ԴԱԼԱՅ ԼԱՄԱՅԻ ԿՅԱՆՔԻ 15 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Տիբեթական բուդդայականության հոգևոր առաջնորդ , Խաղաղարարության Նոբելյան մրցանակակիր Դալայ Լաման կարծում է, որ կյանքի իմաստը երջանկության ու մտավոր հանգստության մեջ է:

10920
Դալայ Լամա

Ըստ Դալայ Լամայի՝ անհաջողություններից խուսափելու, առողջությունը պահպանելու և երջանկության հասնելու համար պետք է հասնել մտավոր հանգստության ու ներդաշնակության:

  • Մեծ սերն ու մեծ հաջողությունը կապված են մեծ համարձակության հետ:
  • Երբ պարտվում ենք, չենք կորցնում ձեռք բերված փորձը: Հետևեք այս երեք կանոններին՝
  • Հարգիր ինքդ քեզ
  • Հարգիր դիմացինին
  • Մի խուսափիր քո գործողությունների պատասխանատվությունից:
  • Հիշեք, միշտ չէ, որ այն, ինչ ուզում եք, ձեզ պետք է:
  • Սովորեք օրենքները, որպեսզի կարողանաք ճիշտ խախտել դրանք:
  • Թույլ մի տվեք, որ փոքրիկ վեճը քանդի մեծ ընկերության հիմքերը:
  • Եթե սխալվել եք, ապա արեք ամեն բան այն ուղղելու համար:
  • Երբեմն պետք է մնալ մենակ խորհելու ու մտածելու համար:
  • Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները:
  • Հիշեք՝ երբեմն լռությունն ամենալավ պատասխանն է:
  • Ապրեք արժանապատիվ կյանքով, որպեսզի հետո՝ ծերության շրջանում հիշելու որևէ բան ունենաք:
  • Վիճելիս խոսեք միայն ներկայի մասին՝ մի հիշեք անցյալը:
  • Կիսվեք ձեր գիտելիքներով: Դա անմահության հասնելու միակ միջոցն է:
  • Սիրեք Երկիրը:
  • Տարվա ընթացքում գոնե մեկ անգամ գնացեք այնտեղ, ուր երբևէ չեք եղել:

 

In this article


Join the Conversation