«Իրական սեր» 2003 թ․ (Մեծ Բրիտանիա)
Ռեժիսոր Ռիչարդ Կյորտիսի այս ֆիլմը ոչ միայն կինոյի պատմության մեջ հայտնի լավագույն ամանորյա ֆիլմերից է, այլև կատակերգառոմանտիկական ֆիլմի հիանալի օրինակ է։ Ֆիլմը բաղկացած է 12 միմյանցից տարբեր մարդկանց՝ գրողի, տնային տնտեսուհու, նախարարի, դերասանի և ուրիշների սիրո պատմություններից։ Գլխավոր հերոսների պատմությունների անկեղծությունն ու մարդկայնությունը դիտողների մոտ տարատեսակ զգացմունքներ են առաջացնում։
«Վատ Սանտա» 2003 թ․ (ԱՄՆ, Գերմանիա)
Ռեժիսոր Թերի Ցվիգոֆայի այս ֆիլմն ամենահետաքրքիր կատակերգությունն է բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում Սանտայի մոտ վատ տպավորություն թողնելուց։ Սանտայի դերակատարը Բիլլի Բոբն է, ում հաջողվել է հրաշալիորեն մարմնավորել այդ կերպարը։
«Ընտանիքասերը» 2000 թ․, (ԱՄՆ)
Նիկոլաս Քեյջի դերակատարմամբ այս կինոդրաման լավագույն գեղարվեստական ֆիլմերից է։ Ջեք Քեմբելը (Քեյջ) հրաժեշտ է տալիս Քեյթին ու մեկնում Լոնդոն։ Քեյթը խնդրում է Ջեքին մնալ, բայց վերջինս մեկնում է։ Անցնում է 13 տարի. Ջեքը դառնում է հաջողակ գործարար և խորհրդակցության ժամանակ պահանջում է, որպեսզի իր աշխատակիցները մոռանան նախածննդյան հանգստի մասին, քանի որ առջևում խոշոր գործարք է նախատեսված։ Հանկարծ Ջեքին բերում են Քեյթ Ռեյնոլդսի՝ իր առաջին սիրո երկտողը, բայց նա չի զանգահարում Քեյթին, որպեսզի անցյալը հետ չբերի և չտանջվի կարոտալի հիշողություններից։
«Մաշայի և Վիտյայի ամանորյա արկածները» 1975 թ․
Այս ֆիլմը Խորհրադային ժամանակաշրջանի լավագույն ֆիլմերից է: Ձմեռ պապը, հայտնվելով Մաշայի ու վիտյայի հեքիաթում, պայքարում է անմահ Կոշչեյի դեմ: Ֆիլմը լի է հետաքրքրական արկածներով:
«Տասներկու ամիս» 1956 թ.
Սա բոլոր սերունդների ամենասիրելի մուլտֆիլմերից մեկն է: Արքայադստեր հրամանը կատարելու և խոստացված պարգևը ստանալու համար խորթ մայրը աղջկան ուղարկում է անտառ ձնծաղիկներ բերելու: Աղջկան օգնության են հասնում տասներկու ամիսները, որոնց շնորհիվ նա հաջողությամբ հաղթհարում է դժվարությունները:
Join the Conversation