ՍԹՐԵՍԻՑ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՄԻՋՈՑ

Սթրեսը բազմաթիվ հիվանդությունների, անքնության, հարաբերությունների վատացման, բացասական տրամադրության և բազմաթիվ այլ երևույթների արդյունք է, որը բացասաբար է անդրադառնում մեր օրգանիզմի վրա: Առաջարկում ենք մի քանի միջոց, որոնց շնորհիվ կարելի է ազատվել սթրեսից:

9118
ինչպես ազատվել սթրեսից

Ճապոնական տեխնիկա

 

Պատահական չէ այն տեսակետը, որ ճապոնացիները հանգիստ են ու հավասարակշռված: Դրա պատճառն այն է, որ նրանք հաճախ են զբաղվում ձեռքերի հատուկ կետերի մերսումով:

Մատների նյարդային հյուսվածքները անմիջականորեն կապված են ուղեղի տարբեր հատվածների հետ, որոնք պատասխանատու են մեր զգացմունքների համար:

Ձեռքի մատներից յուրաքանչյուրն ունի իր բնութագիրը.

  • Ճկույթ – խուճապ, ուժասպառություն, ճնշվածություն
  • Մատնեմատ – տխրություն, ցածր ինքնագնահատական, շփոթվածություն, դեպրեսիվ վիճակ
  • Միջնամատ – ագրեսիա, զայրույթ
  • Ցուցամատ – տարբեր վախեր, տագնապ
  • Բթամատ – անօգնականություն, չափազանց դյուրագրգռություն
    Այժմ, իմանալով յուրաքանչյուր մատի առանձնահատկությունը, կարելի է վերացնել խնդիրներն ընդամենը մերսման միջոցով:

Սեղմեք ափի այն հատվածը, որը տանում է դեպի ձեր նախընտրած մատի ուղղությամբ: Այդպես մերսում ենք յուրաքանչյուր մատնահատվածը 30 վայրկյան տևողությամբ, ապա դադար ենք տալիս ու էլի կրկնում գործողությունը: Մասնագետները կարծում են, որ յուրաքանչյուր ձեռքի մերսումը պետք է կատարել ոչ պակաս, քան 5 անգամ:

սթրես-2

Մեդիտացիա 


Մեդիտացիայի միջոցով կարելի է կարգավորել մեր ֆիզիկական ու զգացմունքային դաշտը: Նստում եք ձեզ հարմար տեղում, մաքրում ուղեղը մտածմունքներից: Կարևոր է՝ պահպանել հավասարակշռությունը, զգաստությունն ու չքնել:

Անտառային լոգանք

 

Սա արևելյան բժշկության մեջ տարածված միջոց է, որն օգնում է ազատվել ավելորդ լարվածությունից: Դրա համար անհրաժեշտ է շուրջ մեկ ժամ ոտաբոբիկ քայլել խոտերի միջով: Դա պետք է անել այնպիսի խոտածածկ տարածություններում, որտեղ զերծ կլինեք ձեզ վտանգի ենթարկվելուց:

սթրես-3

Արտ-թերապիա

 

Սա կիրառվում է հատկապես երեխաների դեպքում, քանի որ նրանք դեռ ի վիճակի չեն գիտակցելու իրենց լարվածությունը, զգացմունքներն ու ինքնազգացողությունը: Արտ-թերապիան օգտակար է նաև մեծերի համար, հնարավորություն է տալիս «անջատել ուղեղը» և ստեղծագործել:

սթրես-4

Զգացմունքների բացահայտում

 

Շատերն են նախընտում թաքցնել իրենց թուլությունները, այսինքն՝ լաց չլինել՝ մոռանալով դրա վտանգավորության մասին: Եթե հերքում եք որևէ բան և զսպվածություն ցուցաբերելու փորձեր եք անում, ապա չի նշանակում, որ դա գոյություն չունի: Հիշեք՝ եթե ամաչում եք լաց լինելուց, փնտրեք այնպիսի տեղ, որտեղ կարող եք ազատություն տալ արցունքներին և ազատել հոգին բացասական զգացողություններից:

Նամակ

 

Նամակ գրեք ինքներդ ձեզ՝ մատնանշելով այն բոլոր մտքերն ու պատճառները, որոնք ստիպել են ձեզ տառապել: Դա հնարավորություն կտա գիտակցելու խնդիրներն ու դրանք լուծելու միջոցներ գտնել:

Արոմաթերապիա

 

Օգնում է ազատվել բացասական էներգիայից, ազատում է ծանր օրվա ազդեցությունից և դրական զգացողություններ ներշնչում:

սթրես-5

Ուշադրությունը կենտրոնացնել

 

Որպեսզի ազատվեք տհաճ զգացողություններից ու բացասական մտքերից, կենտրոնացրեք ձեր ուշադրությունը սենյակում գտնվող տարբեր առարկաների վրա՝ փորձելով հաշվել դրանք: Դա կօգնի սառը դատողությունը վերականգնել, ապա ճիշտ որոշումներ կայացնել:

Սովորեք ճիշտ շնչել

 

Ճնշվածությունը կարելի է հաղթահարել խորը շունչ քաշելու միջոցով:

Մի քանի հանձնարարություն

 

  • Հոբբին մեծացնում է հաճույքի, հանգստի զգացողությունը: Սկսեք անել այն, ինչի մասին վաղուց երազել եք, բայց չեք ունեցել ժամանակ, բավական գումար և մտերիմների աջակցություն:
  • Ընտանի կենդանիներն օգնում են ազատվել մենակության և անպետքության զգացողությունից:
  • Սպորտով զբաղվելը հնարավորություն է տալիս ազատվելու կուտակված էներգիայից և լիցքաթափվելու:
  • Ճանապարհորդությունը լիցքավորում է նոր տպավորություններով ու զգացողություններով:
  • Շփվեք այն մարդկանց հետ, որոնց կողքին դուք ձեզ հանգիստ ու հարմարավետ եք զգում:

Հետևեք ձեզ, հանգստացեք ու երջանիկ եղեք:

 

In this article


Join the Conversation