ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏ ՏԻՐԱՊԵՏԵԼ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ․ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀԱՅՏՆԻ ՊՈԼԻԳԼՈՏ ԲԵՆՆԻ ԼՅՈՒԻՍԻՑ

Յուրաքանչյուրի մոտ օտար լեզուներ սովորելն անհատական է։ Ոմանք հեշտությամբ են ընկալում ու սովորում, ոմանք էլ՝ շատ դժվարությամբ։

8868
Բեննի-Լյուիս

Օտար լեզվով ազատ խոսելու և շփվելու համար առաջարկում ենք ծանոթանալ հայտնի պոլիգլոտ Բեննի Լյուիսի խորհուրդներին։
Նա լեզուների մեծամասնությունը սովորել է ոչ ավելի, քան երեք ամսում, ինչը զարմանալի ու միաժամանակ իրատեսական է։

Լեզուներ սովորելու համար շատ կարևոր դեր ունի մոտիվացիան։ Եթե օտար լեզուն սովորում եք քննություն հանձնելու և աշխատանքի ընդունվելու նպատակով, ապա սովորելու ընթացքը լինում է բարդ ու անհետաքրքիր։ Մինչդեռ, եթե սովորում եք լեզվին ազատ տիրապետելու և շփվելու նպատակով, ուսուցումը լինում է արագ ու արդյունավետ։

Մի քանի հիմնական գործիք օտար
լեզուներին տիրապետելու համար

 

Հիշողություն

Օտար լեզուների ուսումնասիրության ընթացքում հաճախ հանդիպող բարդություններից մեկը բառապաշարի կուտակումն է, ինչի համար պահանջում է լավ հիշողություն։ Իսկ բառապաշարը կարելի է համալրել տարբեր եղանակներով՝ ընթերցանություն, շփում, ֆիլմերի դիտում և այլն։

Շփում

  • Լեզուներ սովորելուն նպաստում է նաև պրակտիկան, այսինքն՝ փորձը։
  • Արագ ու հաճույքով սովորելու համար շատ կարևոր է լեզվակրի հետ շփումը։ Նույնիսկ եթե գիտեք ընդամենը մի քանի բառ, ավելի լավ է խոսեք, քան լռեք։
  • Առաջին անգամ զրուցելիս կարելի է զրուցակցին մի քանի հարց հղել ու փորձել պատասխանները կռահել։ Հաջորդ անգամ փորձեք ավելի շատ բան հարցնել ու ավելին հասկանալ։ Սովորեք ինքներդ ձեր սխալների վրա, օգնեք ձեզ ժեստերով, օգտագործեք միջազգային բառեր։ Կարևորն այն է, որ հաղորդակցումը տեղի ունենա։
  • Սովորելու առաջին իսկ օրվանից խուսափեք մայրենի լեզվով թարգմանելուց, խնդրեք, որպեսզի զրուցակիցը կրկնի իր խոսքը, փորձեք միևնույն միտքն արտահայտել տարբեր եղանակներով։ Երբ դրսում զբոսնում եք, մտածեք՝ արդյոք գիտեք այն բոլոր բառերը, ինչ տեսնում եք։
  • Եթե սկզբնական փուլում քերականությունն ուսումնասիրելը բարդ է լինում, ապա տվյալ լեզվով ազատ շփվելուց հետո այն հասկանալն ավելի հեշտ կլինի։ Դա հնարավորություն կտա ընթերցելու մասնագիտական գրականություն, դասական գրականություն և իհարկե, գրագետ գրել։
  • Если вы хотите открыть свою ветеринарную клинику наличие диплома ветеринара будет огромным плюсом для репутации вашей клиники. В таком случае купить диплом ветеринарного университета будет оптимальным решением.

Հիշեք՝ որևէ լեզվի գերազանց տիրապետել հնարավոր է՝ ուսումնասիրելով նաև տվյալ երկրի մշակույթն ու արվեստը։

  • Չկա այնպիսի մարդ, ով չկարողանա լեզուներ սովորել։
  • Օտար լեզուների ուսումնասիրությունը պահանջում է մաքսիմալ ծանրաբեռնվածություն՝ օրական մի քանի ժամ։
  • Որևէ լեզվի հաջողությամբ տիրապետելու համար հարկավոր է ներքին մոտիվացիա, որոշակի նպատակ։

 

In this article


Join the Conversation