Պիգմալիոնի էֆեկտը կօգնի հասկանալ, թե ինչպես կարող են ձեր սպասումներն ու հույսերն անդրադառնալ ադյունավետության վրա։
Եթե մեծ են ուսուցչի սպասումներն աշակերտից, ապա նա արդարացնում է նրա հույսերը, իսկ երբ աշակերտից ոչ մի լավ բան չեն սպասում, արդյունքն էլ համապատասխանաբար լինում է այդպիսին։
Երբեք ոչ ոքի մի ասեք, որ նրանց մոտ ոչինչ չի ստացվի, մշտապես աջակից եղեք մարդկանց։
Եթե դուք մենեջեր եք, ապա ձեր գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի թիմին օգնելն ու արդյունավետ աշխատանքին նպաստելը։ Սպասեք թիմից ավելին․ դա կօգնի թիմին հասնելու հաջողությունների։
Ահա, թե ինչպես է գործում Պիգմալիոնի մոտիվացիան։
Կազմեք ցանկ
Կազմեք թիմի անդամների ցուցակ
Նշեք, թե նրանցից յուրաքանչյուրից ինչ ակնկալիքներ ունեք
Որոշեք, թե ինչ առաջադրանք եք պատրաստվում հանձնարարել նրանցից յուրաքանչյուրին
Եղեք օբյեկտիվ
Վերլուծեք թիմի յուրաքանչյուր անդամի կատարած աշխատանքը
Արդյունքները դրական են, թե՞ բացասական
Յուրաքանչյուր անդամի անվան դիմաց նշեք գնահատական
Թիմի անդամներից յուրաքանչյուրին դրեք
սանդղակի որևէ աստիճանի վրա
Սանդղակի վանդակներում կարող եք նշել ձեր սպասումները նրանցից յուրաքանչյուրից։
Բարձր արդյունք, ինչպես սպասվում էր։ Մարդ, որն արդարացրել է ձեր սպասումներն ու աստիճանաբար հասել նշանակալի արդյունքների։
Ցածր արդյունք, ինչպես սպասվում էր։ Դուք ոչինչ չեք ակնկալել նրանից, հետևաբար նա էլ չի ձգտել ձեզ գոհացնել։
Անսպասելի բարձր արդյունքներ։ Սա աշխատողի այն տեսակն է, որից սպասումներ չեք ունեցել, բայց նրան հաջողվել է զարմացնել ձեզ ու ինքն իրեն մոտիվացնել։
Անսպասելի ցածր արդյունքներ։ Սա այն դեպքն է, երբ սպասումները մեծ են, իսկ արդյունքը՝ բացասական։
Ստեղծեք գործոնների ցանկ
Այժմ մտածեք այն մասին, թե որ դեպքերում եք գիտակցաբար կամ անգիտակցաբար մոտիվացրել կամ ապամոտիվացրել ձեր աշխատողներին։ Դա կարող է ներառել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝
- Պատասխանատվություն ու վստահություն
- Գովասանք ու խոստովանություն
- Աջակցություն և խորհուրդներ
- Զարգանալու հնարավորություն
- Արդարացի վերաբերմունք թիմի յուրաքանչյուր անդամին
Եթե չգիտեք՝ ինչից սկսել, մտածեք, թե ինչը ձեզ կմոտիվացնի։
Վերլուծեք
Մտածեք՝ արդարացի՞ եք վարվել մարդկանց հետ։ Չի՞ ստացվում այնպես, որ ցածր արդյունքներ ունեցող մարդիկ ձեր կողմից արժանանում են նվազ ուշադրության ու աջակցության։ Ինչպե՞ս պետք է դրսևորեք ինքներդ ձեզ, որպեսզի նրանք նույնպես գրանցեն բարձր արդյունքներ։
Մոտեցումներ
Ցածր արդյունք, ինչպես ակնկալվում էր։ Ահա այստեղ է դրսևորվում Պիգմալիոնի էֆեկտը։ Հավատացեք մարդուն ու աջակցեք նրան, դա նրան վստահություն կներշնչի և կօգնի հասնել բարձր արդյունքների։
Անսպասելի բարձր արդյունքներ։ Այս մարդիկ կարող են լինել շատ տաղանդավոր։ Դուք կարող եք ամեն բան թողնել այնպես, ինչպես կա կամ աջակցել նրան ու տեսնել, թե ինչ կստացվի։
Անսպասելի ցածր արդյունքներ։ Միգուցե նրանց ինչ-որ բան խանգարում է ամբողջ պոտենցիալը բացահայտելու համար։ Զրուցեք նրանց հետ ու փորձեք պարզել խնդրի պատճառները։
Բարձր արդյունքներ, ինչպես ակնկալվում էր։ Ամեն ինչ հիանալի է ընթանում, սակայն նրանց չի կարելի մոռանալ։ Շարունակեք մոտիվացնել նրանց ու սպասել ավելին։
Պիգմալիոնի մոտիվացիան ենթադրում է մարդկանց մոտիվացում ջանք ու եռանդ չխնայելու և բարձր արդյունքների հասնելու համար։
Join the Conversation