ՀԱՋՈՂԱԿ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ 8 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Բրենտ Բաուերսը երկար տարիներ The New York Times և The Wall Street Journal ամսագրերի փոքր բիզնես բաժնի պատասխանատու խմբագիրն է։ Նա նաև «Հաջողակ ձեռնարկատերերի 8 սկզբունքները» գրքի հեղինակն է։ Ներկայացնում ենք այդ գրքից մի հատված։

4775
ձեռնարկատեր-1

Ձեռնարկատերերը տարբերվում են բոլորից իրենց գործելու պատրաստակամությամբ և նպատակներին հասնելու համառությամբ։
Նրանք ոչ միայն խոսում են, այլև գործում բոլորից տարբեր։

Անտեսանելին տեսնելու կարողություն

Հաջողակ գործարարները կարողանում են նկատել հնարավորություններն ու բաց չթողնել դրանք, այսինքն՝ համապատասխան քայլեր ձեռնարկել։
Նրանք օժտված են տեսնելու այն, ինչ ուրիշները չեն տեսնում․ որևէ հասարակ բանի մեջ տեսնում են ինչ-որ արտասովոր բան։ Նրանց համար խնդիրներ գոյություն չունեն․ խնդիրների մեջ տեսնում են հնարավորություններ, որոնցից պետք է օգտվել։

Ձեռնարկատեր դառնալու համար բավական չէ միայն լուծումներ գտնելը։ Նրանք մյուսներից տարբերվում են պարզ խնդիրներին անսպասելի լուծումներ տալով։

Նրանց համար գոյություն չունի միայն մեկ պատասխան․հարցը դիտարկում են մի քանի տեսանկյունից։

Բոլորն ազատ են

Ձեռնարկատերերը ղեկավարելու մեծ հակում ունեն։ Նրանց բնորոշ է արդյունավետ ղեկավարման տաղանդը։ Նրանք հավատարիմ են իրենց ու չեն կարող աշխատել որևէ մեկի ենթակայության տակ՝ կատարելով նրանց հրամանները։ Նրանք ազատության ձգտողներ են․ սիրում են ինքնուրույն վերահսկել աշխատանքը, ժամանակը։ Առանց իշխելու ղեկավարելու ձգտումն ընդգծում է նրանց աշխատանքի արդյունավետությունը։
Ձեռնարկատերերը բնածին ղեկավարներ են։ Բացի ղեկավարելուց, իրենց գործով նաև օրինակ են ծառայում մյուսներին։ Նրանց վարքագիծն ու արդարամտությունը հարգանքի է արժանանում շրջապատողների կողմից․ հարգանք ոչ թե պաշտոնի, այլ մարդկային արժեքների համար։

Նվագախմբի դիրիժոր

Լինելով առաջնորդներ՝ նրանք գիտեն՝ ինչպես ոգևորել աշխատակիցներին, անել այնպես, որ յուրաքանչյուրն իրեն կարևոր զգա։ Նրանք ազատություն են տալիս նաև աշխատակիցներին որակյալ աշխատանք կատարելու համար ու հարգանքով են վերաբերվում նրանց։ Գնահատում են նվիրվածությունը, կարողանում են լսել, լինել ուսուցիչ և ոչ թե քննադատ։
Որքան բարեհոգի են, նույնքան խիստ են ու կարևորում են աշխատանքի որակը։

Հետ՝ դեպի անցյալ

Ձեռնարկատեր չեն դառնում մեկ օրում․ կան տարակարծություններ այն մասին, որ ժառանգականությունն այստեղ մեծ դեր ունի և փոխանցվում է սերնդեսերունդ։ Շատերն էլ պնդում են, որ ամեն ինչ պայմանավորված է այն միջավայրով, որում մեծանում ու դաստիարակվում է մարդը։

Բիզնեսի հետ անմիջական կապը պայմանավորված է վաճառքի հետ ծանոթությամբ։

Հենց առևտրի հանդեպ սիրուց են ծնվում գործարարներն ու վերածվում հաջողակ ձեռնարկատերերի։

 

Գործել՝ ըստ հանգամանքների

Ձեռնարկատերերն առանձնանում են իրենց ճարտարությամբ ու սրամտությամբ։ Նրանք կարողանում են հեշտ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։ Նրանք չունեն ղեկավարներ այդ իսկ պատճառով ընդունակ են որոշումներ կայացնել վայրկյանների ընթացքում։

 

Համառություն

8 սկզբունք

Նրանց համար չկա որևէ անհնարին բան․ աչքի են ընկնում իրենց նպատակասլացությամբ, աներևակայելի եռանդով, համբերատարությամբ ու հաստատակամությամբ։ Նրանք չգիտեն՝ ինչ է հանգիստը։ Երբ նրանց գլխում որևէ նոր միտք է ծագում, անմիջապես գործի են անցնում։ Չեն սիրում հանգիստ նստել, ձանձրանում են անգործությունից ու միապաղաղ աշխատանքից։

 

Քաղում են սեփական աշխատանքի պտուղները

Ձեռնարկատերերն իրենց ապրանքի մասին խոսում են այնպես, ինչպես երեխաների մասին։ Նրանք վստահ են, որ իրենց գաղափարը, ապրանքը կամ ծառայությունը նվաճում է ողջ աշխարհը։ Երբ նրանցից փորձում եք կարծիք հարցնել իրենց ապրանքների մասին, թվում է, թե ճախրում են ամպերում։ Սակայն դա թվացյալ է․ նրանք ամուր կանգնած են հողի վրա, բայց միևնույն ժամանակ երազում են, ինչն էլ հաջողության գրավականներից մեկն է։

 

Հաստատուն պրագմատիզմ

Հնարավոր է, պրագմատիզմն անհամապատասխան թվա երազային պատկերացումներին, սակայն հենց սրա միջոցով է հավասարակշռություն ստեղծվում։ Նրանք մշտապես երկմտանքի մեջ են․արդյոք կստացվի այս կամ այն բանը։ Ձեռնարկատերերը պրակտիկ են, նրանց որոշումները, նորարարություններն ու հայտնագործությունները եզակի են իրենց տեսակի մեջ ու, դա է նրանց հաջողության հասնելու հիմնական պատճառը։
Շատերի կարծիքով պրագմատիզմը հակասում է համարձակությանը։ Որքան էլ զարմանալի է, բայց հենց համարձակությունն է նրանց օգնում մնալ պրագմատիկներ։ Նրանք խճճվում են ռիսկային ձեռնարկումներում, որը երբեք չմտածված չի լինում։ Հենց այստեղ էլ գործ ենք ունենում պրագմատիզմի հետ․ այն ժամանակ, երբ ձեռնարկատերը վճռական քայլ է կատարում ու ամբողջովին նվիրվում է գործին, նա հասցնում է 100 անգամ գնահատել ռիսկերը, հնարավորություններն ու չօգտագործած հնարավորությունների արժեքը։

Անհաջողությունը նոր հնարավորության սկիզբ

Սա անհաջողությունների մեջ նոր հնարավորություններ տեսնելու կարողությունն է։ Նրանց համար անհաջողությունը որևէ նոր բան իմանալու հնարավորություն է։ Ձեռնարկատերերը կարողանում են ետ նայել ու վերլուծել իրենց կատարած աշխատանքը, որից հետո վերադառնում և նոր ուժով ու եռանդով իրականացնում են ավելի բարդ աշխատանքներ։

Որքան շատ են ձախողումներն այնքան լավն է պատմությունը։

Նրանք սիրում են պատմել, թե ինչպես են հաղթահարել դժվարություններն ու լուրջ անհաջողությունները։

In this article


Join the Conversation