում ապացուցեք, որ ուշադիր լսում եք ձեր զրուցակցին: Ժպտացեք և գլխի շարժումներով ցույց տվեք, որ լիովին համաձայն եք նրա հետ:
Չվիճել
Եթե համաձայն չեք դիմացինի այս կամ այն կարծիքի հետ, ապա պետք չէ բարձրաձայնել: Այլապես նա բացասաբար կտրամադրվի, ու նոր կոնֆլիկտների առիթ կստեղծվի: Հարցերի միջոցով պարզեք նրա դիրքորոշումը, ցույց տվեք, թե հասկանում եք նրան ու մտածում եք այնպես, ինչպես նա:
Ռեֆլեկտիվ լսողություն
Հարկավոր է՝ դիմացինի կողմից ձեզ տրված հարցը, որը նաև պատասխան է պարունակում, վերարտադրել նույն կերպ: Այդպես նա կկարծի, թե դուք հասկանում եք նրան այնպես, ինչպես ոչ ոք, և դա վստահություն կներշնչի նրան:
Խոսքի արագություն
Որպեսզի ազդեք մարդկանց վրա, պետք է փորձեք խոսել արագ՝ անցնելով մի թեմայից մյուսին: Այդ դեպքում զրուցակիցը չի հասցնի վերծանել ասվածն, ու ամբողջ տեղեկությունը կպահվի նրա ենթագիտակցության մեջ: Ժամանակի ընթացքում նա կկարծի՝ այդ մտքերն ու գաղափարները իրենն են:
Հարկավոր է ոչ միայն կարողանալ ազդել մարդկանց վրա, այլև չընկնել նրանց թակարդն ու չհայտնվել խամաճիկի դերում:
Join the Conversation