Կոկո Շանելի մտքերը ժամանակի ընթացքում դարձել են թևավոր խոսքեր։ Առաջարկում ենք ծանոթանալ դրանցից մի քանիսին։
- Եթե ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, ապա պետք է անեք այն, ինչ երբեք չեք արել:
- 20 տարեկանում կնոջ դեմքն այնպիսին է, ինչպիսին ստեղծել է բնությունը, 30-ում՝ նրա ստեղծածն է, իսկ 40-ում այնպիսին է, ինչին արժանի է:
- Խնամքը պետք է սկսել ներսից՝ գեղեցկացնելով հոգին, այլապես ոչ մի շպար չի օգնի:
- Կա աշխատելու և սիրելու ժամանակ: Ուրիշ ժամանակ գոյություն չունի:
- Նրբագեղությունը երիտասարդության մենաշնորհը չէ: Այն բոլոր նրանց մենաշնորհն է, ովքեր իրենց ձեռքում են պահում ապագան:
- Ծերությունը չի պաշտպանում սիրուց, մինչդեռ սերը պաշտպանում է ծերությունից:
- Եթե ծնվել եք առանց թևերի, ապա մի խանգարեք, որ դրանք աճեն:
- Իսկական մեծահոգությունն այն է, երբ ներում եք երախտամոռությունը:
- Այն աղջիկը, ով չի շպարվում, բավականաչափ մեծ կարծիք ունի իր մասին:
- Շքեղությունն անհրաժեշտություն է: Այն սկսվում է այնտեղից, որտեղ ավարտվում է անհրաժեշտությունը:
- Անփոխարինելի լինելու համար պետք է տարբերվել բոլորից:
- Մի վախեցեք չգտնելուց, վախեցեք կորցնելուց:
- Կեղծ երջանկությունը թանկարժեք չէ: Եթե երջանկության համար պետք է շատ բարձր վճարեք, ուրեմն կեղծ է:
- Պետք է զգուշանալ խելքով օժտված, բայց առողջ բանականությունից զուրկ մարդկանցից: Մենք շրջապատված ենք նրանցով:
Join the Conversation